Լարսի ճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար

Լարսի ճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդալ ավելին

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդուց հետ վերցված հողամասը ամրացվեց պետգույքի կոմիտեին

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդուց հետ վերցված հողամասը ամրացվեց պետգույքի կոմիտեին

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ի նիստում որոշեց Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդու սեփականություն հանդիսացող հողամասը, որը դատարանի վճռով անցել է պետությանը, ամրացնել ՏԿԵ նախարարության պետգույքի կառավարման կոմիտեին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ տեղեկացնելով, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված վճռով բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչել Հակոբ Կովալենկոյի Շահգալդյանի անվամբ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի Հին գյուղ թաղամաս 59 հասցեում…

Կարդալ ավելին

Լրագրողները սատարում են Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հայտարարությանը

Լրագրողները սատարում են Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հայտարարությանը

Շուրջ 3 տասնյակ լրագրողներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իրենց աջակցությունն են հայտնել Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հայտարարությանը: Լրագրողների հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. ««Հայկական ժամանակ» թերթի նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին (հեռարձակումը՝ փետրվարի 1-ին) Հանրային ռադիոյին հարցազրույց է տվել, որում հերթական անգամ արտահայտել է Հայաստանի լրագրությանն ու լրագրողներին սպառնացող մտքեր։ Փետրվարի 5-ին Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին՝ վեր հանելով այն վտանգներն ու սպառնալիքները, որոնք ուղղված են թե՛ Հայաստանի Հանրապետության…

Կարդալ ավելին

Կոտայքի մարզպետը 4 օրով արձակուրդ է մեկնում. Նրան կփոխարինի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը

Կոտայքի մարզպետը 4 օրով արձակուրդ է մեկնում. Նրան կփոխարինի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը արձակուրդ է մեկնել: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի փետրվարի 16-19-ը ներառյալ: Ահարոն Սահակյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը»,-նշված է որոշման մեջ:

Կարդալ ավելին

Կրթօջախ, որն ապահովում է որակյալ կադրերով, այն պահանջված են աշխատաշուկայում.«Արարատի պետական քոլեջ»(ֆոտոշարք)

Կրթօջախ, որն ապահովում է  որակյալ կադրերով, այն պահանջված են աշխատաշուկայում.«Արարատի պետական քոլեջ»(ֆոտոշարք)

Նախորդ տարի  ԿԳՄՍ  նախարարությունը նախորդ տարի միջին մասնագիտական կրթություն ստացողների համար ավելի խրախուսվեց մի օրինագիծ , որն առաջիկա տարիներին կընդլայնի իր  աշխարհագրությունը մասնավորապես մարզերում, որը կարևոր է մեր երիտասարդ սերնդի համար: ԿԳՄՍ նախարարությունը   նախորդ տարի  ներկայացրել էր  ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումները, որոնք խթանելու են միջին մասնագիտական կրթության  հասանելիությանը և արդիականությանը մեր երիտասարդների շրջանում:Անդրադարձ է եղել նաև  Կառավարության նիստում հավանության արժանացած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագծին, որն  ըստ բանախոսի, լիարժեք արտացոլում է այն բարեփոխումների ուղղությունները,…

Կարդալ ավելին

Սրտի կանգից մահացել է վաստակաշատ սիրված պարուսույց ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԸ

Սրտի կանգից մահացել է վաստակաշատ սիրված պարուսույց ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԸ

58 տարեկանում հանկարծամահ է եղել «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան, հասարական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը։ Ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի ԽՍՀ Ախալցխա քաղաքում։ Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա 1992 թվականի օգոստոսին ընդգրկվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակում։ Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Բերձորի, Քարվաճառի ազատագրական մարտերին։ 1994-1996 թվականներին ծառայել է ՀՀ…

Կարդալ ավելին

«Ես»-ի և «Այն»-ի միջև

«Ես»-ի և «Այն»-ի միջև

progressarmenia.com -ն տեղեկացնում են, որ  Ս/թ փետրվարի 13-ին Հ․ Իգիթյան գեղագիտական կենտրոնում(Աբովյան 13) տեղի կունենա քանդակագործ Նարեկ Հայրապետյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվելու են արվեստագետի վերջին տարիների ստեղծագործությունները՝ քանդակներ և գրաֆիկաներ։ Քանդակը ստեղծում է իր ժամանակային միջավայրը, որը արտահայտված է հոսունությամբ։ Իրենից անվերջ հեռացող մենության քո՞ղ… անորոշ դարձած ժամանա՞կ․․․ չկռահված անցյա՞լ, թե՞ ներկայի սպասում։ Սա և՛ երկխոսություն է, և՛ ինքնաճանաչողություն, սակայն առավել ինքնահանդիպում կամ հանդիպում «Ես»-ի և «Այն»-ի միջև։

Կարդալ ավելին

Կրկեսային նոր ձևաչափ. «Կայսրուհին», հայտնի ծաղրածուն և մյուսները

Կրկեսային նոր ձևաչափ. «Կայսրուհին», հայտնի ծաղրածուն և մյուսները

Առաջին անգամ Հայաստանում միանգամայն նոր կրկեսային ծրագիր արտասովոր՝ շոու-բալետային ձևաչափով, որը կներկայացնեն հայտնի ուժային ակրոբատներ, Երևանի «Վարդանյան եղբայրներ» կրկես-շապիտոյի սեփականատերեր Անդրանիկ և Գևորգ Վարդանյանները։ Հանդիպման վայրը անփոփոխ է՝ կրկեսային վրանն իր ջերմ մթնոլորտով։ Բայց փոխվել է ամսաթիվը. ներկայացումները կսկսվեն փետրվարի 17-ին։ Ծրագիրը չափազանց տպավորիչ է։ Մարմնամարզուհի, որն ապշեցնում է հանդիսատեսին իր մազերի ուժով, որոնցով նա ասես ճախրում է մանեժի վրայով իրեն բնորոշ նրբագեղությամբ ու թեթևությամբ։ «Կայմ» կոչվող համարը, որը հիացնում է իր ինքնատիպ կոնցեպտով և…

Կարդալ ավելին

«ՏԵՐՅԱՆԻ ՀԵՏ» միջոցառում՝ նվիրված Վահան Տերյանի ծննդյան 139-ամյակին

«ՏԵՐՅԱՆԻ ՀԵՏ» միջոցառում՝ նվիրված Վահան Տերյանի ծննդյան 139-ամյակին

2024թ. փետրվարի 9-ին՝ ժամը 13:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի կունենա մեծագույն բանաստեղծ, քնարերգու Վահան Տերյանի շիրմաքարի ծաղկեդրման և խնկարկման ամենամյա «ՏԵՐՅԱՆԻ ՀԵՏ» ավանդական արարողությունը՝ նվիրված մեծ պոետի ծննդյան 139-ամյակին։   Վահան Տերյանին նվիրված ամենամյա միջոցառումներին մասնակցում են պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, գրողներ, մշակույթի և արվեստի, կրթության և գիտության բնագավառների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երկրպագուներ:   Տերյանի 139-ամյակին նվիրված միջոցառմանը ելույթով հանդես կգա տերյանագետ Առուշան Հակոբյանը: Հրաշալի առիթ է ևս մեկ անգամ ներկայացնելու և գնահատելու Տերյանի…

Կարդալ ավելին

Միգրացիայի ծառայությունն անդրադարձել է Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային ծառայությունները փակելու խոսակցություններին

Միգրացիայի ծառայությունն անդրադարձել է Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային ծառայությունները փակելու խոսակցություններին

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն անդրադարձել է շրջանառվող խոսակցություններին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակելու վերաբերյալ։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից «Արմենպրես»-ին պարզաբանել են, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։ Նշվում է, որ բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածել տարածքային ստորաբաժանումների, որտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլև այլ ծառայություններ՝ կացության կարգավիճակների դիմումների ընդունում, ապաստանի հայցերի ընդունում, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների ընդունում և այլն։ «Այս…

Կարդալ ավելին
1 319 320 321 322 323 640