Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին։ Այս մասին նա մի քանի գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով Տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի հայտարարությանը (IAF) Բաքվի կոնգրեսին մասնակցելու վերաբերյալ։ «Ինչո՞ւ է Միջազգային տիեզերագնացության կոնգրեսn (IAC) անցկացվում Ադրբեջանում․ մի երկիր, որը մեղավոր է վերջին ռազմական ագրեսիայի մեջ իր հարևան Հայաստանի դեմ: Ադրբեջանն ամենակոռումպացված երկրներից է, որն ունի Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներից մեկը: Ես չեմ գնալու կոնգրեսին, եթե դու գնում ես, խնդրում…
Կարդալ ավելինԹուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, գրում են թուրքական լրատվամիջոցները։ 4,9 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Մալաթիայում։ Խոսքն, ամենայն հավանականությամբ, փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո հետցնցումների մասին է։ Հիշեցնենք, որ այդ օրը Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել: Տարերային աղետի զոհ են դարձել տասնյակ հազարավոր մարդիկ Թուրքիայում եւ Սիրիայում։
Կարդալ ավելինՀունգարիան նախատեսել է մինչեւ 2023 թվականի վերջը սկսել Ադրբեջանից գազի ներկրումը
Բուդապեշտը նախատեսում է մինչեւ 2023 թվականի վերջը սկսել տարեկան 1-2 մլրդ խորանարդ մետր ծավալով գազի ներկրումն Ադրբեջանից։ Այս մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, գրել է ՏԱՍՍ գործակալությունը։ «Մինչեւ տարեվերջ ակնկալում ենք մոտ 100 մլն խ/մ ադրբեջանական բնական գազ ստանալ»,- ասել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը։ Միաժամանակ նախարարը նշել է, որ Բաքվից մատակարարումներ ստանալու համար անհրաժեշտ է մեծացնել գազատարների թողունակությունը տարածաշրջանում, եւ Հունգարիան այդ հարցում ակնկալում է Եվրամիության (ԵՄ)…
Կարդալ ավելինԼաչինի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով մեր երկիր ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներին ընդունել է ՀՀ ԱԺ նախագահը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 17-ին ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին եւ Բորիանա Աբերգին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նրանց այցը, որի նպատակն է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալը: Նա ընդգծել է համազեկուցողների կողմից նախատեսվող սահմանամերձ մարզեր այցելության եւ Հայաստանում հանգրվանած արցախցիների հետ հանդիպման անհրաժեշտությունը: «Բարձր ենք գնահատում Վեհաժողովի եւ ձեր՝ որպես համազեկուցողներ, աշխատանքը եւ ներգրավվածությունը: Տեղյակ եմ, որ Լաչինի շրջափակման հենց…
Կարդալ ավելինԳիրք նվիրելու տոնին ընդառաջ խորհրդարանը հյուրընկալել է ընթերցասերների
Ընթերցասերների համար կազմակերպվել է ճանաչողական այց Ազգային ժողովի շենքում: Գիրք նվիրելու օրվա կապակցութամբ խորհրդարանի նիստերի դահլիճի հարակից տարածքում ձեռքի աշխատանքներով եւ կատարողական արվեստով զբաղվող «Կծիկ» թիմի անդամները ներկայացրել են «Մերոնք» շարքը. աշխատանքների հեղինակներն են Տաթեւ Ծատուրյանն ու Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի շրջանավարտ Նանե Հելհելյանը: Համառոտ ներկայացնելով գրքային քանդակների մտահղացման մասին` Նանեն նշել է, որ գաղափարը ծնվել է դեռեւս յոթ տարի առաջ` հնամաշ ու որպես մակուլատուրա դարձած գրքերին երկրորդ կյանք տալու, վերօգտագործելու մտքով: «Առաջնային հարցը,…
Կարդալ ավելինՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ «ՔՊ»ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՆՉ ԱՅՍ ԵՂԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ. ՆԻՍՏԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ
Չարենցավանում փետրվարի 14 ին տեղի ունեցավ ավագանու առաջին նստաշրջանի թիվ 1 հերթական նիստը: https://www.youtube.com/watch?v=eS6Fu3CvNRQ Օրակարգում 22 հարց էր, որոնց մի մասը վերաբերվում էր Չարենցավան համայնքի 2022 թվականի բյուջեյի 4-րդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականին:Թե (բյուջեները) , որ ուղղությամբ են ծախսվել և ի՞նչ արդյունք են տվել:Քննարկումը երկար էր հաշվի առնելով«ՔՊ» ավագանու անդամների մանրակրկիտ ստուգումները և նոր հարցերի պարզաբանումը համայնքապետարանի աշխատանքների, ծախսերի վերաբերյալ: Պարզ ասած ավագանու անդամները պնդեցին և հիմնավորեցին , որ քաղաքապետարանի աշխատակազմը թերացել է և …
Կարդալ ավելինԹուրքիայում հայ պատրիարքարանը գումար կհանգանակի երկրաշարժից տուժածներին
Թուրքիայի երկրաշարժից տուժվածների համար դրամահավաքին մասնակցել են նաեւ ազգային փոքրամասնությունները։ Ավելի վաղ գրել էինք, որ Ստամբուլահայ գործարար և բարերար ՝ ՎԱՀԱԳ ՉԱՔՐԸ ներկայացրել էր , որ այս ամենի ֆոնին Թուրքիայի կառավարությունը կրթության նախարարի միջոցով հրահանգել է, որ Թուրքիայի հայ պատրիարքարանը իրեն պատկան մարմինների ինչպես նաև հայկական դպրոց-վարժարաններից նյութական օգնություն հատկացնի աղետից տուժածների (զոհերի, վիրավորների ընտանիքների) համար: Ստամբուլահայի խոսքերով՝ Թուրքիայում գործող շուրջ 38 հայկական եկեղեցիներ կան:Օրերս Պատրիարքարանի կողմից հրավիրված ընդհանուր ժողովի արդյունքում որոշվել է , որ յուրաքանչյուր …
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 16-ին, կազմել է 393.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.26 դրամ (նվազել է 0.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 474.31 դրամ (նվազել է 0.57 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.26 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 389-392 դրամով, վաճառվում է 397-401 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-417 դրամով,…
Կարդալ ավելինՓաշինյանը Համբարձում Մաթևոսյանին նշանակեց իր գլխավոր խորհրդական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Համբարձում Մաթեւոսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Համբարձում Մաթևոսյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,-ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ Համբարձում Մաթեւոսյանը դեկտեմբերի 12-ին ազատվել էր ՀՀ փոխվարչապետի պաշտոնից: Նշենք նաեւ, որ այս տարվա փետրվարի 9-ին զբոսաշրջիկների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով կալանավորվել է չորս անձ, որոնցից մեկը ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի ազգականն է՝ Աղասի Մաթեւոսյանը:
Կարդալ ավելինՊարեկային ծառայության ղեկավարն ազատվել է պաշտոնից
ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Կարդալ ավելին