Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հաստատեց ՀՀ Զինված ուժերի կարիքների համար իրականացվող և պետական գաղտնիքի շարքին դասվող գնումների մասին տեղեկությունների ցանկը։ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական գաղտնիքի մասին» 01.03.2023թ. ՀO-49-Ն oրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «զ» ենթակետի պահանջն ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «2023 թ. մարտի 1-ին ընդունված ՀՕ-49-Ն Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «զ» ենթակետի համաձայն՝ պետական գաղտնիքի շարքին են դասվում նաև զինված ուժերի կարիքների համար…
Կարդալ ավելինԱդրբեջանի իշխանությունները երկարացրել են Ռուբեն Վարդանյանի ձերբակալության ժամկետը
Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության ժամկետը։ Ձերբակալությունը երկարացվել է չորս ամսով։ Ռուբեն Վարդանյանը ԼՂՀ այլ բարձրաստիճան գործիչների հետ միասին գերեվարվել է 2023թ. սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ագրեսիայից եւ հանրապետության ամբողջ տարածքի օկուպացումից հետո։ Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է «ֆինանսական ահաբեկչության», «օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը եւ գործունեությանը մասնակցելու» եւ «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն անօրինական ձեւով հատելու» մեջ։
Կարդալ ավելինՀՀ-ում չկա մի ճանապարհ, որտեղ երթևեկելիս չզգաս, որ շինարարը փոխվեց. Այս խնդիրը մի օր պայթելու է. Փաշինյան
Երեկ մենք խոսել ենք ճանապարհների թերությունների վերացման մասին, նախ պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում թերություն վերացնել։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ենթադրենք ճանապարհը կառուցվել է, երեք կամ վեց ամիս հետո փոս է հայտնվել այնտեղ: Շինարարն ասում է՝ կգնամ, թերությունը կվերացնեմ։ Հինգ օրից ուրիշ տեղ էլ է փոս առաջանում, ասում է՝ կգնամ, դա էլ կվերացնեմ, 7 օրից էլի ու մենք ճանապարհների փոխարեն ունենում ենք կարկատանների մի հավաքածու։ Սա…
Կարդալ ավելինՓորձում էին սիրտն աշխատեցնել, բայց տեսա՝ ապարատներն անջատեցին. Թաթոյանը՝ Ադրբեջանի հանցագործությունների մասին
«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը X-ի իր միկրոբլոգում հրապարակված տեսանյութերով ներկայացնում է 19.09.2023թ-ին Արցախում Ադրբեջանի հանցագործությունները։ Գոհար Հովյանը պատմում է, որ երբ այդ օրը կրակոցի ձայներ լսվեցին, հասկացան, որ պատերազմ է սկսվել։ «Պայթյուն եղավ, ձեռքերս վնասվեցին, արյուն էր գալիս, որ ընկել եմ, հետո ամուսնուս գոռալուց եմ ուշքի եկել՝ «Գոհար, Սերոժիկը»…, մեծ տղաս է, մի կերպ ուժ եմ հավաքել, խոհանոցից եկել եմ զալ, տեսել եմ, որ մեծ տղաս էն կողմն է պառկած, փոքր տղաս կանգնած է, բայց բերանից…
Կարդալ ավելինՀայաստանը միանում է Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկին՝ 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի միացմանը Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկի ստեղծման Համաձայնագրին՝ 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկին (ԵՆԱԲ) անդամակցում են 106 հաստատված անդամ երկրներ, իսկ հիմնադիր 57 անդամ երկրների թվում են՝ Իրանը (2,541 բաժնեմաս), Վրաստանը (539 բաժնեմաս), Թուրքիան (26,099 բաժնեմաս) և Ադրբեջանը (2,541 բաժնեմաս)։ Բանկին ՀՀ անդամակցության գործընթացի հետ կապված բանակցությունները սկսվել են դեռևս 2016 թվականից։ Բանկին անդամակցության գործընթացը նախատեսում է բաժանորդագրում Բանկի բաժնետիրական…
Կարդալ ավելինՆախարար. Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը կրթական համակարգի խորթ զավակն է
Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը նման է կրթական համակարգի խորթ զավակին՝ իր ողջ չօգտագործված ներուժով։ Այս մասին Ազգային ժողովում հունվարի 24-ին մասնագիտական կրթության ոլորտում օրենսդրական բարեփոխումների թեմայով լսումների ժամանակ ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Մինչդեռ նախարարը կարծում է, որ մասնագիտական կրթական համակարգն ամենաճկուն ոլորտն է։ Այն ամենաարագն է արձագանքում հասարակության և տնտեսության կարիքներին:«Ամեն տարի մենք մի քանի նոր մասնագիտական կրթական ծրագրեր ենք ներկայացնում։ Մասնագիտական կրթությունն այսօր զարգանում է էլեկտրական մեքենաների…
Կարդալ ավելինՀանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «Թումանյանի շաուրմա» հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց 34 հասցեում գործող) կրկնակի ստուգման և լաբորատոր հետազոտության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերել։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԱԺ-ում ՔՊ խմբակցությունը Արարատ Միրզոյանի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Հայտնում են ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գրասենյակից: Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:
Կարդալ ավելինԼավրով. Փաշինյանի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո կարգավիճակի հարցը փակված է
Նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմբերին, և ինչպես են համաձայնեցվել մի քանի եռակողմ փաստաթղթեր ամենաբարձր մակարդակով՝ հայ-ադրբեջանական-ռուսական, որոնք սահմանում էին կարգավորման առանցքային պարամետրերը, այդ թվում՝ խնդիրները՝ սահմանների սահմանազատման, առևտրի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և խաղաղության պայմանագրի ստորագրման մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցության արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։ Նա նշեց, որ երեք երկրների փոխվարչապետների մակարդակով…
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանը հաստատում է՝ Ադրբեջանը խնդիր է տեսնում ՀՀ Անկախության հռչակագրի մեջ․ Azatutyun
ՀՀ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատել է, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրի մեջ։ «Բարձրաձայն էլ իրենք այդ մասին ասել են, այո։ Իրենք համարել են, որ դա խնդիր է և իրավական հարցեր են ներկայացրել։ Մենք էլ համապատասխանաբար նույն կերպ խնդրահարույց ենք համարել իրենց մոտ ձևակերպումները», – «Ազատության» հետ զրույցում հայտարարել է նախարարը։ Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա նաև Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին։ Օրեր առաջ Հայաստանի վարչապետը…
Կարդալ ավելին