Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Երևանում հունիսի 12-ին բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ՝ Նաիրա Սահակյանի հետ։ Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:
Հաշվի առնելով հարցի էթիկական կողմը` հեռախոսազրույցի բովանդակությունը խորհրդապահական է։
Հավաքների ազատության իրավունքին և վնասվածք ստացած անձանց առնչվող բոլոր հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են։ ՄԻՊ աշխատակազմը պարբերաբար տեղեկատվություն է ստանում վնասվածք ստացած անձանց, այդ թվում՝ Եսայի Քարամյանի առողջական վիճակի մասին:
Ոստիկանության կողմից հատուկ միջոցների (լուսաձայնային նռնակների) կիրառման իրավաչափության հարցը Պաշտպանի հանձնարարությամբ նախաձեռնված քննարկման ընթացակարգի շրջանակում ուսումնասիրվում է ՄԻՊ աշխատակազմում։
Ուսումնասիրության արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ։
Նշենք, որ վիրավորու ստացած Եսայի Քարամյանի կինը ավելի վաղ ֆեյսբուքյան գրառում էր արել` մանրամասներ հայտնելով ամուսնու ստացած վիրավորումից, ինչպես նաեւ տեղեկացրել էր, որ իր հետ չեն կապվել ՄԻՊ-ից: Եսայիի կինը նանեւ գրել էր, որ «ներկայիս ՄԻՊ-ը, իրականում ՆԻՊ է՝ Նիկոլի իրավունքների պաշտպան»: