Այսօր օրակարգում կա անկլավների խնդիր, միջանցքի խնդիր, կա Հայաստանի տարածքային ամբողջականության խնդիր, տարածաշրջանային խնդիրներ՝ «3+3», կա գլոբալ խնդիր՝ հարց է դրվել Հայաստանի թեքումը մի ուղղությունից մյուս ուղղության: Այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Հայաստանի մարտահրավերներին եւ իշխանության վարած քաղաքականությանը: «Արցախյան հարցը շատ ավելի պարզ էր, կար հարցի կարգավորման նախագիծ, կար Մադրիդյան փաստաթուղթ, կար հստակ ճանապարհային քարտեզ հարցի կարգավորման, կար միջազգային հանրության միանշանակ աջակցությունը, կար Մինսկի խումբ, այդ բոլորը…
Կարդալ ավելինՄեծ աշխատանքներին ընդառաջ , որը շարունակական է լինելու. ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊԵՏՐՈՎԱ
Հոկտեմբերի 29-ին տեղի կունենան ասորաբնակ երկու համայնքներում ՏԻՄ ղեկավարի ընտրություններ:Վերին Դվինիում հանդիպեցինք գործող համայնքապետ և ինքնաառաջադրված թեկնածու` ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊԵՏՐՈՎԱՅԻ հետ: Ինչպես մենք նախկինում անդրադարձել էինք Վերին Դվին համայնքը հայտնի է, որպես Ասորի Դվին անվանմամբ, որը հիմանդրվել է շուրջ երկու հարյուր տարի առաջ և այդ երկար ու ձիգ դարերի ընթացքում պահվել ու պահպանվել է ազգային մշակույթն ու մայրենի լեզուն: Անկախության տարիներից հետո Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին լայն հնարավորություներ տրվեց նորովի մոտենալ իրենց ազգային արմատներին: Համայնքը…
Կարդալ ավելինԱդրբեջանն ասում է, որ Հայաստանի հետ խաղաղություն հնարավոր է. POLITICO
Ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաները հերքել են այն պնդումները, թե Հայաստանի հետ նոր հակամարտություն է սպասվում՝ հերքելով այն ենթադրությունները, որ Բաքուն կարող է ուժ կիրառել հարևան երկրի ներսում ռազմավարական կարևոր տրանսպորտային միջանցքը գրավելու համար՝ փոխարենը պնդելով, որ շուտով կարող է կնքվել կայուն խաղաղության պայմանագիր, գրում է եվրոպական POLITICO պորտալը։ «Երեքշաբթի իր ռուս գործընկերոջ հետ բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ «կարճ ժամկետներում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու իրական հնարավորություններ կան»։ Առաջարկվող համաձայնագիրը…
Կարդալ ավելինՀորդանանի թագավոր. Գազայում պատերազմի շարունակությունը կհանգեցնի տարածաշրջանում իրավիճակի պայթյունի
Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ավարտը հրատապ անհրաժեշտություն է, հակառակ դեպքում կարող է «պայթյուն» լինել Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդուլլահը՝ Ամմանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը։ Նա հայտարարել է, որ համաշխարհային տերությունները պետք է ճնշեն Իսրայելին, որպեսզի դադարեցնի Գազայի հատվածի անողոք ռմբակոծումը և 2,3 միլիոն պաղեստինցիների խիտ բնակեցված անկլավի շրջափակումը: Մակրոնը, ով Ամման է ժամանել երեքշաբթի Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների հետ բանակցություններից հետո, Աբդուլլահի հետ քննարկել է հակամարտությունը…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է 2 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կազմել է 402.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 425.46 դրամ (նվազել է 2.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 487.79 դրամ (նվազել է 3.57 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.32 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 396-400 դրամով, վաճառվում է 405-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 416-426 դրամով,…
Կարդալ ավելինԻսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ում հակահրեական միջադեպերի թիվն աճել է գրեթե 400%-ով
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմի մեկնարկից ի վեր ԱՄՆ-ում հակասեմական միջադեպերի թիվը մոտ 400%-ով աճել է երկու շաբաթվա ընթացքում, հայտնել է Հակազրպարտության լիգա (ADL) իրավապաշտպան խումբը: Իրավապաշտպան խմբի տվյալները, որոնք ցույց են տվել, որ ԱՄՆ-ում հոկտեմբերի 7-ից 23-ը հակասեմական միջադեպերը նախորդ տարվա համեմատ աճել են 388%-ով, ստացվել են այն ժամանակ, երբ ԱՄՆ իշխանությունները վերահսկում են հակամարտության հետ կապված ներքին սպառնալիքները: ADL-ի ծայրահեղականության կենտրոնը հայտնել է, որ նախնական տվյալները վկայում են հոկտեմբերի 7-23-ը ԱՄՆ-ում արձանագրված 312 …
Կարդալ ավելինԱրաբկիր, Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են
Արամ Ազատյանը, Կամսար Բաբինյանը և Հակոբ Բալայանը Երևանի քաղաքապետի որոշմամբ վերանշանակվել են համապատասխանաբար Արաբկիր, Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Կարդալ ավելինԿարող է պարզվել, որ Հայաստանը էներգետիկ առումով ինքնաբավ պետություն է. Փաշինյան
Մենք այս ընթացքում առաջին հերթին միջոցներ ենք ձեռնարկում, պայմանագրային խնդիրներն ենք կարգավորել, որ ունենանք գազի կայուն մատակարարումներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ առջեւում ձմել է, իսկ Արցախից բռնի տեղահանվածների պարգայում գազի ծախսը էականորեն ավելանալու է: «Էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը մեր օրակարգում է եւ էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիան եւս մեր օրակարգում է: Էներգետիկ շուկայում որոշակի զարգացումներ ապահովելը նույնպես մեր օրակարգում է: Պետք է շեշտեմ շատ կարեւոր մի բարեփոխում՝ էներգետիկ…
Կարդալ ավելինՓոփոխություններ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 25-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի կողմից արված խմբագրական փոփոխությունները, որոնք մեծամասնությամբ ընդունվել են: Տեխնիկական բնույթի փոփոխություններ է առաջարկել հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Ըստ փոփոխությունների՝ չափումներ կարող են իրականացվել կոմիտեի սահմանած ընթացակարգով մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը, որը…
Կարդալ ավելինԴավիթ Խաչատուրյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը: Քվեատուփում առկա է եղել 67 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությանը պատգամավորները կողմ չեն քվեարկել: Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր: Այսպիսով, Դավիթ Խաչատուրյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:
Կարդալ ավելին