«Զանգեզուրի միջանցք»-ի թեմայի շուրջ ընթացող զարգացումները

«Զանգեզուրի միջանցք»-ի թեմայի շուրջ ընթացող զարգացումները

Վերջին շրջանում «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ խոսույթները շարունակում են մաս կազմել հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող միջազգային և միջպետական շփումների: «Զանգեզուրի միջանցք» նախագիծը Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի բազմաթիվ անհիմն պահանջներից մեկն է։ Նպատակն է, խաթարելով Հայաստանի վերահսկողությունը սեփական ինքնիշխան  տարածքի մի մասի նկատմամբ, կտրել հայ-իրանական սահմանն ու Բաքուն կապել Նախիջևանին և Թուրքիային։ Թեև նախկինում՝ բանակցային գործընթացի ընթացքում, Ադրբեջանին Սյունիքի հարավով դեպի Նախիջևան ճանապարհ տալու հարցը պարբերաբար քննարկվել է, սակայն 2020 թվականից հետո նախագահ Ալիևը պահանջում է միջանցք տրամադրել՝…

Կարդալ ավելին

Արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան Ամիօ բանկում՝ UBPay համակարգով

Արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան Ամիօ բանկում՝ UBPay համակարգով

Ամիօ բանկն առաջարկում է կատարել արագ դրամական փոխանցումներ դեպի Ռուսաստան և ստանալ փոխանցումներ Ռուսաստանից՝ UBPay հայաստանյան վճարահաշվարկային համակարգի միջոցով, առանց հաշվի բացման և վայրկյանների ընթացքում: Դեպի ՌԴ փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, իսկ ՌԴ-ից փոխանցումները՝ ՌԴ ռուբլով կամ ՀՀ դրամով: UBPay համակարգով կարող եք կատարել փոխանցումներ նաև ՀՀ տարածքում` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով: Ամիօ բանկում արագ դրամական փոխանցումների համակարգերով փոխանցումներ ստացող հաճախորդների համար գործում են արտոնյալ փոխարժեքներ: Բոլոր մանրամասներին կարող…

Կարդալ ավելին

Ցավակցում ենք մեր սիրելի գործընկերոջը՝ սկեսուրի մահվան կապակցությամբ

Ցավակցում ենք մեր սիրելի  գործընկերոջը՝ սկեսուրի մահվան կապակցությամբ

«Իրավունք», « Զրույց»  թերթի խմբագրակազմը խոր ցավով տեղեկացավ իր գործընկերոջ՝ Իլոնա Ազարյանի ամուսնու՝ Գարիկ Դավթյանի մոր՝ տիկին Գոհարի մահվան մասին։ Ցավակցում ենք Դավթյանների ընտանիքին այս մեծ կորստի կապակցությամբ եւ մաղթում նրանց ուժ, համբերություն ու տոկունություն: Խորապես կիսում ենք ձեր վշտի ցավը եւ պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի օգնենք այս ծանր պահին։ Տիկին Գոհար Դավթյանի վերջին ցանկությունը հաշվի առնելով՝ նրա հոգեհանգիստը տեղի կունենա հայրական տանը՝ Շիրակի մարզ, գյուղ Նահապետավան, 2 փողոց, 3֊րդ փակուղի, տուն 6/1, փետրվարի 6-ին, ժամը՝ 17:00-ին:  Հիշատակն…

Կարդալ ավելին

Ինչո՞վ է ճանաչելի Հայաստանը Շվեյցարիայում. երաժիշտ Սոնա Շաբոյանը մի քանի չափանիշներով է առաջնորդվել

Ինչո՞վ է ճանաչելի Հայաստանը Շվեյցարիայում. երաժիշտ Սոնա Շաբոյանը մի քանի չափանիշներով է առաջնորդվել

Երաժիշտ Սոնա Շաբոյանն, ով արդեն երկար տարիներ բնակվում է Շվեյցարիայում, սկզբում երաժշտության միջոցով էր այնտեղ ներկայացնում Հայաստանը, իսկ վերջին տարիներին նա սկսեց միավորել տարբեր հարթակներ։ Նա 11 տարի առաջ ստեղծեց Heres մշակութային հիմնադրամը, որի իմաստն այն է, որ կամուրջ լինի Հայաստանի եւ Շվեյցարիայի մշակույթների միջև: Իսկ 7 տարի առաջ նա նախաձեռնեց նաև Heres wine-ը։ Շաբոյանը երաժշտական կրթությունը ստացել է Երևանում, այնուհետ մեկնել Գերմանիա, որից հետո բնակություն հաստատել Ցյուրիխում։ «Շվեյցարիայում բազմաթիվ համերգներ եմ ունեցել, բայց հետո…

