Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ

Հայաստանի առանձին հատվածներում փետրվարի 7-ի գիշերը սպասվում են թույլ և կարճատև տեղումներ։ Լեռնային շրջաններում տեղումները կտեղան ձյան տեսքով: Մնացած օրվա ընթացքում ամենուր կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավ-արևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի: Ինչպես հայտնում է «Հայգոսհիդրոմետ»-ից, Երևանում գիշերը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ, իսկ մնացած օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +11+13։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ 0-4,…

Կարդալ ավելին

ՊԵԿ-ը ներկայացրել է հունվարի 1-31-ի՝ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ՊԵԿ-ը ներկայացրել է հունվարի 1-31-ի՝ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ՊԵԿ-ը հրապարակել է հունվարի 1-31-ը ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած՝ հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները: Ըստ այդմ՝ 7 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու՝ ընդհանուր 1․198․238 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 5․000․000 ՀՀ դրամ։ 36 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 12․007․649 ՀՀ դրամ:…

Կարդալ ավելին

Լուկաշենկոն զինվորականներին թույլ է տվել կրակել քաղաքացիականներին

Լուկաշենկոն զինվորականներին թույլ է տվել կրակել քաղաքացիականներին

Բելառուսում զինվորականներն իրավունք են ստացել զենք կիրառել քաղաքացիների դեմ։ Այս մասին տեղեկացրել է «Беларускі Гаюн» խումբը։ Բելառուսի նախագահը, մասնավորապես, կարգադրել է փոխել Զինված ուժերի ներքին կանոնադրության 11-րդ հոդվածը։ Այժմ զինծառայողներն իրավունք ունեն ֆիզիկական ուժ եւ զենք կիրառել քաղաքացիների դեմ։ Քաղաքացու վիրավորվելու կամ մահվան դեպքում անմիջապես տեղեկացվում է դատախազին, ինչպես նաեւ նախաքննության մարմնին, բայց զինծառայողը պատասխանատվություն չի կրում պատճառած վնասի համար, եթե զենքը կիրառվել է «համազորային կանոնների պահանջներին համապատասխան», նշվել է փաստաթղթում։ Ինչպես նշել է «Беларускі…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն շարունակում է էժանանալ

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն շարունակում է էժանանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 6-ին, կազմել է 404.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 433.71 դրամ (նվազել է 0.58 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 506.80 դրամ (նվազել է 2.04 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.45 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 407-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 425-432 դրամով,…

Կարդալ ավելին

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՔՊ-ական Հայկ Սարգսյանի աղմկահարույց օրինագիծը

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՔՊ-ական Հայկ Սարգսյանի աղմկահարույց օրինագիծը

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետության նախագահը ստորագրել է իմ կողմից ներկայացված և ԱԺ կողմից ամբողջությամբ ընդունված օրենքի նախագծերի փաթեթը, ըստ որի. Առաջին՝ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները կարող են օգտվել սույն կետերից որևէ մեկից և ազատվել քրեական պատասխանատվությունից։ 1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով, 2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ, 3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել…

Կարդալ ավելին

Մինչ փետրվարի 8 հանրապետությունում սպասվում են քամիներ

Մինչ փետրվարի 8 հանրապետությունում սպասվում են քամիներ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ ինչպես և կանխատեսվել էր՝ փետրվարի 6-ին հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել և շարունակվում են դիտվել քամու ուժգնացումներ՝ Ամբերդում հասնելով 35մ/վ, Պուշկինի լեռնանցքում՝ 34մ/վ, Ստեփանավանոմ, Ճամբարակում՝ 28մ/վ, Մարտունիում, Գորիսում՝ 23-24մ/վ, Օձունում, Մասրիկում, Ամասիայում՝ 19-20մ/վ արագությամբ։ «Հանրապետությունում փետրվարի 7-ին քամու ուժգնացումն առանձին հատվածներում կպահպանվի մինչև 15-20-մ/վ արագությամբ։ Հիշեցնում ենք, որ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում փետրվարի 6-7-ին սպասվում է գետնաբուք: Փետրվարի 8-ին հանրապետությունում քամիները կդադարեն»,- ասված…

