Նախկին 6.9 տոկոսի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2 տոկոս տնտեսական ակտիվության աճ. ԿԲ

Նախկին 6.9 տոկոսի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2 տոկոս տնտեսական ակտիվության աճ. ԿԲ

Մեր կանխատեսումների համաձայն, շատ փոքր չափով վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը նախկինում կանխատեսվող 6.9%-ի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2% տնտեսական ակտիվության աճ՝ հիմնականում պայմանավորված շինարարության և ծառայությունների բարձր աճերով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Անդրադառնալով հիփոթեքային շուկայում հնարավոր գերտաքացման ռիսկերի խնդրին՝ ԿԲ նախագահն ասաց, որ վերջին մեկ ամսում տների գներն աճել են 1.1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ հուլիսի համեմատ 8.8 %-ի աճ է գրանցվել: Նա հայտնեց,…

Կարդալ ավելին

Ղազախստանի ԱԳՆ․ Ղազախստանն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

Ղազախստանի ԱԳՆ․ Ղազախստանն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ, գրում է Zakon.kz-ն։ Հայտարարությունը Ղազախստանի ԱԳՆ-ն տեղադրել է իր Telegram-ալիքում․ «Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձությունների կապակցությամբ Ղազախստանի Հանրապետությունը հերթական անգամ վերահաստատում է իր վճռական աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես նաեւ հանդես է գալիս քաղաքական-դիվանագիտական ճանապարհով բոլոր հարցերի կարգավորման օգտին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին համապատասխան»։

Կարդալ ավելին

Պուտինը բացահայտ հայտարարեց, որ Փաշինյանը ստում է․ ՀՀԿ-ում հիշեցրել են, թե ով է հրաժարվել փոխզիջումային տարբերակից

Պուտինը բացահայտ հայտարարեց, որ Փաշինյանը ստում է․ ՀՀԿ-ում հիշեցրել են, թե ով է հրաժարվել փոխզիջումային տարբերակից

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներն առաջարկում էին միջանկյալ կարգավիճակ տալ Արցախին, Քարվաճառը, Լաչինն ու Արցախը թողնել Հայաստանի վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանին հանձնել 5 շրջան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Այսօր Պուտինը բացահայտ հայտարարեց, որ Փաշինյանը ստում է՝ խոսելով այն մասին, որ Արցախը Ադրբեջանին է հանձնվել դեռեւս Ալմա Աթայի հռչակագրով։ Եթե բոլոր նախկին ղեկավարները վաղուց են հանձնել Արցախը, ապա ինչպե՞ս բացատրել Պուտինի հայտարարությունը, որ Քարվաճառը, Լաչինն…

Կարդալ ավելին

Ակնկալում ենք, որ Աղդամի երթուղուն զուգահեռ, կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը. Զախարովա

Ակնկալում ենք, որ Աղդամի երթուղուն զուգահեռ, կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը. Զախարովա

Ռուսական կողմը հետևողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ռուսական մարդասիրական օգնության հետ։ «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից այս տարվա հուլիսի 25-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ առաջ քաշած նախաձեռնությանը համապատասխան, Մոսկվայում, բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով, մշակվել է Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման սխեմա։ Հաշվի առնելով դիրքորոշումների զգալի տարբերությունը…

Կարդալ ավելին

Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և ԼՂ-ի դեմ նոր ռազմական ագրեսիայի․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ նիստին

Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և ԼՂ-ի դեմ նոր ռազմական ագրեսիայի․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ նիստին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը սեպտեմբերի 12-ին Վիեննայում մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ԱԳ նախարարի տեղակալը ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 9 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից անվտանգային իրավիճակի լարմանն ուղղված գործողությունների…

Կարդալ ավելին

Նախընտրական քարոզարշավի խախտումների մասին 11 ահազանգից 4-ով նախաձեռնվել է քրեական վարույթ. Դատախազություն

