Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունենում ռուս սահմանապահների դուրսբերման արարողությունը։
Օգոստոսի 1-ից ռուս սահմանապահներն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ներկա չեն լինի։
Հիշեցնենք, որ դուրսբերման նախաձեռնությունը հայկական կողմինն է։ 2024 թվականի մարտի 6-ին Հայաստանը պաշտոնական նամակ է հղել Ռուսաստանին՝ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ, նույն օրը ճեպազրույցում դրա մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հարցը աշխատանքային բնույթի է, այլ ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական»,- մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
1992 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում կնքվել է «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» միջպետական պայմանագիրը։