Երևանում 21-ամյա ՌԴ քաղաքացին ոչ սթափ վիճակում, մեքենայով բախվել է ավտոբուսին. կան վիրավորներ

Երևանում 21-ամյա ՌԴ քաղաքացին ոչ սթափ վիճակում, մեքենայով բախվել է ավտոբուսին. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:20-ի սահմաններում 21-ամյա Արամ Սիմոնյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Կորյունի փողոցի թիվ 16 հասցեում կայանված «Scania» մակնիշի մարդատար ավտոբուսին։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը, ով նաև ՌԴ քաղաքացի է, ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։…

Կարդալ ավելին

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ ներկայացվում է Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ ներկայացվում է Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները

Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում։ Արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառու են հանդիսանում օրենքով չարգելված ցանկացած եղանակով (ներառյալ այնպիսի եղանակով, որն այլ հավասար պայմաններում սեփականության իրավունքի ծագման հիմք կարող էր լինել) ձեռք բերած անշարժ գույքի սեփականատերերը, որոնց գույքը վնասվել (ոչնչացվել, փլուզվել, կորել, վթարային՝ քանդման ենթակա դարձել, մասնակի վնասվել) է Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով արտակարգ իրավիճակի հետևանքով։ Ո՞ր վնասներն են ենթակա փոխհատուցման։ Ընդունված կարգի շրջանակներում…

Կարդալ ավելին

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` հուլիսի 6-ի երեկոյան, 7-11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-8-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Ինչպես   տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հուլիսի 6-ին երեկոյան ժամերին, հուլիսի 7-11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +31+33։…

Կարդալ ավելին

Ո՞վ է Իրանի նորընտիր նախագահը

Ո՞վ է Իրանի նորընտիր նախագահը

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն Իրանի խորհրդարանում Թավրիզի, Օսկուի և Ազարշահրի ընտրատարածքները ներկայացնող իրանցի բարեփոխիչ քաղաքական գործիչ է,  2016- 2020 թվականներին նա եղել է Իրանի խորհրդարանի առաջին փոխնախագահը, հայտնում է իրանական Mehr News գործակալությունը։ 2001-2005 թվականներին Փեզեշքիանը զբաղեցրել է երկրի առողջապահության նախարարի պաշտոնը։ Մասնագիությամբ վիրաբույժ-սրտաբան Փեզեշքիանը նախկինում նաև եղել է Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտորը և ներկայում Իրանի հյուսիսի հեղինակավոր համալսարանի գիտական ​​անձնակազմի անդամ է: Ավելի վաղ՝ 2013 և 2021 թվականներին, նա առաջադրվել է նախագահական ընտրություններին, և երկու…

Կարդալ ավելին

Պուտինը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

Պուտինը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Իրանի ընտրված նախագահ Մասուդ Պեզեշքիանին, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։ «Հուսով եմ՝ նախագահի պսշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի կառուցողական երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանը բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրն ավելի պարզ դարձնելու համար», – շեշտել է Պուտինը։

Կարդալ ավելին

Ալիևը նախատեսում է Արցախում մինչև տարեվերջ ապօրինի բնակեցնել շուրջ 20 հազար ադրբեջանցու

Ալիևը նախատեսում է Արցախում մինչև տարեվերջ ապօրինի բնակեցնել շուրջ 20 հազար ադրբեջանցու

Մինչև 2024 թվականի վերջը Բաքվի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում ապօրինի կբնակեցվի մինչև 20 հազար ադրբեջանցի։ Վերջիններիս բնակեցման մտադրության մասին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում անցկացվող  թյուրքական պետությունների կազմակերպության նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հայտնել է, որ Բերձորի, Շուշիի, Խոջալուի և Արցախի չորս գյուղերի բռնազավթումից ի վեր այնտեղ մշտական բնակության է ապօրինի տեղափոխվել 8 հազար ադրբեջանցի։

Կարդալ ավելին

Իրանի գերագույն առաջնորդը դիմել է երկրի նորընտիր նախագահին

Իրանի գերագույն առաջնորդը դիմել է երկրի նորընտիր նախագահին

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին շնորհավորել է նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին և երախտագիտություն հայտնել բոլոր թեկնածուներին և ընտրություններին ակտիվորեն մասնակցողներին։ Ըստ իրանական ԻՐՆԱ  գործակալության՝ Խամենեին ընդգծել է ընտրված նախագահի կողմից ժողովրդի բարօրության և երկրի առաջընթացի համար երկրի հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտությունը: «Նորընտիր նախագահին խորհուրդ եմ տալիս հանուն երկրի առաջընթացի առ Աստված հավատով նայել լուսավոր հորիզոններին և շարունակել նահատակ Ռաիսիի ուղին»,- հավելել է Իրանի գերագույն առաջնորդը։

Կարդալ ավելին

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին․ եկեղեցիներում կմատուցվի պատարագ

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին․ եկեղեցիներում կմատուցվի պատարագ

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի՝ Վարդավառի հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի այլակերպվելու և աշակերտներին աստվածային փառքով երևալու մասին ավետարանական պատմությունն է:Հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջում: Այս կիրակի բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, հաջորդ օրը մեռելոց է, ննջեցյալների հիշատակության համար պատարագ կմատուցվի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն, որի ընթացքում քահանան հանգուցյալների անունները կհիշատակի Տիրոջ առջև: Տեսանյութը՝ «Շողակաթ» հեռուստաընկերության:

Կարդալ ավելին

Առանց ԱՄՆ-ի աշխարհում ազատություն չկա. Իսրայելի վարչապետ

Առանց ԱՄՆ-ի աշխարհում ազատություն չկա. Իսրայելի վարչապետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսով զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և շնորհավորել նրան և ամերիկացի ժողովրդին Անկախության օրվա առթիվ, գրում է «Այսօր Իսրայելում» պորտալը։ Նեթանյահուն հայտարարել է, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահագների աշխարհում ազատություն չկա։ Բայդենն էլ իր հերթին հայտարարել  է, որ առանց Իսրայելի հրեաների համար աշխարհում անվտանգություն չկա։ Իսրայելի վարչապետը նախագահին տեղեկացրել է պատանդներին ազատ արձակելու համար բանակցությունները շարունակելու համար թիմ ուղարկելու իր որոշման մասին և վերահաստատել այն սկզբունքները, որոնց հավատարիմ է Իսրայելը։

Կարդալ ավելին

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը

Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ուղարկող պետության իրավասությունն է որոշել կոնկրետ երկրում դեսպանի թեկնածությունը։ Տվյալ դեպքում խոսքը Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին է»,- ասել է նա՝ պատասխանելով ТАСС-ի հարցին։ Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի ներկայիս դեսպանի աշխատանքից, նա զգալի ներդրում է ունեցել երկկողմ հարաբերություններում:

Կարդալ ավելին
1 203 204 205 206 207 638