1991-ի սահմանների ճանաչման հարցում Երևանն ու Բաքուն մոտ են փոխըմբռնման. Արարատ Միրզոյան

1991-ի սահմանների ճանաչման հարցում Երևանն ու Բաքուն մոտ են փոխըմբռնման. Արարատ Միրզոյան

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են փոխընբռման 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզման պահին երկու երկրների միջեւ եղած սահմանները՝ որպես սահմանազատման և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմք ճանաչելու հարցի շուրջ: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նրա խոսքով՝ այս հարցում ու այս պահին երկու երկրների դիրքորոշումներն ավելի մոտ են, քան, օրինակ, մեկ ամիս առաջ էր։…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 15-ին, կազմել է 402.63  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.46 դրամ (նվազել է 1.96 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 513.31 դրամ (նվազել է 2.48 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.38 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 399-402 դրամով, վաճառվում է 404.5-406 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 429-437 դրամով,…

Կարդալ ավելին

Մշակվել է ծրագիր, որով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ: Այդ մասին ծրագիրը Կառավարության հումանիտար կենտրոնում ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Առաջին բաղադրիչի համար նախատեսված է, որ պետությունը տրամադրում է ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ, յուրաքանչյուրի համար՝ 50-հազարական դրամ: Ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս, որից հետո աշխատանքային պայմանագիր է կնքվում առնվազն 3 ամսով, և պետությունը գործատուին փոխհատուցում է…

Կարդալ ավելին

Ո՞ր դեպքերում չի վերադարձվում եկամտային հարկը. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել

Ո՞ր դեպքերում չի վերադարձվում եկամտային հարկը. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել

Ո՞ր դեպքերում չի վերադարձվում եկամտային հարկը: ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել այս հարցի առնչությամբ, համաձայն որի. «Եկամտա¬յին հարկը չի վերադարձվում, եթե բնակարանը կամ անհատական բնակելի տունը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության որոշմամբ սահմանված շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) հետևյալ գոտիներում. 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով՝ Երևանի վարչական տարածքում ներառված առաջին գոտում: 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու…

Կարդալ ավելին

Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ

Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ

Իրաքի կառավարությունը պատրաստ է աջակցել Թուրքիային Հյուսիսային Իրաքում «ամենամեծ ռազմական գործողություն» իրականացնելու համար Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցների դեմ։ Այսպիսի հայտարարություն է արել Ash-Sharq al-Awsat թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Նրանց խոսքով, այս հարցի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել թուրքական պատվիրակության Բաղդադ կատարած այցի ընթացքում։ Իրաքի իշխանությունները, իբր, հավանություն են տվել քրդական ինքնավարության հյուսիսային շրջաններում 30-40 կմ լայնությամբ բուֆերային գոտու ստեղծմանը, որը նման է նրան, որ թուրքական բանակը ցանկանում է ստեղծել Սիրիայում՝ ջրային ռեսուրսների և էներգետիկայի ոլորտում…

Կարդալ ավելին

Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ. Գագիկ Սուրենյան

Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ. Գագիկ Սուրենյան

Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Հիշեցնենք, որ մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 18-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 15-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, 16-ի…

Կարդալ ավելին

Fitch-ը բարձրացրել է ոսկու և պղնձի համաշխարհային գների կանխատեսումը

Fitch-ը բարձրացրել է ոսկու և պղնձի համաշխարհային գների կանխատեսումը

Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է 2024 թվականին պղնձի և ոսկու համաշխարհային գների իր կանխատեսումները, սակայն իջեցրել է նիկելի և ալյումինի գների կանխատեսումը, ասվում է գործակալության զեկույցում։ Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է 2024 թվականին պղնձի և ոսկու համաշխարհային գների իր կանխատեսումները, սակայն իջեցրել է նիկելի և ալյումինի գների կանխատեսումը, ասվում է գործակալության զեկույցում։ Մասնավորապես, 2024 թվականին ոսկու գինը կանխատեսվում է 1,9 հազար դոլար տրոյական ունցիայի դիմաց (նախկինում՝ 1,8 հազար դոլար), 2025 թվականին՝…

Կարդալ ավելին

Հայաստանի բոլոր իշխանությունները, առանց բացառության, բանակցել են Ադրբեջանին տարածքային զիջումների շուրջ. Միրզոյան

Հայաստանի բոլոր իշխանությունները, առանց բացառության, բանակցել են Ադրբեջանին տարածքային զիջումների շուրջ. Միրզոյան

Առանց բացառության, Հայաստանի բոլոր իշխանությունները, ըստ էության, տարածքային զիջումների շուրջ բանակցել են հօգուտ Ադրբեջանի։ Այս մասին մարտի 15-ին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նիստում՝ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) կատարման ընթացքի և 2023 թ.-ի արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ։ Նախարարի խոսքով, Հայաստանը գործադրել է բոլոր ջանքերը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի հայաթափումը։ «Մենք դրա հետ կապ չունենք։ Մենք փորձեցինք ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը մնան իրենց պատմական հայրենիքում։ Սրան ի պատասխան՝ Լեռնային…

Կարդալ ավելին

Միասնական սոցծառայության պաշտոնյաները մեղադրվում են բազմաթիվ նպաստառուներից կաշառք ստանալու և խարդախության մեջ

Միասնական սոցծառայության պաշտոնյաները մեղադրվում են բազմաթիվ նպաստառուներից կաշառք ստանալու և խարդախության մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահատվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի պաշտոնատար անձանց կողմից նպաստառուներից կաշառք և ապօրինի վարձատրություն ստանալու, ինչպես նաև խարդախություն կատարելու բազմաթիվ դեպքեր: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես՝ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի ստորաբաժանումների ղեկավարներ Տ. Կ.-ն և Հ. Ս.-ն, իրենց լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով նպաստառուների օգտին գործողություններ կատարելու համար, նույն կենտրոնի…

Կարդալ ավելին

Ինչպե՞ս է վերադարձվում եկամտային հարկը. ՊԵԿ պարզաբանումը

Ինչպե՞ս է վերադարձվում եկամտային հարկը. ՊԵԿ պարզաբանումը

Ինչպե՞ս է վերադարձվում եկամտային հարկը: Այս հարցին է անդրադարձել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: «Հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկը վերադարձվում է վարձու աշխատող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված ու պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարներից։ Եկամտային հարկը վերադարձվում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով՝ եռամսյակային պարբերականությամբ։ Կարևոր է իմանալ, որ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի դիմաց եկամուտ ստացող ֆիզիկական անձ վարկառուն չի կարող օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից»,- հայտնում…

Կարդալ ավելին
1 295 296 297 298 299 641