ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Մ.-ի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 1.5 մլրդ դրամի գույքի օրինականացման (փողերի լվացում) կոռուպցիոն սխեմա, ինչպես նաեւ շուրջ 50 միլիոն ՀՀ դրամի պետական միջոցների յուրացման կազմակերպման դեպք, որում ներգրավված են եղել նաեւ ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Այս մասին հաղորդում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նախաքննությամբ հիմնավորվել է,…
Կարդալ ավելինԷրդողանը մտադիր է Պուտինի հետ քննարկել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երեքշաբթի ավելի ուշ ներկայիս իրավիճակը կքննարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, հայտնում է Anadolu-ն։ «Մենք կշարունակենք բանակցությունները Ծոցի երկրների հետ»,- ասել է նա Անկարայում Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նաև կոչ է արել տարածաշրջանի բոլոր ազդեցիկ խաղացողներին «լրջորեն հանձնառու լինել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը»: Ըստ Էրդողանի՝ անհրաժեշտ է խուսափել ցանկացած քայլից, «որը կարող է հանգեցնել լարվածության սրման,…
Կարդալ ավելինՔՊ՝ փոքրամասնության իշխանությունը պետք է հեռանա. Հայկ Մարության
«Հանրային ձայն» կուսակցությունը աջակցեց ՔՊ-ին: Միակ բանը, որ այս իմաստով պետք է պարզել, այն է, թե ինչ է ուզել եւ ինչ է ստացել Հանրային ձայնը ՔՊ-ից՝ իր աջակցության դիմաց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Հայկ Մարությանը: «Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ, Ինչպես տեսանք, Երեւանի քաղաքապետի ընտրության հարցում ոչ մի անակնկալ չեղավ։ Տեղի ունեցավ այն, ինչ մենք կանխատեսել էինք օրեր առաջ։ Ուզում եմ հիշեցնել մեր սիրելի համաքաղաքացիներին, որ սեպտեմբերի…
Կարդալ ավելինԶանգեզուրի միջանցքը պետք է վերափոխվի. Թուրքիայի արտգործնախարար
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը պետք է վերափոխվի»։ Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրն օկուպացված Շուշիում Ադրբեջանի նախագահությամբ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստում ելույթի ժամանակ։ «Մենք ողջունում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին այն բանի համար, որ նրանք վերջ դրեցին երեսուն տարվա օկուպացիային և վերացրին պատմական անարդարությունը։ Հիմա ժամանակն է բոլոր ջանքերը կենտրոնացնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կայունության և անվտանգության վրա, որը կազմում…
Կարդալ ավելինՀԱՄԱՍ-ի դաժանությունը նման է ԴԱԻՇ-ի ամենասարսափելի վայրագություններին. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից սահմանամերձ քաղաքներում իսրայելցի խաղաղ բնակիչների կոտորածը «ակնհայտ չարիք է»: «Այս կյանքում կան պահեր, և ես դա նկատի ունեմ բառացիորեն, երբ մաքուր, անարատ չարիք է պատում այս աշխարհին: Իսրայելի ժողովուրդը նման պահ ապրեց այս շաբաթավերջին»,- ասել է Բայդենը։ «ՀԱՄԱՍ-ի դաժանությունը, այս արյունարբուությունը հիշեցնում է ԴԱԻՇ-ի ամենասարսափելի վայրագությունները: Եվ, ի դժբախտություն հրեա ժողովրդի, սա նորություն չէ։ Այս հարձակումը ջրի երես դուրս բերեց ցավալի հիշողություններ և սպիներ, որոնք թողել…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանը Բրյուսելում ներկայացրել է Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հովանավորվող հայատյաց քաղաքականությունը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 