Նախընտրական քարոզարշավի խախտումների մասին 11 ահազանգից 4-ով նախաձեռնվել է քրեական վարույթ. Դատախազություն

Գլխավոր դատախազությունը Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի խախտումների վերաբերյալ մամուլում առկա հրապարակումների, ստացված հաղորդումների կամ ահազանգերի 11 դեպքերից 6 հրապարակումներն ուղարկել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։   Նշված 11 դեպքից 4-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 հրապարակում ուղարկվել է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Անդրադառնալով իշխող ուժի Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավին 30-40 համայնքային աշխատողներին բերելու մասին տեսանյութին, Դատախազությունից հաղորդեցին, որ այն ուղարկվել…

Կարդալ ավելին

Արցախի նորընտիր նախագահն այցելել է ՊՆ եւ քննարկել ռազմաքաղաքական իրադրությունը

Արցախի նորընտիր նախագահն այցելել է ՊՆ եւ քննարկել ռազմաքաղաքական իրադրությունը

Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է պաշտպանության նախարարություն եւ ծառայողական խորհրդակցություն անցկացրել ուժային կառույցների ղեկավար կազմի հետ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ձեւավորված ռազմաքաղաքական իրադրությունը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի  ԶՈւ կողմից սեպտեմբերի 5-ից առայսօր իրականացվող տեղաշարժերին եւ կուտակումներին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար ճգնաժամի պայմաններում եւ իրադրության հնարավոր զարգացումների դեպքում խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հարցերին,  ինչպես նաեւ  առկա իրավիճակում հանրապետության պաշտպանական գերատեսչության  խնդիրներին»,– ասված է հաղորդագրությունում։

Կարդալ ավելին

Ռուսական բեռները չեն հասել Արցախ, Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը.

Ռուսական բեռները չեն հասել Արցախ, Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը.

Ասկերան քաղաքով ռուսական բեռները չեն հասել Արցախ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը: Գալստյանն ասաց, որ Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում բեռների՝ Արցախ հասնելու համար, եւ, ըստ խմբակցության ղեկավարի, Ադրբեջանը խախտում է ոչ միայն այդ, այլ նաեւ շատ այլ պայմանավորվածություններ. «Ըստ տելեգրամ ալիքների՝ բեռը Բարդա քաղաքում է այժմ: Այն, որ Ադրբեջանը ամեն կերպ խոչընդոտում է ճգնաժամային այս իրավիճակը հանգուցալուծելուն, դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի հրաժարվել…

Կարդալ ավելին

Առաջարկվող փոփոխություններով փաստացի կապահովվեն լիազորող նորմեր «Երեխայի իրավունքների մասին» օրենքում

Առաջարկվող փոփոխություններով փաստացի կապահովվեն լիազորող նորմեր «Երեխայի իրավունքների մասին» օրենքում

ՀՀ-ում երեխայի իրավունքները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ, Ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների մասին»  օրենքով, ինչպես նաեւ միջազգայնորեն վավերացված մի շարք կոնվենցիաներով եւ պայմանագրերով. այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը սեպտեմբերի 11-ի ԱԺ նիստում: Խորհրդարանը քննարկել է Կառավարության հեղինակած ««Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փաստացի կապահովվեն լիազորող նորմեր համալիր ծրագրերի իրականացման համար: Ըստ Տաթեւիկ Ստեփանյանի՝ Երեխայի իրավունքների մասին գործող համալիր ծրագիրն ավարտվում է, վերլուծել են նախորդիվ…

Կարդալ ավելին

ԱԺ-ն քննարկել է «ՀՀ կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը

ԱԺ-ն քննարկել է «ՀՀ կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը

Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցության տրամադրումը, տեղեկությունների փոխանակման եւ պահպանման հետ կապված հարաբերությունները: Այս մասին սեպտեմբերի 11-ին կայացած ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու…

Կարդալ ավելին
1 404 405 406 407 408 631