Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը , Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի և 2024 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Դատախազությունից հայտնում են, որ Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Դավիթ Աղաջանյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Աղավնի Մադոյանը…
Կարդալ ավելինՔրեական ոստիկանությունը նոր տրամաբանությամբ կգործի այս տարվա աշնանից. Բաց մրցույթն արդեն հայտարարված է. ՆԳ փոխնախարար
ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունը պաշտոնապես կգործարկվի տարեվերջին, կառույցը կաշխատի ծանր և առանձնապես ծանր հանցանքների կանխարգելման, հայտնաբերման և բացահայտման ուղղությամբ։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով քրեական ոստիկանության բարեփոխումների մասին: Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորեւ. Տիկին Սարգսյան, ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում ինչպե՞ս է վերափոխվելու Քրեական ոստիկանությունը։ Նախ նշեմ, որ ՆԳՆ բարեփոխումների համատեքստում Ոստիկանությունը, որպես մասնագիտացված կառույց, զարգանալու է 4 հենասյունային ուղղություններով: Քրեական ոստիկանությունը մեկն է դրանցից։ Կարևոր է…
Կարդալ ավելինԹուրքիայում աշխատում են Էրդողանի եւ Պուտինի հանդիպման ուղղությամբ
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը քննարկվում է, հանգամանքները համաձայնեցվում են դիվանագիտական խողովակներով, բայց ամսաթվի եւ տեղի մասին որոշակիություն առայժմ չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում։ «Առայժմ որեւէ որոշակիություն չկա։ Հանդիպումն օրակարգում է, համապատասխան աշխատանք է կատարվում դիվանագիտական խողովակներով։ Որեւէ որոշակի բան առայժմ չկա»,- ասել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում։
Կարդալ ավելինԻրանում անցած տարվա 11 ամսում մահապատժի է ենթարկվել 600 մարդ. «Մեդուզա»
Գրեթե մեկ տասնամյակ Իրանում այնպիսի կոշտ բռնաճնշումներ չեն եղել, ինչպես 2023թ.։ Ավելացել է մահապատիժների թիվը, հազարավոր մարդիկ հայտնվել են ճաղերի հետեւում՝ բողոքներին մասնակցելու պատճառով, ավելի են կոշտացել օրենսդրությունը եւ իրավակիրառումը, գրել է «Медуза»-ն։ Փոփոխությունների գլխավոր պատճառը երկրում պահպանողական ճամբարի ամրապնդումն է, որի ներկայացուցիչները ստացել են թե՛ մեծամասնությունը խորհրդարանում, թե՛ նախագահական աթոռը։ Սակայն խնդիրը կարող է ավելի խոր լինել. 2021-2022թթ. փլուզվեց «իրանական դեմոկրատիայի» մոդելը, որի շրջանակում վերջին 30 տարիների ընթացքում բարեփոխիչները շատ հաջող պայքարում էին պահպանողականների դեմ…
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 8-ին, կազմել է 405.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.44 դրամ (աճել է 1.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 514.89 դրամ (աճել է 2.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.46 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 400-403 դրամով, վաճառվում է 407.50-409 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 434-438 դրամով,…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հունվարի 9-ին հանրապետության առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռներում՝ ձյան, հարթավայրերում եւ նախալեռներում՝ անձրեւի եւ թաց ձյան տեսքով։ Օդերեւութաբանները նաեւ կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/ վրկ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա եւս 3-5 աստիճանով, բայց արդեն չորեքշաբթի կսկսի իջնել։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ եւ մառախուղ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +10+12։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +2+7, Կոտայքի լեռներում գիշերը՝…
Կարդալ ավելինՀունվարի 15-ին Երևանի մետրոպոլիտենում գիծ դուրս կբերվի ևս մեկ շարժակազմ. կանգնած գնացքներ չեն լինի
Հունվարի 15-ին Երևանի մետրոպոլիտենի ևս մեկ շարժակազմ դուրս կբերվի գիծ: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։ Նա տեղեկացրեց, որ Երևանի մետրոպոլիտենում արդեն իսկ գիծ է դուրս բերվել 3 վագոնով 3 շարժակազմ: Հունվարի 15-ից գիծ է դուրս բերվելու ևս մեկ շարժակազմ` 3 վագոնով: Սեդրակյանի խոսքով` կանգնած գնացքներ չեն լինի, բոլորը վերանորոգված են:
Կարդալ ավելինՀՀ ՔԿ նախագահի հրամանով կարգապահական կոպիտ խախտումներ թույլ տալու համար քննիչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի` քննիչի նկատմամբ կիրառել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։ ՔԿ-ից հայտնում են, որ Կարգապահական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ վերջինս մի քանի քրեական վարույթներով, ունենալով ապացուցողական և վարութային այլ գործողություններ կատարելու իրական ժամանակ և հնարավորություն, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ՝ տասնյակ օրեր, չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ պատշաճ ջանասիրություն չցուցաբերելով, գերակշռող մասով դրսևորել է…
Կարդալ ավելինԶինկոմիսարիատում զորակոչի ենթակա քաղաքացու մահ չի արձանագրվել . ՊՆ-ի պարզաբանումը
Անհիմն պատճառահետևանքային կապերի շեշտադրմամբ՝ մամուլում տեղեկություններ են տարածվում ՀՀ ԶՈՒ չզորակոչված քաղաքացի Է. Հ.-ի մահվան պատճառների վերաբերյալ, ինչի կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինվորական կոմիսարիատում առկա փաստաթղթերի համաձայն՝ զորակոչիկը ինչպես զինվորական հաշվառման, այնպես էլ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի ընթացքում ուղեգրվել է ստացիոնար հետազոտության և իրավասու հանձնաժողովների կողմից գտնվել է բժշկական փորձաքննության փուլում։ Քաղաքացու վերաբերյալ պիտանիության որոշում կայացված չի եղել. նա կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության՝ ախտորոշումը ճշտելու և…
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանն արձակուրդում է. հայտնի է՝ ով է փոխարինում նրան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել արձակուրդ մեկնելու վերաբերյալ: «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով` կարգադրում եմ. 2024 թվականի հունվարի 8-12-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում: 2024 թվականի հունվարի 8-12-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ: Ազգային ժողովի աշխատակազմի…
Կարդալ ավելին