Ռուսաստանը պետք է Ուկրաինային 486 միլիարդ դոլար վճարի. Մեծ Յոթնյակ

Ռուսաստանը պետք է դադարեցնի իր անօրինական ագրեսիվ պատերազմը և վճարի Ուկրաինային պատճառված վնասի համար։ Դրա մասին ասված է Մեծ Յոթնյակի երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով կազմված հայտարարության մեջ։

«Համաշխարհային բանկի տվյալներով՝ նշված վնասը գերազանցում է 486 միլիարդ դոլարը։ Մենք շարունակում ենք դիտարկել բոլոր հնարավոր օրինական ուղիները, որոնց միջոցով Ռուսաստանին հնարավոր կլինի հարկադրել կատարելու այդ վճարումները», – նշվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

Spread the love