Հունվարի 9-ին եւ 13-ին զինծառայողների մահվան դեպքերի հետ կապված ՄԻՊ-ում սկսվել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը: «Մենք արդեն պաշտոնական պարզաբանումներ ենք պահանջել եւ ՊՆ-ից, եւ գլխավոր դատախազությունից: Բենիամին Մանուչարյանի դեպքի հետ կապված (ընկել էր ձնահյուսի մեջ եւ մահացել-խմբ) եւս ՄԻՊ-ը…
Կարդալ ավելինՇնորհակալություն Ֆրանսիայի Սենատի մեր գործընկերներին՝ Հայաստանին աջակցող կարևոր հանձնառության համար. Ալեն Սիմոնյան
Շնորհակալություն Ֆրանսիայի Սենատի մեր գործընկերներին՝ Հայաստանին և հայ ժողովրդին աջակցող այս կարևոր հանձնառության համար: Ֆեյսբուքի իր էջում նման գրառում է արել ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը: Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պահանջող բանաձև։
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հունվարի 19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ 14-14 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +8+10։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+5, Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +2+5, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +6+8, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +3+7, Լոռիում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +8+12, Տավուշում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +8+12, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+5, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2+1,…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 18-ին, կազմել է 405.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.25 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 441.48 դրամ (աճել է 0.59 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 514.18 դրամ (աճել է 0.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.58 դրամ (նվազել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 402-404 դրամով, վաճառվում է 408-409 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 433-441 դրամով,…
Կարդալ ավելինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի դեսպանին. Քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 18-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը` Թբիլիսի): Քննարկվել են հայ-ավստրիական համագործակցությանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Կարդալ ավելինՌԴ ԱԳՆ-ն Իրանին և Պակիստանին առավելագույն զսպվածության կոչ է արել
Իրանի և Պակիստանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին Ռուսաստանը կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ի հայտ եկած խնդիրները լուծել քաղաքական և դիվանագիտական մեթոդներով։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված երկու իսլամական հանրապետությունների լարվածության հետ։ «Մենք տագնապով հետևում ենք վերջին օրերին Իրան-Պակիստան սահմանային գոտում իրավիճակի աճող սրմանը։ Մենք կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և ի հայտ եկող խնդիրները լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով»,- ասել է…
Կարդալ ավելինՓաշինյանը օտարերկրյա պետություններում սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայկ Ազիզբեկյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում սփյուռքի գործերի հանձնակատար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հայկ Ազիզբեկյանին նշանակել օտարերկրյա պետություններում սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»,-ասված է որոշման մեջ:
Կարդալ ավելինԵրուսաղեմի Հայոց պատրիարքարանն ու հայ հավատացյալները նշում են Սուրբ Ծնունդը
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի արքեպիսկոպոս Սևան Ղարիբյանը այսօր ժամանել է Պաղեստինյան ինքնավարության Արևմտյան ափ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննունդը նշելու և Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում պատարագ մատուցելու համար։ «Մենք խաղաղություն ենք ցանկանում, պատերազմ չենք ուզում։ Խաղաղություն բոլոր դավանանքների միջև, ընտանիքների և երկրների միջև», – ասել է սրբազանը։ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին, բայց Երուսաղեմում, ըստ հաստատված ավանդույթի, հայերն այն նշում են հին տոմարով։ Արքեպիսկոպոս Սևան Ղարիբյանի այցի մասին «Ռոյթերս»-ը տեսանյութ է հրապարակել։
Կարդալ ավելինԴեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք. Տուգանքը՝ 65.25 մլն դրամ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հսկողական միջոցառումները. 2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ 140 հարկ վճարողի մոտ 140 դեպքով արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք, տուգանքի չափը կազմել է 65.25 մլն դրամ: Իսկ 3 և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 21 դեպքով 21 հարկ վճարող տուգանվել է 29.750 մլն դրամով: Դեպքերն արձանագրվել են փաստացի գործունեության 8 ոլորտում։ Մասնավորապես, շենքերի կառուցապատման, շինարարության, ճանապարհաշինության ոլորտում 6 հարկ վճարողի մոտ 6 դեպքով բացահայտվել է 46 չձևակերպված վարձու…
Կարդալ ավելինԱլբերտ Բազեյանի գործն ԱԱԾ-ից տեղափոխվել է ՔԿ. Քննիչը միջնորդել է երկարացնել կալանքի ժամկետը
Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի վերաբերյալ քրեական գործն ԱԱԾ-ից ուղարկվել է ՀՀ Քնչական կոմիտե, սակայն ո’չ ԱԱԾ-ում, ո’չ արդեն ՔԿ-ում Բազեյանի մասնակցությամբ այդպես էլ որևէ քննչական գործողություն այս ընթացքում չի իրականացվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Գեորգի Մելիքյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ալբերտ Բազեյանը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է իշխանությունն իբրև յուրացնելունախապատրաստման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Նրանից բացի ձերբակալվել էին նաև «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ-ի յոթ անդամ։ Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի…
Կարդալ ավելին