Արցախից ցամաքային և օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 237 տուժած քաղաքացի

Արցախից ցամաքային և օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 237 տուժած քաղաքացի

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարունակում են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ժամը 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից` 142-ը` ուղղաթիռովներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով: Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն: Վիրավորների տեղափոխման գործընթացը այս պահին էլ շարունակվում է:

Կարդալ ավելին

Հաստատվել է մանկապարտեզի տնօրենի ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

Հաստատվել է մանկապարտեզի տնօրենի ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ սեպտեմբերի 26-ի 1186-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի /հավաստագրման/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համաձայն հրամանի՝ հավակնորդների քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 3-18-ը ներառյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Հավակնորդների հավաստագրման գործընթացն իրականացվում է համաձայն նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման, քննությունների և հավաստագրման կազմակերպման կարգի: Թեստավորմանը մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հավակնորդների մուտքը…

Կարդալ ավելին

Գնդապետի որդին զոհվել է Վանքի պաշտպանության ժամանակ․ Տիգրանը հրաժարվել է թողնել դիրքն ու կռվել է մինչ վերջին փամփուշտը

Գնդապետի որդին զոհվել է Վանքի պաշտպանության ժամանակ․ Տիգրանը հրաժարվել է թողնել դիրքն ու կռվել է մինչ վերջին փամփուշտը

Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունների արդյունքում զոհված 21-ամյա Տիգրան Ավետիսյանի աճյունը տեղափոխել են Հայաստան և կհուղարկավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Այս մասին  հայտնում է  Տիգրանի հորեղբորորդին՝ Արսեն Ավետիսյանը։ Տիգրան Ավետիսյանը ծնվել է զինվորականի ընտանիքում, եղբոր՝ Առնոլդի հետ սովորել Ստեփանակերտի Ք․ Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Նրա հայրը՝ գնդապետ Արսեն Ավետիսյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Պաշտպանության բանակում, չորս պատերազմների մասնակից է։ 2020թ․ 44 օրյա պատերազմի օրերին Արսեն Ավետիսյանը որդիների հետ կռվել է Ջրականի (Մեխակավանի) ուղղությամբ։…

Կարդալ ավելին

ՎԵՏԵՐԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԵՏԵՐԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 Վետերան բռնցքամարտիկների ասոցիացիան իր վրդովմունքն է արտահայտում պատկան մարմիններին նախկին բռնցքամարտիկ, ազատամարտիկ,Նիկոլ Դուման ջոկատի հրամանատար, հայ ազգի նվիրյալ՝ Ալբերտ Բազեյանի խափանման միջոցի հետ կապված, քանի որ ունի առողջական լուրջ խնդիրներ։ Պահանջում ենք Ալբերտ Բազեյանի խափանման միջոցը վերանայել։ Համոզված ենք` արդարությունը կհաղթի․․․ Այդ մասին  իր ֆեսբուքյան էջում    տեղեկացնում է.   Էջմիածնի նախկին քաղաքապետ, բռնցքամարտի լեգենդար սպորտի վարպետ , մահապարտ-ազատամարտիկ՝ ՀՐԱՉԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԸ :

Կարդալ ավելին

Դադարեցրեք տների հավաքագրումը. բռնի տեղահանված հայրենակիցների համար ժամանակավոր կացարաններ նախատեսված են. պատգամավոր

Դադարեցրեք տների հավաքագրումը. բռնի տեղահանված հայրենակիցների համար ժամանակավոր կացարաններ նախատեսված են. պատգամավոր

Հարգելի ընկերներ, հասկանում եմ, որ երբ ձեզ հետ կապ են հաստատում և օգնություն խնդրում, դուք չեք կարող գոնե չփորձել օգնել, սակայն խնդրում եմ և հորդորում, այս փուլում դադարեցրեք այս համատարած տների հավաքագրումը, Սյունիքի, Վայոց Ձորի և այլ մարզերում մեր բռնի տեղահանված հայրենակիցների համար ժամանակավոր կացարաններ նախատեսված են:  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ ՔՊ-ի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: Նա նաեւ նշել է. «Ես յուրաքանչյուրիդ հասկանում եմ, բայց քանի որ կա ձեր անձնապես բարի կամքը…

Կարդալ ավելին

Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ՆԳՆ ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան: Նշենք, որ առավոտյան ժամը 9-ի տվյալներով ոստիկանությունը բերման էր ենթարկել 32 քաղաքացու:

Կարդալ ավելին

Սեփական մեքենա չունեցողները հնարավորություն կունենան գրանցվել և Հայաստան տեղափոխվել ավտոբուսներով. Շտաբ

Սեփական մեքենա չունեցողները հնարավորություն կունենան գրանցվել և Հայաստան տեղափոխվել ավտոբուսներով. Շտաբ

Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող և սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիներն առաջիկա օրերին հնարավորություն կունենան գրանցվել և տեղափոխվել ավտոբուսներով։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Հաշվի առնելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով վիրավորների և սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցների շտապ բուժօգնություն ստանալու կարիքը` կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ, քանի որ մեզ համար առավել թանկ է մարդկային կյանքը, որի փրկության գործում դուք կարող եք ունենալ ձեր ներդրումը։ Հավատացե՛ք, որ…

Կարդալ ավելին

Որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի. Արցախի ՆԳՆ

Որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի. Արցախի ՆԳՆ

Սեպտեմբեր 25-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն ևս մեկ քաղաքացի։ Իսկ  Կարմիր գյուղից մեկ տարեց կին։ Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից  հայտնում են, որ 2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ` հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացի`Վանք գյուղից։ Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։ Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն` ադրբեջանական կողը փոխանցել…

Կարդալ ավելին

Երեւանից հետո Սամանթա Փաուերը կմեկնի Բաքու

Երեւանից հետո Սամանթա Փաուերը կմեկնի Բաքու

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել է Գորիս (Սյունիքի մարզ), որտեղ են գալիս  Արցախից հարկադրյալ տեղահանվածները։ Ինչպես «Sputnik Армения»-ին տեղեկացրել է նրան ուղեւորության ժամանակ ուղեկցող ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, Փաուերն այնուհետեւ կմեկնի Ադրբեջան։ Նրա խոսքով՝ Փաուերն արդեն հայտնել է այն մասին, որ այցի հիմնական նպատակը հումանիտար օգնությունն  է։ Կան Հայաստանին օգնության լրացուցիչ ծրագրեր։ USAID ղեկավարը դեսպանների (ԱՄՆ-ում եւ Հայաստանում) եւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ Արցախից հարկադրյալ տեղահանվածներին…

Կարդալ ավելին

ԱԺ համապատասխան հանձնաժողովը Հռոմի ստատուտի վավերացման հարցը կքննարկի սեպտեմբերի 28-ին

ԱԺ համապատասխան հանձնաժողովը Հռոմի ստատուտի վավերացման հարցը կքննարկի սեպտեմբերի 28-ին

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կքննարկի միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը: Ազգային ժողովի կայքում այն ընդգրկված է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգային հարցերի շարքում։ Ենթադրվում է, որ դրանից հետո փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։ Հիշեցնենք, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։ Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր…

Կարդալ ավելին
1 394 395 396 397 398 632