Կարդալ ավելին

Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)

  Ընթացիկ բուժզննության շրջանակներում վերանայվել են ոստիկանության ծառայողներին ներկայացվող առողջական վիճակի պահանջները։ Վիրաբուժական հիվանդություններ 1․ Փայծաղի հետտրավմատիկ հեռացումը, եթե ֆունկցիայի խանգարում չկա, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։ 2․ Վահանաձև գեղձի տոտալ հեռացումը 1 տարի անց, եթե բացակայում է ֆունկցիայի խանգարումը և ստանում է փոխարինող դեղորայք, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։ 3․ Ցողունային երակների հեռացումը, եթե վերջույթների ֆունկցիան խանգարված չէ, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։ 4․ Լեղապարկի հեռացումը խոչընդոտ չէ հետագա ծառայության համար, եթե չկան մարսողական…

Կարդալ ավելին

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Հունվարի 27-ից փետրվարի 3-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4175 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 269 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 144, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 300 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 44, չամրակապված վարելու՝ 773, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 317, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 251, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 107 և 1502 այլ իրավախախտումներ։ 168 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 285-ը՝…

Կարդալ ավելին

«ՆԳ նախարարի գլխավորությամբ ամփոփվել են Ոստիկանության 2024 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

«ՆԳ նախարարի գլխավորությամբ ամփոփվել են Ոստիկանության 2024 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Հունվարի 31-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2024 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումների հիմքում դրված սկզբունքային մոտեցումների հետևողական կենսագործումը, Ոստիկանության հենասյունային ուղղությունների միջև արդյունավետ համագործակցությունն ու ընդգծել, որ պետք է հստակ անդրադառնալ թե՛ արձանագրված դրական արդյունքներին, թե՛ արդիական խնդիրներին ու դրանց լուծումներին, թե՛ նախանշված անելիքներին ու առաջնահերթություններին։ Զեկույցներով հանդես են եկել…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Փետրվարի 4-ին հանրապետությունում սպասվում  է առանց տեղումների եղանակ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +8+10։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝  -12-17, ցերեկը՝  0+5, Կոտայքի լեռներում գիշերը՝-7-12, ցերեկը՝  +3+5, Կոտայքի նախալեռներում գիշերը՝-3-5, ցերեկը՝  +6+8, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -8-13, ցերեկը՝  -2+3, Լոռիում գիշերը՝-6-11, ցերեկը՝  +6+10, Տավուշում գիշերը՝-1-3, ցերեկը՝  +8+12, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -12-16, ցերեկը՝  -3+1, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝-3-6, ցերեկը՝  +3+7, Արարատում գիշերը՝…

Կարդալ ավելին

Երևանում կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու արտադրամասերի գործունեությունը

Երևանում կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու արտադրամասերի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու՝ Երևանի Գայի պողոտա 8/2 հասցեում գործող աղցանների, խոհարարական արտադրանքի և Տիգրան Պետրոսյան 44/1 հասցեում գործող կրեմային հրուշակեղենի և ալրային կիսապատրաստվածքների արտադրամասերի արտադրական գործունեությունը։ Այս մասին  տեղեկացնում է ՍԱՏՄ-ը: Որոշման համար հիմք են ծառայել այն խախտումները, որոնք հայտնաբերել են Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները նշված արտադրամասերում իրականացրած ստուգումների ընթացքում։ Մասնավորապես՝ աղցանների, խոհարարական արտադրանքի արտադրամասում՝ սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն. շինությունները սարքավորված…

Կարդալ ավելին

Երևանում տրանսպորտային երթուղիների վերջնակետերից 21-ում արդեն տեղադրվել են կենսազուգարաններ

Երևանում տրանսպորտային երթուղիների վերջնակետերից 21-ում արդեն տեղադրվել են կենսազուգարաններ

Հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվում են կենսազուգարաններ: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 3-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Ծրագիրն ընթացքում է, արդեն իսկ տեղադրվել է 21 կենսազուգարան:

Կարդալ ավելին
1 2 3 4 615