Արարատի մարզի Հնաբերդ բնակավայրը (համայնք) Արտաշատի տարածաշրջանի փոքր բնակավայրերից է , որն ունի շուրջ 700 բնակիչներ:Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժի սանձազերծած պատերազմի հետևանքով հազարավոր բռնի տեղահանված արցախցիներ հատեցին Հայաստանի սահմանը, Արտաշատի տարածաշրջանի և պատմական Դվին մայրաքաղաքի շուրջը ծվարած Հնաբերդը հյուրընկալեց հարյուրավոր արցախահայերի: Ինչպես հետագայում պարզ դարձավ տեղահանվածներն իրենց ազատ են զգում այս գյուղում: Համայնքապետն իր անձնական և ընկերական միջոցներով միաժամանակ պետական աջակցության ծրագրերին զուգահեռ անհրաժեշտ բոլոր միջոցներով ապահովել է բռնագաղթածներին: Հարևան գյուղացիները կատակելով ասում են (գյուղը…
Կարդալ ավելինԲոլորի համար անսպասելի փակվեց Մաթևոս Ասատրյանի կյանքի վերջին էջը. ՔՊ ցավակցությունը
Չնայած երիտասարդ տարիքին՝ Մաթևոս Ասատրյանն ապրեց, արարեց, կարողացավ հաստատուն տեղ ունենալ խորհրդարանական հարթակում։ Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական էջում: «Պատգամավորն իր ներուժն ու գիտելիքները ծառայեցրեց ՀՀ-ի բարօրությանը, ընտրողների ու հարազատ մարզի խնդիրների լուծմանը։ Բոլորի համար անսպասելի փակվեց նրա կյանքի վերջին էջը»,- նշված է գրառման մեջ: Նշենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը հանկրծամահ է եղել նոյեմբերի 6-ին: Նա 38 տարեկան էր:
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Նոյեմբերի 9-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արեւմտյան, 2-4 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +17+19։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +11+14, Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+13, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +11+14, Լոռիում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +16+20, Տավուշում գիշերը +1+6, ցերեկը՝ +17+21, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +10+12, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝…
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 8-ին, կազմել է 402.51 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 429.48 դրամ (նվազել է 0.57 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.36 դրամ (նվազել է 1.75 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-402 դրամով, վաճառվում է 406-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 420-429 դրամով,…
Կարդալ ավելինՔՊ-ական պատգամավորը հրատապ գրություններ է ուղարկել գործընկերներին՝ Վագիֆ Խաչատրյանի վերադարձը ՀՀ ապահովելու համար
«Ես գյուղացի մարդ եմ, ոչ թե՝ ահաբեկիչ»։ Այս խոսքերն է հնչեցրել հայազգի Վագիֆ Խաչատրյանը՝ ադրբեջանական դատարանում։ Վերջինիս ձերբակալումն ի սկզբանե եղել է ակնհայտ ռազմական հանցագործության շարունակություն, իսկ այս ամենից հետո նրա նկատմամբ իրականացվող քրեաիրավական գործընթացները՝ Ադրբեջանի նման տոտալիտար երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վառ ապացույց։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի Ֆեյսբուքի էջում: «Ադրբեջանը, լինելով ԵԽ անդամ երկիր, վավերացնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան, այնուամենայնիվ ակնհայտորեն ձևական…
Կարդալ ավելինԿարեւոր է ապահովել հայ բնակչության անվտանգ վերադարձը իրենց տներ. Եվրախորհրդարանում ԼՂ հարցով համաժողով է անցկացվել
Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Արցախահայության իրավունքները եւ Եվրամիությունը» խորագրով համաժողովը, որը կազմակերպել եւ հյուրընկալել է կիպրացի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամ Կոստաս Մավրիդեսը՝ համագործակցելով ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի եւ «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի հետ։ Համաժողովին մասնակցում էին հայտնի միջազգային փորձագետներ, ԵԽ բոլոր քաղաքական խմբակցություններից պատգամավորներ։ Հայտնում է «Արմենպրես»-ը: Համաժողովը նվիրված էր 2020 թվականի պատերազմից ի վեր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝միջազգային եւ մարդու իրավունքների, ինչպես նաև միջնորդության մեջ ներգրավված միջազգային հիմնական դերակատարների արձագանքի տեսանկյունից։ Համաժողովի ընթացքում…
Կարդալ ավելինՀնդկաստանից ավելի քան 60 հազ․ քաղաքացի է եկել. Ինչո՞վ են զբաղվում հնդիկներն ու ռուսները Հայաստանում
Հնդկաստանից Հայաստան է եկել ավելի քան 60 հազ․ քաղաքացի, և եթե Նյու Դելի-Երևան ուղիղ չվերթ բացվի, հնդիկ այցելուների թիվը կտրուկ կավելանա։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Նա պարզաբանել է, որ մարդիկ գալիս են Հնդկաստանի այն շրջաններից, որտեղ չեն կարողանում աշխատանք գտնել կամ շատ փոքր աշխատավարձ են ստանում՝ ամսական 25-ից 100 դոլար։ «Իսկ Հայաստանում մի քանի անգամ ավելի շատ են վաստակում, և քանի որ շատ համեստ են…
Կարդալ ավելինՀայաստանն այլեւս օգտագործված սպառազինություն չի ունենալու. Անդրանիկ Քոչարյան
Մեր սպառազինության կառուցվածքը դիվերսիֆիկացվում է: Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով բանակի սպառազինության մասին: «Այսինքն մեկ աղբյուրի վրա այլեւս մենք ճանապարհ չունենք անցնելու: Մենք փնտրում ենք թե΄ բարեկամներ, թե΄ սպառազինությունը, որը հենց բանակի արդիականացման հիմքը նաեւ կլինի: Պատահական չէ, որ երբ պաշտպանության նախարարը գնում է Ֆրանսիա կամ Հնդկաստան ազգովի նայոում ենք, թե այդ երկրները ինչ սպառազինություն ունեն եւ ինչ կարելի է բերել: Երբ որ…
Կարդալ ավելինՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է ԱՄՆ-ի համար առաջնահերթություն մնալ. պետքարտուղարություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն մնալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի առաջին փոխներկայացուցիչ Վեդանտ Պատելը։ Նա նշել է, որ Պետդեպարտամենտը կշարունակի զբաղվել այս խնդրով։ «Այս երկու երկրների միջև խաղաղությունը շարունակում է առաջնահերթություն մնալ մեզ համար՝ պետքարտուղար Բլինկենի համար», – ասել է դիվանագետը։
Կարդալ ավելինԿոտայքի մարզում իրականացվող աշխատանքների ծավալներն աննախադեպ են՝ փաստում են խորհրդարանում ներկայացված թվերը
Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է մի շարք ճանապարհների հիմնանորոգման, տեխնիկական, հեղինակային հսկողության և նախագծերի պատրաստման ու փորձաքննության ծառայությունների ֆինանսավորման վերաբերյալ որոշում: Պետական բյուջեից ֆինանսավորումը 3 մլրդ. 463 մլն.987 հազ. 300 դրամ է: Նորոգվող ճանապարհների երկարությունը 53,5 կմ է: Կոտայքի մարզում փաթեթում ընդգրկված ճանապարհներն են. Հիմնանորոգման աշխատանքներ՝ Հ7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Չարենցավան համայնքում գտնվող 2,6 կմ հատվածի հիմնանորոգում: Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին: Հիշեցնեմ, որ սա…
Կարդալ ավելին