Քանի դեռ տղաները չեն վերադարձել, կարող ենք ասել՝ մեր աշխատանքում չենք հաջողել. ՀՀ վարչապետ

Քանի դեռ տղաները չեն վերադարձել, կարող ենք ասել՝ մեր աշխատանքում չենք հաջողել. ՀՀ վարչապետ

Ադրբեջանում գերևարված հայ ռազմագերիների հարազատները երեկ ՝  փակել էին Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը. ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ   պատգամավոր Էմմա Պալյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին ու նշել, որ ծնողներն անհամբեր են եւ սպասում են հենց վարչապետի խոսքին: Ի պատասխան՝ գործադիրի ղեկավարը փաստել է, որ խնդիրը պետական մարմինների ուշադրության կենտրոնում է, բայց սա այն դեպքն է, որ Ադրբեջանն ակնհայտ չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորությունները: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ բոլոր հարթակներում պետք է շարունակենք ջանքերն ու օգտագործենք միջազգային…

Կարդալ ավելին

Հնարավո՞ր է սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին փոխանակել հայ գերիների հետ. Վիլեն Գաբրիելյանի հարցը` վարչապետին

Հնարավո՞ր է սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին փոխանակել հայ գերիների հետ. Վիլեն Գաբրիելյանի հարցը` վարչապետին

Այսօր խորհրդարանական հերդական հարց ու պատասխանի ժամանակ հարց հնչեցրեց ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը կապված գերիներրի փոխանակման հարցով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է ապրիլի 10-ին ՀՀ տարածքում հայտնաբերված եւ ձերբակալված ադրբեջանական զինծառայողին հայ գերիների հետ փոխանակելու հնարավորությամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքով կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է դարձել, որ այդ զինծառայողը համածառայակցի հետ փախուստի է դիմել իրենց դիրքերից` մյուս համածառայակիցների կողմից ճնշումների եւ նվաստացումների ենթարկվելու պատճառով եւ չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան: «Մեր` միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով, եթե նման…

Կարդալ ավելին

Վարչական պատասխանատվություն կսահմանվի զինվորական համազգեստի ապօրինի կրման համար. ՀՀ պաշտպանության փոխնախարար

Վարչական պատասխանատվություն կսահմանվի զինվորական համազգեստի ապօրինի կրման համար. ՀՀ պաշտպանության փոխնախարար

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սահակյանն ԱԺ ապրիլի 12-ի նիստում ներկայացրել է «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Օրենսդրական փոփոխություններով սահմանվում են վարժական հավաքների եւ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զիծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների եւ կարգապահական տույժերի տեսակները, լրացվում է կարգապահական տույժի տեսակ՝ ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում հինգ տոկոսից մինչեւ երեսուն տոկոս՝ ներառյալ մեկ ամսից մինչեւ երեք ամիս ժամկետով, ինչպես նաեւ…

Կարդալ ավելին

Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Անահիտ Մանասյանը

Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Անահիտ Մանասյանը

Ազգային ժողովը երեկ` ապրիլի 11-ին, քննարկել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն այսօրվա նիստում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումից հետո տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Կողմ է քվեարկել 69 պատգամավոր: Անահիտ Մանասյանն ընտրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրված Անահիտ Մանասյանը պաշտոնը ստանձնել է Ազգային ժողովում պատգամավորների…

Կարդալ ավելին

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների հիշատակը

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների հիշատակը

Խորհրդարանն ապրիլի 12-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ նախորդ օրը ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները տեղակայման վայրի ճշգրտման պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ կատարող Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչներին, սադրել, հրազենային կրակ բացել, ապա տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ վարել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների եւ դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ՝ ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու ուղղությամբ, վարել են անձնազոհ մարտ՝ թշնամուն պատճառելով զգալի վնասներ:…

Կարդալ ավելին

Խորհրդարանը քննարկել է Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Խորհրդարանը քննարկել է Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Ազգային ժողովն ապրիլի 11-ի նիստում քննարկել է ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած` Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդագիրը: Աննա Վարդապետյանի խոսքով 2023 թվականի մարտի 31-ին` ժամը 10:05-ին, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանի, Վիգեն Խաչատրյանի եւ Ալխաս Ղազարյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի եւ Գեղամ Նազարյանի, ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մասնակցությամբ սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ` ժամը 11:15-ի սահմաններում, խուլիգանական դրդումներով, այն է` նիստը նախագահող ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի…

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն(ֆոտոներ)

Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն(ֆոտոներ)

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն:   Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է ԵԴՈՒԳՀ հրամանատարությունը, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմական ներկայացուցիչները՝ պատվո պահակախմբի և նվագախմբի մասնակցությամբ:

Կարդալ ավելին

Լրացումներ ՀՀ աշխատանքային օրենսգրքում. գլխադասային հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին

Լրացումներ ՀՀ աշխատանքային օրենսգրքում. գլխադասային հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին

Նախատեսվում է, որ մինչեւ 30 օր զինվորական վարժանքներին մասնակցելու պարագայում գործատուն առնվազն վճարելու է այն տարբերությունը, որն աշխատակիցը ստանալու է պետության կողմից՝ վարժանքներին մասնակցելու համար. ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ապրիլի 10-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ՝ ներկայացնելով վարժական հավաքների դեպքում աշխատանքի վարձատրության կազմակերպման կարգավորումները: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել…

Կարդալ ավելին

Ադրբեջանցիները ՍԻՍԻԱՆՈՒՄ

Ադրբեջանցիները ՍԻՍԻԱՆՈՒՄ

Ապրիլի 10-ին  ինչպես Սիսիան համայնքից տեղեկացանք  ադրբեջանցիները հայտնաբերվել են  Սյունիքի մարզի Բնունիս համայնքում։ Ինչպես արդեն մամուլում տարածվեց, որ զինվորական հագուստով ադրբեջանցիները տներից մեկի դուռն են ծեծել, տանտիրուհին դուռը բացել է, կասկածել է եւ ահազանգել ոստիկանություն։ Նշենք՝ , որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:   Ինչպես նաև ՝ Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով…

Կարդալ ավելին

Օրենսդրական նախաձեռնությամբ փրկարար ծառայողները կատեստավորվեն, ինչի արդյունքում կբարձրանան նրանց աշխատավարձերը

Օրենսդրական նախաձեռնությամբ փրկարար ծառայողները կատեստավորվեն, ինչի արդյունքում կբարձրանան նրանց աշխատավարձերը

Նախագծերի ընդունումը պայմանավորված է Փրկարար ծառայությունում փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր կնքելը կանոնակարգելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, փրկարարական ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու եւ կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Ըստ…

Կարդալ ավելին
1 453 454 455 456 457 629