Երեկ ՊՆ փոխանցմամբ progressarmenia.com -ին տեղի է ունեցել Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ժամանած ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը: Նա հունիսի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։ Նույն օրը պատվիրակության անդամներն այցելել են Արմավիրի ուսումնական կենտրոն։ Հյուրերին մանրամասներ է ներկայացվել կենտրոնի պատմության, կառուցվածքի և գործունեության վերաբերյալ։ Պատվիրակության անդամների հետ քննարկվել են նաև արհեստավարժ…
Կարդալ ավելինԲայրամովը Լոնդոնում «Ուկրաինայի վերականգնման համար» միլիոններ է խոստացել
Ադրբեջանն առնվազն 10 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ինչպես նշել է Բայրամովը, «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և հումանիտար աղետի, մեծ վտանգ է ներկայացնում Եվրոպայում խաղաղության և անվտանգության համար։ Այդ կապակցությամբ ընդգծվել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս այս ճգնաժամի շուտափույթ լուծման օգտին՝ Ուկրաինայի ինքնիշխանության…
Կարդալ ավելինՄահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը
72 տարեկան հասակում սրտամկանի ինֆարկտից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, բայց կյանքը փրկել չի հաջողվել: Վիգեն Խաչատրյանի կենսագրությունը Ծնվել է 1951թ. հուլիսի 7-ին Իջեւանում: 1973թ. ավարտել է ԵՊԻ տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը: Ճարտարագետ-էլեկտրիկ: 1974-1976թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Երեւանի Լենինյան շրջկոմի կազմբաժնի վարիչ, ՀԼԿԵՄ Երեւանի Լենինյան շրջկոմի 2-րդ քարտուղար, ապա 1-ին քարտուղար: 1976-1984թթ.՝ ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմի 1-ին քարտուղար: 1984-1986թթ.՝ «Հայէլեկտրամեքենա» ԳԱՄ կուսկոմիտեի քարտուղար: 1986-1988թթ.՝ ՀԿԿ կենտկոմի կազմաբաժնի տեսուչ:…
Կարդալ ավելինԼուկաշենկոն՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների հետ հանդիպմանը. Հայաստանը հիմնավորված բողոքներ է ներկայացնում
Հունիսի 20-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը կոչ է արել չխուսափել խնդիրներից, այլ լուծել դրանք, որքան էլ դժվար լինի, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։ Երկրի ղեկավարը նշել է, որ կազմակերպության համար այժմ շատ բարդ ժամանակ է եւ պահանջում է ուժերի, փորձի եւ ռեսուրսների առավելագույն համախմբում՝ խաղաղությունը պահպանելու համար։ Գնահատելով ՀԱՊԿ-ի գործունեությունը` Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությանը երբեմն իրավացիորեն քննադատում են կոնկրետ խնդիրների լուծման հարցում թերանալու համար։ «Ղրղզստանը վաղուց օգնություն է խնդրում…
Կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի նկատմամբ ԱՄՆ պահանջի մասին տեղեկատվությունը, ցավոք, վստահելի է. Զախարովա
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ԱՄՆ պահանջ-սպառնալիքի մասին տեղեկատվությունը, ցավոք, վստահելի է։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով մի շարք ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների մասին հարցին, թե ԱՄՆ-ն իբր պահանջում է Լեռնային Ղարաբաղի իշխանություններից Ադրբեջանի հետ բանակցություններ վարել ինչ-որ երրորդ երկրում՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Բաքուն «հակահաբեկչական գործողություն» կիրականացնի Լեռնային Ղարաբաղի դեմ։ «Նախ, ինչ վերաբերում է լրատվամիջոցներում հայտնված նյութին, ապա այն հայտնվել է մի քանի աղբյուրներում, ցավոք, այնտեղ տրված տեղեկատվությունը վստահելի է։ Երկրորդ՝ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Ստեփանակերտի…
Կարդալ ավելինԱռաջարկվում է լիցենզավորել հրագործական նյութերի ամբողջ գործընթացը` ներկրումից մինչեւ շահագործում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 21-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթին: Առաջարկվում է պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը, ինչպես նաեւ հրագործական արտադրատեսակների ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, արտադրությունը, պահեստավորումը, առեւտուրը եւ կիրառումը, դարձնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: Հեղինակի հավաստմամբ` ներկայումս հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումը եւ առեւտուրն իրականացվում են «Գործունեության…
Կարդալ ավելինԵրկու հայ կին սովամահ են եղել Սուդանում
ՀՀ արտգործնախարարությունն, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման, հաստատում է՝ հունիսի 10-ին Սուդանի մայրաքաղաք Խարթումում հայտնաբերվել է 2 հայ կնոջ դիակ, որոնք, ենթադրաբար, հունիսի առաջին օրերին սովամահ են եղել։ «Խարթումում իրավիճակի վատթարանալուց առաջ՝ քաղաքից դուրս գալու օրերին, երկու հայ քույրերին (քույրերից մեկի անունը Զվարթ Եկավյան է) նույնպես առաջարկվել է լքել քաղաքը, սակայն տարեց քույրը տեղաշարժվելու խնդիր է ունեցել, իսկ կրտսեր քույրը (61 տարեկան) չի ցանկացել դուրս գալ մայրաքաղաքից և մնացել է ավագին խնամելու»,- պարզաբանում է Հայաստանի…
Կարդալ ավելինԱդրբեջանը կրակել է Երասխի գործարանի ուղղությամբ․ ՊՆ
Հունիսի 20-ին՝ ժամը 16:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։
Կարդալ ավելինՀՀ-ին եւ Ադրբեջանին օգնելու իրենց ցանկությամբ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ուզում են ճնշել ՌԴ օրինական շահերը տարածաշրջանում. Լավրով
Մենք դրել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հիմքը, երբ շնորհիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջամտության 2020թ. նոյեմբերին ստորագրվեց առաջին եռակողմ հայտարարությունը վերջնական կարգավորման սկզբունքների մասին, եւ այնուհետեւ ընդունվեցին էլի մի քանի եռակողմ հայտարարություններ բարձր մակարդակով, որոնք նվիրված են այն ջանքերի տարբեր ասպեկտներին, որոնք անհրաժեշտ են, որպեսզի իրավիճակը լիովին կարգավորվի։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սա վերաբերում է այդ թվում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը Հայաստանի եւ Ադրբեջանի…
Կարդալ ավելինՍտեղծվել են հեռանկարներ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համար. Ջեյհուն Բայրամով
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի համար հեռանկարներ են բացվել՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության փոխադարձ հարգման հիման վրա։ Այս մասին Ջեյհուն Բայրամովն ասել է «Caspian Connection» համաժողովում, որը կազմակերպել է Կասպյան քաղաքական կենտրոնը։ Համաժողովին նա մասնակցել է Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, տեղեկացրել է APA-ն։ Նախարարը նշել է, որ Ադրբեջանը լի է վճռականությամբ՝ շարունակելու այն զարգացումները, որոնք կնպաստեն ավելի անվտանգ եւ բարգավաճ ապագայի կերտմանը տարածաշրջանի համար, եւ շահագրգռված է տարածաշրջանի ու…
Կարդալ ավելին