9-10-ը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր վեհաժողովին: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից: 2023 թվականը հոբելյանական է. լրանում է ցանցի ձևավորման 10 տարին: Վեհաժողովին մասնակցել է նաև Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը: Քննարկումների օրակարգում ընդգրկված էին տարբեր տարածաշրջաններում և ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ավելի քան 40 երկրների մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ներկայացուցիչներ: Անահիտ Մանասյանը միջազգային գործընկերների…
Կարդալ ավելինԱդրբեջանի 86 600 քկմ-ն և ՀՀ-ի 29 800 քկմ-ն երկվորյակ թվեր են. Մեկը ճանաչելու համար պետք է մյուսը ճանաչել. Փաշինյան
Ադրբեջանի 86 600 քկմ-ն եւ Հայաստանի 29 800 քկմ-ն երկվորյակ թվեր են. այսինքն 29 800-ը ճանաչելու համար պետք է 86 600-ը ճանաչել եւ հակառակը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երբ մենք ասում ենք, որ Հայաստանը 29 800 քկմ տարածք ունի, մեր որոշ ընդդիմադիրներ ասում են՝ ոչ, այդքան տարածք չունի: Նրանց լավատեսական կանխավարկածը կամ հայրենասիրական մղումն այն է, որ Հայաստանն ավելին է, քան 29 800 քկմ-ն: Բայց…
Կարդալ ավելինՆիդերլանդները ռազմական ինքնաթիռ կուղարկի Իսրայել՝ իր քաղաքացիներին տարհանելու համար. ANP
Նիդեռլանդները չորեքշաբթի ռազմական ինքնաթիռ կուղարկի Իսրայել՝ երկիրը լքել ցանկացող քաղաքացիներին վերադարձնելու համար, հայտնում է հոլանդական ANP լրատվական գործակալությունը՝ հղում անելով արտգործնախարար Հանկե Բրուինս Սլոտին։ Բրուինս Սլոտը նաև ասել է, Նիդեռլանդների քաղաքացիների համար, ամենայն հավանականությամբ, հասանելի կլինի KLM մարդատար ինքնաթիռը, որով նրանք կարող են տուն վերադառնալ: Ինչպես հայտնում է ANP-ն, Իսրայելում գտնվող մոտ 200 Հոլանդիայի քաղաքացիներ հետաքրքրություն են հայտնել այդ թռիչքների նկատմամբ։
Կարդալ ավելինԿա մեկնաբանություն, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղությունը տեղի չունենա. Նիկոլ Փաշինյան
Գրանադայի հայտարարության մեջ գերիների թեմային անդրադարձ կար, այնտեղ կոչ կար բոլոր կողմերին, որ բոլոր գերիներին ազատ արձակվեն. Մենք միշտ պատրաստակամությունն հայտնել ենք, որ բնանք այդպիսի լուծումների: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երբ մենք դելիմիտացիայի հիմքում դնում ենք կոնկրետ քարտեզներ, արձանագրվում է սահմանի խախտումները, դա նշանակում է, որ դելիմիտցիայի արդյունքում սահմանի խախտումները պետք է վերացվեն: Բայց այստեղ խնդիր այն է, որ այս փաստաթղթի տակ չկա Ադրբեջանի ստորագրությունը:…
Կարդալ ավելինԵՄ պատժամիջոցները Բաքվի վարչակարգի դեմ հնարավոր են միայն ԱՄՆ աջակցության դեպքում. բուլղարացի փորձագետներ
Արցախում հակամարտությունից հետո Ադրբեջանի դեմ ԵՄ դիվանագիտական արձագանքի լուրջ խստացման կարելի է սպասել դիվանագիտական մակարդակով, որպեսզի կանխվի ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, ասել է Եվրախորհրդարանի բուլղարացի պատգամավոր Ռադան Կանեւը Euractiv Болгария-ի հարցազրույցում։ Էներգետիկայի գծով բուլղարացի փորձագետները եւ դիվանագետները հաստատել են այս գնահատականը, բայց ավելացրել, որ պատժամիջոցները Բաքվի վարչակարգի դեմ հնարավոր են միայն ԱՄՆ աջակցության դեպքում, որի հեղուկացված բնական գազը կարող է փոխարինել ադրբեջանական գազի մատակարարումներին։ Նրանք կասկածում են, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ԵՄ-ում ռուսական շահերի գաղտնի…
Կարդալ ավելին