Կարդալ ավելին

Հանրային քննարկման է ներկայացվել բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների պետական օժանդակության ծրագիրը

Հանրային քննարկման է ներկայացվել բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների պետական օժանդակության ծրագիրը

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 2021 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների անցումային դրույթներով սահմանվել է՝ այն ուսուցիչները, որոնք չունեն բարձրագույն կրթություն, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը: Այնուհետև սահմանված վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը։ Չնայած բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը,…

Կարդալ ավելին

Էրդողանը և Պուտինն Անկարայում կքննարկեն Ուկրաինայի պատերազմը և հացահատիկի գործարքը. Ֆիդան

Էրդողանը և Պուտինն Անկարայում կքննարկեն Ուկրաինայի պատերազմը և հացահատիկի գործարքը. Ֆիդան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ղեկավարի Անկարա այցի ընթացքում կքննարկեն Ուկրաինայի պատերազմը և հացահատիկի գործարքը, երեքշաբթի ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է Reuters-ը։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարարը չի նշել ՌԴ նախագահի այցի ժամկետը։ Անցյալ շաբաթ թուրք պաշտոնյան Reuters-ին հայտնել էր, որ Պուտինը Թուրքիա կայցելի փետրվարի 12-ին։ Մալթայի մայրաքաղաք Վալետայում կայացած մամուլի ասուլիսում Ֆիդանը ասել է, որ Թուրքիան աշխատում է Ուկրաինայի և Ռուսաստանի հետ՝ համաձայնագիրը վերակենդանացնելու ուղղությամբ:…

Կարդալ ավելին

2022-ին բերքահավաքի ժամանակ հացահատիկի մեկ կգ-ն 165-175 դրամ էր, իսկ 2023-ին՝ արդեն արժեր 70-80 դրամ. պատգամավոր

2022-ին բերքահավաքի ժամանակ հացահատիկի մեկ կգ-ն 165-175 դրամ էր, իսկ 2023-ին՝ արդեն արժեր 70-80 դրամ. պատգամավոր

Պարենային անվտանգության ապահովումը պետական քաղաքականության գերակա ուղղությունն է, քանի որ ընդգրկում է ազգային, տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական եւ բնապահպանական գործոնների լայն շրջանակ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պետության պարենային անվտանգության աստիճանը կախված է գյուղատնտեսական արտադրության բազային ներուժից։ Պարենային անվտանգության ապահովման բնագավառում ագրարային քաղաքականությունը պետք է ուղղված լինի հայրենական գյուղատնտեսական արտադրողին օգնություն ցուցաբերելուն՝ պետական հովանավորչության ռազմավարության օգտագործմամբ: Հայաստանի Հանրապետության  քաղաքացիների պարենային անվտանգությունն…

Կարդալ ավելին

Իրանի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանը դեպի Սեւ ծով ելքի հարցում Ադրբեջանի նկատմամբ առավելություն ունի

Իրանի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանը դեպի Սեւ ծով ելքի հարցում Ադրբեջանի նկատմամբ առավելություն ունի

Եթե ​​համեմատենք Ադրբեջանով և Հայաստանով անցնող դեպի Սև ծով երթուղիները, ապա կտեսնենք, որ այդ երթուղին Հայաստանի տարածքով կարելի է անցնել երկու օր ավելի շուտ։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների եւ փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Հայաստանով անցնող ճանապարհի գրավչությունն էլ ավելի բարձրացնելու համար անհրաժեշտ է ազատականացնել օրենքները, նվազեցնել մաքսատուրքերը, կառուցել նոր ճանապարհներ կամ բարելավել գոյություն ունեցողները, հավելել է դիվանագետը։ Նա նշեց, որ առաջիկայում նախատեսվում է անցկացնել…

Կարդալ ավելին
1 320 321 322 323 324 640