Այսօր մամուլում շրջանառվեց տեղեկատվություն մասնավորապես ՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, Ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բազմաթիվ անձանց ներգրավմամբ «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի խոշորածավալ շրջանառությամբ և դրանից ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ։ Ավելի պարզ՝ ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Ա. Մանուկյանը, Կ. Մանուկյանը, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ…
Կարդալ ավելինՀայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը 2023թ. հունվար-ապրիլին կազմել է 54.3 մլն ԱՄՆ դոլար
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Լեհաստանի Հանրապետության զարգացման և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գժեգոժ Պիեխովիակի համանախագահությամբ hունիսի 29-ին Երևանում կայացել է Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, շրջակա միջավայրի, առողջապահության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: «Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը տարեց տարի ավելանում է․ 2023 թ. հունվար-ապրիլին այդ ցուցաանիշը կազմել է 54.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա…
Կարդալ ավելինԻնչպես արդեն հայտնի է հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կբարձրանա՝ շուրջ 3 600 դրամով
Հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 36,000 դրամ՝ 31,600 դրամի փոխարեն: Այս մասին կառավարությունը որոշում կայացրեց իր այսօրվա՝ հունիսի 29-ի նիստում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Միջին կենսաթոշակը կբարձրանա 7,1 %-ով՝ 46,100 դրամից հասնելով 49,700 դրամի: Զինվորական միջին կենսաթոշակը ներկայիս 87,590 դրամից կհասնի 91,600 դրամի: Նվազագույն կենսաթոշակի և պարենային զամբյուղի հարաբերակցությունը 99,5 % է»,- ասաց նախարարը: Ըստ Մկրտչյանի՝ նաև ունենք դրական դինամիկա միջին կենսաթոշակի և սպառողական զամբյուղի հարաբերակցության առումով: «Այս…
Կարդալ ավելինԱռաջընթաց կա, սակայն մեծ ջանքեր պետք է գործադրվեն վերջնական համաձայնագրի հասնելու համար. Բլինքեն
Հայաստան-Ադրբեջան բանակցություններում առաջընթաց կա, սակայն վերջնական համաձայնության հասնելու շատ աշխատանք կա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ամփոփելով Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հանդիպումների նոր փուլի արդյունքները։ «Շնորհակալ եմ իմ երկու գործընկերներին և գնահատում եմ այն բարդ աշխատանքը, որը շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության պայմանագրի, ինչպես նաև այլ կարևոր խնդիրների լուծման հասնելու համար, որոնք կարող են զարգացնել երկու երկրների միջև հարաբերությունները։ Շնորհակալ եմ այս…
Կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարը ներկա է գտնվել ռազմական համալսարանի կազմավորման տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը
progressarmenia.com -ին այսօր ՊՆ փոխանցեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև օրենսդիր և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, պաշտպանության նախարարի տեղակալները, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Շնորհավորելով ներկաներին ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ համալսարանը մեծ ավանդ ու ներդրում ունի բանակաշինության կայացման գործում։ Սուրեն Պապիկյանը նաև շեշտել է,…
Կարդալ ավելին«SOS Artsakh». ՀՅԴ-ի 24-ժամյա նստացույցը շարունակվում է ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի եւ ԵՄ դեսպանատների դիմաց
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ 24 ժամյա նստացույցը շարունակվում է ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչության դիմաց։ Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշեց, որ առաջին անգամը չէ, երբ ընդդիմությունը միջազգային հանրության առաջ պահանջներ է դնում եւ իր բողոքի ձայնը բարձրացնում: «Ես շաբաթվա վերջ լինելու եմ Բրյուսելում, փորձելու եմ նաեւ այդ հանդիպումների ընթացքում խնդիրները բարձրաձայնել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը: Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին վարչապետ…
Կարդալ ավելինԱդրբեջանի իշխանությունները շրջափակման մեջ են պահում Սոյուդլու գյուղը
Ադրբեջանի իշխանությունները շրջափակման մեջ են պահում Սոյուդլու գյուղը, հաղորդում է «Թուրան»-ը։ «Հասարակությունը պետք է իմանա, որ Սոյուդլուի բնակիչների խնդիրների հետ կապված հարցը լուծված չէ, գյուղը նախկինի պես շրջափակման մեջ է, բնակիչներին սպառնում են»,-ասել է «Սոյուդլու» բանվորական խմբի համահիմնադիր Աֆիյադին Մամեդովը։ Հունիսի 20-ին Սոյուդլուի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ հայտարարելով, որ մոտակայքում գտնվող ոսկու հանքերը աղտոտում են շրջակա միջավայրը։ Ոստիկանությունը բռնի կերպով ցրել է ցույցը, ինչի հետեւանքով 10 մմմարդ վնասվածք է ստացել, 5 մարդ ձերբակալվել է…
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան
ՊՆ -ից այսօր progressarmenia.com -ին տեղեկացրեցին , որ 2023 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան: Պաշտպանության նախարարը շնորհավորել է սպայակազմին և զինակոչիկներին՝ ԶՈՒ համալրման հերթական փուլի մեկնարկի առթիվ: Նախարար Պապիկյանը հետևել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորակոչիկներին ներկայացրել է ԶՈՒ-ում մեկնարկած «Պաշտպան…
Կարդալ ավելինԹշնամին կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակչի ուղղությամբ
Հունիսի 25-ին ժամը 16:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանը, Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են իր ուղղությամբ: Այս մասին տեղեկանում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին
Կարդալ ավելինԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները կարող են տևել մի քանի օր. Բաքու
ԱՄՆ-ում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները կարող են տեւել մի քանի օր։ Այս մասին Trend-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ «Հանդիպումը կմեկնարկի վաղը։ Հավանական է, որ բանակցությունները կշարունակվեն մի քանի օր։ Հիմնական թեման խաղաղության պայմանագիրն է»,- ասել է նա։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Վաշինգտոնում։ Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Կարդալ ավելին