Մեկնարկել է ՀՀ պետական սահման-Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Մեկնարկել է ՀՀ պետական սահման-Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Մեկնարկել են Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով և տանում դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից: Այս պահին շինարարը քանդում է ճանապարհի գոյություն ունեցող ծածկը‚ տեղադրվում են ջրահեռացման վաքերը և մայթերի եզրաքարերը։ Ճանապարհը հիմնանորոգումից հետո կկահավորվի անվտանգության տարրերով։ Կնորոգվեն նաև ճանապարհին առկա կամուրջն ու ստորգետնյա անցումը։ Մոտ 4կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքների ավարտը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։ Հիմնանորոգումը կատարվում է…

Կարդալ ավելին

Ձկնաբուծարաններում կասեցվել է ապօրինի 7 հոր

Ձկնաբուծարաններում կասեցվել է ապօրինի 7 հոր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն  Արարատի մարզում «Միքայել Շահվերդյան» Ա/Ձ-ին և Արսեն Խաչատրյանին պատկանող ձկնաբուծարաններում կատարած ստուգումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Պարզվել է, որ Մասիսի Նորամարգ և Զորակ բնակավայրերում համապատասխանաբար 4 և 3 գրունտային հորից առանց ջրօգտագործման թույլտվությունների առկայության իրականացվել է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի 7 հորի շահագործումը կասեցվել է։ Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ներկայացվել շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։

Կարդալ ավելին

Տեղափոխիր վարկդ և օգտվիր 1.5% ցածր տոկոսադրույքով վերաֆինանսավորման առաջարկից

Տեղափոխիր վարկդ և օգտվիր 1.5% ցածր տոկոսադրույքով վերաֆինանսավորման առաջարկից

Տեղափոխի՛ր այլ ֆինանսական կազմակերպությունում գործող հիփոթեքային կամ անշարժ գույքի գրավով ապահովված սպառողական վարկդ ԱՄԻՕ ԲԱՆԿ և օգտվի’ր 1.5% ցածր տոկոսադրույքով վերաֆինանսավորման առաջարկից: Առավելություններն են. վերաֆինանսավորում` 1.5% ցածր տոկոսադրույքով*, վարկի ժամկետի երկարաձգում, առանց եկամուտների վերլուծության վերաֆինանսավորման հնարավորություն, հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման դեպքում վարկային գծի տրամադրման հնարավորություն՝ մինչև 8 մլն ՀՀ դրամ գումարի չափով գրավադրման հետ կապված ծախսերի իրականացում Բանկի կողմից, առանց վարկի տրամադրման ու սպասարկման վճարների, անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վերաֆինանսավորման հիմնական պայմաններին ծանոթանալու համար անցնել ստորև…

Կարդալ ավելին

Brent-ը էժանացել է՝ մեկ բարելը 83,47 դոլար

Brent-ը էժանացել է՝ մեկ բարելը 83,47 դոլար

Երեքշաբթի առավոտյան նավթի գնանշումներն ընկնում են։ Brent-ի ապրիլյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 9 սենթով՝ մեկ բարելը 83,47 դոլար։ Երկուշաբթի Brent-ը թանկացել էր 9 սենթով՝ մեկ բարելը 83,56 դոլար։ WTI-ի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում էժանացել են 10 սենթով՝ մեկ բարելը 78,36 դոլար։ Նախօրեին WTI-ի աճուրդներ չէին կայացել՝ ԱՄՆ-ում պետական տոնի հետ կապված։

Կարդալ ավելին

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Նեթանյահուն լուրջ չի վերաբերվում բանակցություններին

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Նեթանյահուն լուրջ չի վերաբերվում բանակցություններին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լուրջ չի վերաբերվում հրադադարի համաձայնության ձեռքբերմանն ու պատանդների եւ պաղեստինցի բանտարկյալների փոխանակմանը։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման ղեկավարի տեղակալ Հալիլ ալ-Հայան Al Jazeera հեռուստաալիքի հարցազրույցում։ «Նեթանյահուն լուրջ չի վերաբերվում համաձայնության ձեռքբերմանը, որը վերջ կդներ ագրեսիային, թույլ կտար օգնություն ցուցաբերել պաղեստինցի ժողովրդին եւ կավարտեր Գազայի օկուպացիան, որն ընթանում է արդեն չորս ամիս, որպեսզի խաղաղությունը վերադառնար տարածաշրջան»,- նրա խոսքերը մեջբերվել են ՀԱՄԱՍ-ի Թելեգրամ-ալիքում։ Ալ-Հայան ավելացրել է, որ, իր կարծիքով, Նեթանյահուն…

Կարդալ ավելին

Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է ՀՀ-ում պատվավոր կոչումների վերացմանը

Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է ՀՀ-ում պատվավոր կոչումների վերացմանը

Հայաստանում այս կամ այն գործիչների պատվավոր կոչումները պետք է հանվեն, քանի որ այդ մոտեցումը կորցրել է իր ակտուալությունը։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում,  «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի երկրորդ եւ վերջնական ընթերցման եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, փետրվարի 20-ին ասել է արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։ Խոսքը ընդհանուր առմամբ մոտ 1 100 մարդու մասին է։ Արված առաջարկները կրում են զուտ տեխնիկական…

Կարդալ ավելին

Բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր

Բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ՊԵԿ նախկին աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի պաշտոնատար անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, տնտեսվարողի կողմից ապրանքների ապօրինի ներմուծումը թույլատրելու համար ՊԵԿ նախկին աշխատակից Ն. Մ.-ի օժանդակությամբ…

Կարդալ ավելին

Արցախցիները չեն կարող վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, դա անհնար է․ միջազգային երաշխիքներ են պետք. Ա.Թովմասյան

Արցախցիները չեն կարող վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, դա անհնար է․ միջազգային երաշխիքներ են պետք. Ա.Թովմասյան

Որպեսզի միշտ տաք պահենք Արցախի թեման, մենք պետք է ունենանք հզոր Հայաստան և հզոր Սփյուռք, այսօր այդ եռամիասնությունը շատ կարևոր է: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։ «Տարբեր թեմաներ կան, մենք ունենք վերադարձի իրավունք, մշակութային ժառանգության պահպանման իրավունք, կորցրած գույքի իրավունք: Կան հարցեր, որոնք քաղաքական չեն եւ դրնք պետք է բարձրաձայնել: Ո՞վ պետք է բարձրաձայնի: Ես մի առիթով ասել եմ, որ…

Կարդալ ավելին

2024-ին Հայաստանում կարմրուկի 81 դեպք է գրանցվել. 6-ը հոսպիտալացված են

2024-ին Հայաստանում կարմրուկի 81 դեպք է գրանցվել. 6-ը հոսպիտալացված են

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2023 թ. դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է: 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 81 դեպք: 6 մարդ հոսպիտալացված է:

Կարդալ ավելին

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տարբերվում են

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տարբերվում են

Կրեմլում հաստատել են, որ Ռուսաստանի եւ Հայաստանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տարբերվում են։ «Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք այն բանի վերաբերյալ, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ հակամարտության մասին։ Դա գաղտնիք չէ։  Դա լավ հայտնի դիրքորոշում է»,- երկուշաբթի ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։ Այսպես է նա պատասխանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, որն ավելի վաղ նշել էր Մոսկվայից տարբեր դիրքորոշման մասին Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ։…

Կարդալ ավելին
1 310 311 312 313 314 640