Արտադպրոցական հաստատությունների մանկավարժներն ատեստավորման արդյունքում կստանան հավելավճարներ` 60.000-ից մինչեւ 100.000 դրամ. օրինագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում

Արտադպրոցական հաստատությունների մանկավարժներն ատեստավորման արդյունքում կստանան հավելավճարներ` 60.000-ից մինչեւ 100.000 դրամ. օրինագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում

Արտադպրոցական կրթության ոլորտում կներդրվի մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխադարձ մեխանիզմ, այնպիսին, ինչպիսին առկա է հանրակրթության ոլորտում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով Կառավարության հեղինակած  ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 31-ի նիստում: Նախարարի խոսքով փոփոխությունը բխում է կրթության զարգացման մինչեւ 2030 թվականի պետական ծրագրի դրույթներից, որն արդեն…

Կարդալ ավելին

ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլեր պետք է իրականացվեն. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլեր պետք է իրականացվեն. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Զրուցակիցները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել…

Կարդալ ավելին

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Բորելը պատասխանել է ԵԽ պատգամավորի հարցերին

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Բորելը պատասխանել է ԵԽ պատգամավորի հարցերին

2022 թ. դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանց մարդասիրական հետևանքներին։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը մշտական կապի մեջ է երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ: Կողմերի հետ սերտ կապի մեջ է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրախորհրդարանի պատգամավոր Ասսիտա Կանկոյի՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ պաշտոնական հարցմանը…

Կարդալ ավելին

ՄԱԿ-ը Ղարաբաղի հայերի համար վերջին ատյանն է․ Հայաստանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ը Ղարաբաղի հայերի համար վերջին ատյանն է․ Հայաստանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ը Ղարաբաղի հայերի համար վերջին ատյանն է։ Այս մասին միջազգային դատարանի նիստում ասաց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Հայաստանը պահանջում է, որպեսզի դատարանն Ադրբեջանին պարտավորեցնի դադարեցնել, այսպես կոչված, բնապահպանական բողոքի ակցիաները եւ Լաչինի միջանցքի շրջափակումը երկու ուղղություններով, ինչպես նաեւ դադարել խոչընդոտել Հայաստանից Արցախ էներգակիրների, այդ թվում՝ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումները»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը՝  ներկայացնելով  Լաչինի միջանցքի շրջափակման հետ  կապված Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հույս ուներ, որ այդ հարցերը կլուծվեն ՄԱԿ-ի Անվտանգության…

Կարդալ ավելին

Խորապես անհանգստացած ենք Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի եւ հայերի դեմ բռնությունների առիթով. Վահան Հունանյան

Խորապես անհանգստացած ենք Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի եւ հայերի դեմ բռնությունների առիթով. Վահան Հունանյան

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է վերջին օրերին Երուսաղեմում տեղի ունեցող դեպքերով։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Մենք խորապես անհանգստացած ենք Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատություններին նկատմամբ վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների դեմ»,– գրել է նա։ Հիշեցնենք, որ հունվարի 29-ին մի խումբ մարդիկ Երուսաղեմում փորձել էին բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիր ու ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու…

Կարդալ ավելին

Նախաձեռնությամբ սպառողական փոխառությունները, վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտներն առաջարկվում է տրամադրել միայն ՀՀ դրամով

Նախաձեռնությամբ սպառողական փոխառությունները, վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտներն առաջարկվում է տրամադրել միայն ՀՀ դրամով

«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (բացառությամբ` ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիպոտեկային կրեդիտները` նաեւ արտարժույթով: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի եւ Նարեկ Գրիգորյանի հեղինակած նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 30-ի նիստում: Ներկայումս ՀՀ ռեզիդենտ…

Կարդալ ավելին

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում․ Օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվելու է 122-ը։ Նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից։Ըստ այդմ՝առաջարկվում է վերանայել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը և հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը (բացառելու աշխատանքային պայմանագրի լուծումը տարիքով հիմնավորելու հանգամանքը)։ Միաժամանակ հստակեցվում են կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները․ ի տարբերություն գործող կարգավորումների, որում տրված չէ գործատուին հնարավորություն կենսաթոշակառուներին աշխատանքի…

Կարդալ ավելին

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆԸ ՍԿՍՎԱԾ Է

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆԸ ՍԿՍՎԱԾ Է

(30.01.2023- 03.02.2023)Առաջավորաց պահքի շրջանը հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Սկսվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել: Առաջավորաց պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային հինգ զգայարանների սրբումն է: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել: Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից: Այդ…

Կարդալ ավելին

Դիմադրող Արցախն ապացուցում է՝ անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ անկոտրում են դարձրել. Ռուբեն Վարդանյան

Դիմադրող Արցախն ապացուցում է՝ անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ անկոտրում են դարձրել. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առիթով. «Այսօր մենք տոնում ենք Հայոց ազգային բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը: Սա իսկապես շատ կարևոր ու նշանակալից տոն է բոլոր հայերիս համար: Հայոց բանակի դերն ու նշանակությունն անուրանալի է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և, իհարկե, Արցախը հայկական պահելու հարցում, իսկ դա հայկական աշխարհի պաշտպանության երաշխիք է: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմներում Հայոց բանակի բազմաթիվ կամավորներ անձնվիրաբար կռվել են և պաշտպանել Արցախը՝ կանխելով Արցախի ժողովրդի դեմ իրագործվող էթնիկ…

Կարդալ ավելին

ԼՂ-ում տեղակայված այսպես կոչված ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում. Քերեն Դոնֆրիդ

ԼՂ-ում տեղակայված այսպես կոչված ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում. Քերեն Դոնֆրիդ

Հարավային Կովկասի տարածաշրջանում Մոսկվայի ու Թեհրանի ակտիվությունը մտահոգիչ է: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված այսպես կոչված ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում, իսկ Իրանը Հարավային Կովկասում ակտիվորեն փորձում է ընդլայնել իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական դերը: Այս մտահոգություններն ավելացել են վերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով, նկատել է Քերեն Դոնֆրիդը՝ շեշտելով, որ Ռուսաստանի…

Կարդալ ավելին
1 472 473 474 475 476 627