Ֆրանսիան պատրաստ է մասնակցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական նոր առաքելությանը

Ֆրանսիան պատրաստ է մասնակցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական նոր առաքելությանը

Ֆրանսիան պատրաստ է մասնակցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական նոր առաքելությանը։ Այս մասին Twitter-ում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնան։ «Սա շատ կարեւոր որոշում է, եւ Ֆրանսիան հաճույքով կմասնակցի այս եվրոպական առաքելությանը»,- ասել է նա։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն (EUMA) ստեղծել՝ Անվտանգության եւ պաշտպանության համընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում։ Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանն աջակցելն է, տեղերում վստահություն ձեւավորելը եւ բարենպաստ միջավայր ստեղծելը՝ ԵՄ աջակցությամբ…

Կարդալ ավելին

«Խնջույքը կազմակերպել է ՊԲ հրամանատարի եւ դիվիզիայի հրամանատարի թույլտվությամբ». Մատաղիսի հրամանատարի գործը դատարանում է

«Խնջույքը կազմակերպել է ՊԲ հրամանատարի եւ դիվիզիայի հրամանատարի թույլտվությամբ». Մատաղիսի հրամանատարի գործը դատարանում է

Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է: Նախնական դատալսումները տեղի են ունեցել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: NEWS.am-ը Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանից տեղեկացավ, որ գործը տեղափոխվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, առայժմ նիստի օրը հայտնի չէ:

Կարդալ ավելին

Համաձայնագրով շահավետ միջավայր եւ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման պայմաններ կստեղծվեն ԵԱՏՄ անդամ պետությունների եւ Սինգապուրի միջեւ

Համաձայնագրով շահավետ միջավայր եւ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման պայմաններ կստեղծվեն ԵԱՏՄ անդամ պետությունների եւ Սինգապուրի միջեւ

Օրենքի նախագծի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր եւ պայմաններ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կողմերի միջեւ տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաեւ վերացնել կողմերի միջեւ առեւտրային եւ ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը եւ բարձրացնել տնտեսական արդյունավետությունը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` հունվարի 23-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացնելով ««Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության`…

Կարդալ ավելին

Ադրբեջանի քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների. Դավիթ Բաբայան

Ադրբեջանի քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական, Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կրկին բնական գազի մատակարարումը դադարեցնելուն: «Նման քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների, երբ խոշտանգումներն ու ծեծը որոշ ժամանակ ընդհատվում են, հետո նորից վերսկսվում։ Հարց է առաջանում՝ դո՞ւր է գալիս այս քաղաքականությունը Ադրբեջանի հասարակ ու շարքային քաղաքացիներին։ Գո՞հ են արցախյան անմեղ երեխաների տառապանքներից: Սա նրանց համար բարեպաշտ արա՞րք է, թե՞ մեղք։ Արդյո՞ք Ադրբեջանի շարքային քաղաքացիներն ավելի երջանիկ կլինեն,…

Կարդալ ավելին

Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, միջազգային հանրության թողտվության պայմաններում, վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն։Նշենք, որ ավելի վաղ՝ հունվարի 9-ին, ադրբեջանական կողմի միջամտությամբ խափանվել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝…

Կարդալ ավելին

«ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ «ՍՎԱՂՈՒՄ ԵՆ»     ԺԱՄԱՆԱԿԻ ԳՈՐԾՈՆԻՆ» . ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

«ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ «ՍՎԱՂՈՒՄ ԵՆ»     ԺԱՄԱՆԱԿԻ ԳՈՐԾՈՆԻՆ» . ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Գեղարքունիքում տեղակայված զինվորական կացարանի ողբերգական հրդեհի առնչությամբ պաշտոնական տեղեկատվությունը մի շարք հարցեր է առաջացրել: Ինչո՞ւ էին տղաները 20 հոգով բնակվում գյուղական հին, երեքսենյականոց տանը, որը չէր համապատասխանում զորանոցի անվտանգային չափանիշերին: Ինչո՞ւ էին նրանք փորձում բենզինով կրակ վառել , եթե նախարարությունը, ինչպես իշխանությունն է վստահեցնում, ապահովել էր նրանց ջեռուցման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Զինվորականները պատմում են, որ օրվա մեջ մի քանի անգամ  ստիպված են եղել որպես կպչան դիզվառելիքով թրջված կտոր օգտագործել: Մինչդեռ վարչապետը կառավարության նիստում վստահեցնում…

Կարդալ ավելին

Զինվորական կացարանի հրդեհի վերաբերյալ առաջ են քաշվել նաեւ այլ վարկածներ. Արշակ Մարտիրոսյան

Զինվորական կացարանի հրդեհի վերաբերյալ առաջ են քաշվել նաեւ այլ վարկածներ. Արշակ Մարտիրոսյան

Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ այս պահի դրությամբ որեւէ հաստատված վարկածի մասին խոսելը վաղ է: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Հանրայինի եթերում ասաց Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը: «Ձեռնարկվում են լայնամասշտաբ գործողություններ: Համատեղ առաջ են քաշվել մի շարք վարկածներ, որոնց ստուգման համար միաժամանակ ձեռնարկվում են տարատեսակ գործողություններ: Զինվորական դատախազի կողմից նշված վարկածը կապիտանի անզգուշության վերաբերյալ քննության առարկա դարձել…

Կարդալ ավելին

14 զինծառայողի դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, մեկինը՝ դռան մուտքի մոտ. փրկարար ծառայության գնդապետ

14 զինծառայողի դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, մեկինը՝ դռան մուտքի մոտ. փրկարար ծառայության գնդապետ

Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի զոհված 14 զինծառայողի դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, մեկինը՝ դռան մուտքի մոտ: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Հանրային եթերում ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը։ «Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են երկու տեղամասով: Մեկ տեղամասը, որը փլուզվել էր, որովհետեւ մեքենայով փորձել էին փլուզել պատը, եւ մյուս տեղամասը եղել է այն սենյակի մուտքը, որով հնարավոր է եղել անցնել: Հիմնականում այրվել է նախասրահը, որը գնում էր դեպի քնելու վայր,…

Կարդալ ավելին

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող այրվածքներ ստացած  զինծառայողների մոտ փոքր դրական դինամիկա է  նկատվում

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող այրվածքներ ստացած  զինծառայողների մոտ փոքր դրական դինամիկա է  նկատվում

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող այրվածքներ ստացած  զինծառայողների մոտ փոքր դրական դինամիկա է  նկատվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը: «Զինծառայողներից երկուսը գտնվում են  վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկին միացված է արհեստական շնչառական ապարատ: Քիչ դրական դինամիկա կա, երկու օրից արդեն պարզ կլինի»,-ասաց նա` նշելով, որ նրանց կյանքին, այնուամենայնիվ, դեռ վտանգ է սպառնում: Նշենք, որ զինծառայողներից մեկն էլ  գտնվում է հիվանդասենյակում: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ…

Կարդալ ավելին

Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել է Սինջարի եզդիների ցեղասպանությունը

Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել է Սինջարի եզդիների ցեղասպանությունը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը հավանություն է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2014 թվականին եզդի ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին: Բունդեսթագի հրավերով նիստին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովում եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Կարդալ ավելին
1 476 477 478 479 480 627