Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են ԼՂՀ բոլոր գերի ընկած նախկին ղեկավարների կալանքը

Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են ԼՂՀ բոլոր գերի ընկած նախկին ղեկավարների կալանքը

Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերի ընկած բոլոր նախկին ղեկավարների՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի կալանքը։ Դատարանը բավարարել է միջնորդությունները և յուրաքանչյուր մեղադրյալի կալանքը երկարաձգել ևս 4 ամսով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ավելի վաղ, հաղորդվել էր, որ ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է 4 ամսով։

Կարդալ ավելին

Արտյոմ Մեհրաբյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

Արտյոմ Մեհրաբյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտյոմ Մեհրաբյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտյոմ Մեհրաբյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հունվարի 26-ի երեկոյան հանրապետությունում սպասվում է ձյուն, լեռներում՝ տեղ-տեղ բուք։ Հարավարեւմտյան քամին կուժգնանա՝ 14-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ ամսվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում երեկոյան սպասվում է ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ 0+2։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշեր՝ -8-13, ցերեկը՝ -1-5, Կոտայքի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -2-5, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -6-8, ցերեկը՝ 0-2, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -1-3, Լոռիում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +2+6, Տավուշում գիշերը՝ -2-6,…

Կարդալ ավելին

2023 թ. դեկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 726. Աճը՝ 5,3 տոկոս

2023 թ. դեկտեմբերին  եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 726. Աճը՝ 5,3 տոկոս

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 726, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 37 306-ով կամ 5.3%-ով:

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 25-ին, կազմել է 404.21 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.55 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 440.31 դրամ (աճել է 0.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 514.68 դրամ (աճել է 0.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.56 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 400-402 դրամով, վաճառվում է 405.50-407.50 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 431-436 դրամով,…

Կարդալ ավելին

Էրդողանն Իրանի նախագահի ներկայությամբ խոսել է անվտանգության հարցերում տարածաշրջանային համագործակցության մասին

Էրդողանն Իրանի նախագահի ներկայությամբ խոսել է անվտանգության հարցերում տարածաշրջանային համագործակցության մասին

Այս գործողությունները (ահաբեկչական հարձակումները Քիրմանում) ուղղված են ոչ միայն Իրանի ժողովրդի, այլ նաև մեր տարածաշրջանում խաղաղության, հանգստության և կայունության դեմ։ Քաոսի առևտրականները, ովքեր սնվում են արյունով և արցունքներով, հուսով ենք, որ չեն կարողանա իրականացնել իրենց հավակնությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ թուրք-իրանական ֆորումի ժամանակ, որին մասնակցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Նա ասել է, որ տարածաշրջանային պատասխանատվությունն ու համագործակցությունը մեծ նշանակություն ունեն տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման ապահովման համար, հաղորդում են…

Կարդալ ավելին

Առաջիկա օրերին ականապատ տարածքների 8 նոր տեղամատյան կփոխանցվի Ադրբեջանին. ԱԱԾ

Առաջիկա օրերին ականապատ տարածքների 8 նոր տեղամատյան կփոխանցվի Ադրբեջանին. ԱԱԾ

Առաջիկա օրերին ականապատ տարածքների տեղամատյաններ կփոխանցվեն Ադրբեջանին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։ «Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով իր  հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին եւ ելնելով հումանիտար նկատառումներից, 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների Ադրբեջանական Հանրապետության ներկայացուցիչներին է փոխանցել ԱՀ տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ (ֆորմուլյարներ): Այս միակողմանի հումանիտար քայլից հետո Ադրբեջանական Հանրապետությունը տեղեկատվական արշավ է սկսել, Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով ոչ ճշգրիտ եւ…

Կարդալ ավելին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը: Այն մշակվել է վարչապետի հանձնարարականի համաձայն՝ 2021 թվականին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են NEWS.am-ին, որ մինչ նախագծի ներկայացումը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ Կառավարության նիստում ներկայացրած տվյալներին և նշել. «Միջին ամսական աշխատավարձը 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 356 180 դրամ, որը 2018 թվականի դեկտեմբերի համեմատ ավելի է 133 399…

Կարդալ ավելին

ՌԴ-ում Իլ-76 ինքնաթիռի կործանումից հետո տեղի ունեցած ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՌԴ-ում Իլ-76 ինքնաթիռի կործանումից հետո տեղի ունեցած ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Բելգորոդի մարզում Իլ-76 ինքնաթիռի կործանման հետևանքով հետաքննվում է ահաբեկչության մասին քրեական գործ, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ 2024 թվականի հունվարի 24-ին ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը կործանվել է Բելգորոդի շրջանի Յաբլոնովո գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ինքնաթիռում եղել են անձնակազմի 6 անդամներ, ռազմական ոստիկանության աշխատակիցներ և ավելի քան 60 գերի ընկած ուկրաինացի զինվորականներ։ Նրանք բոլորը մահացել են։ Այս փաստի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածով նախատեսված հանցագործության…

Կարդալ ավելին

Նոր ակցիա ԱՄԻՕ ԲԱՆԿԻՑ՝ SWIFT միջազգային փոխանցումների համար

Նոր ակցիա ԱՄԻՕ ԲԱՆԿԻՑ՝ SWIFT միջազգային փոխանցումների համար

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներկայացնում է նոր ակցիա՝ դեպի Չինաստան միջազգային փոխանցումների համար: Մինչև մարտի 31-ը ներառյալ փոխանցման սակագինը սահմանվել է 0,1% (նվազագույնը՝ 6 500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30 000 ՀՀ դրամ): Փոխանցումները կարող եք իրականացնել ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Թղթակից բանկի բոլոր ծախսերը հոգում է Բանկը: Մանրամասների համար զանգահարեք +374 10 59 20 20 կամ այցելեք amiobank.am: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:   Новая акция от АМИО БАНКА на международные переводы SWIFT АМИО БАНК представляет новую…

Կարդալ ավելին
1 328 329 330 331 332 640