Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ») 2024 թվականի հունվար-մարտ ամսիներին ուղևորահոսքը կազմել է 1 043 440 մարդ։ «Զվարթնոց» օդանավակայանում առաջին եռամսյակում այս ցուցանիշը կազմել է 1 022 312 մարդ, իսկ Շիրակի օդանավակայանում՝ 21128։ Նշենք, որ Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ») 2023 թվականի հունվար-մարտին ուղևորահոսքը կազմել է 1 046 701 մարդ, 2022 թվականի հունվար-մարտին՝ 570 689 մարդ, իսկ 2021 թվականի առաջին եռամսյակում՝ ընդամենը 270 975 քաղաքացի։
Կարդալ ավելինՈրպես հիմնական խնդիր պետք է ձևակերպվի հրապարակի ներուժի քաղաքական կապիտալացումը. Վարդան Ոսկանյան
Ոչ մի կասկած չկա, որ Սրբազան պայքարի՝ մայիսի 26-ին նախանշված հանրահավաքը լինելու է մարդաշատ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: «Դրա համար կան գրեթե բոլոր օբյեկտիվ նախադրյալները, որոնցից կարևոր է ոչ միայն պայքարի խարիզմատիկ առաջնորդի առկայությունը, ինչն ակնհայտ ձեռքբերում է նման գործընթացների համար, այլ նաև իշխանության վարած հատկապես անվտանգային քաղաքականությունից հայաստանցիների խոշոր և ակտիվ հատվածի անթաքույց դժգոհությունը։Այս առումով Սրբազան պայքարի՝ մայիսի 26-ին բազմամարդ հրապարակ ունենալն, ըստ…
Կարդալ ավելինԱդրբեջանը պաշտպանական ծախսերը ավելացնում է 415 միլիոն դոլարով
Ադրբեջանը մինչև 2024 թվականը պաշտպանական ծախսերը կավելացնի 11 տոկոսով։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ծախսերը կավելանան 705,3 միլիոն մանաթով (գրեթե 415 միլիոն դոլար)։ Ընդհանուր առմամբ, այս ցուցանիշը կազմում է մինչև 7 միլիարդ 126,3 միլիոն մանաթ (գրեթե 4,2 միլիարդ):
Կարդալ ավելինՄԱԿ-ը նիստ կանցկացնի Իրանի նախագահի և ուղղաթիռի կործանման մյուս զոհերի հիշատակին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաջորդ շաբաթ կանցկացնի արարողություն՝ նվիրված Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին և իրանական ուղղաթիռի կործանման մյուս զոհերին։ Արարողությունը տեղի կունենա մայիսի 30-ին, հայտնում է IRNA-ն։
Կարդալ ավելինՀաստատվեց գյուղատնտեսական համատարած հաշվառման ծրագիրը. հաշվառումը կանցկացվի հոկտեմբերի 11-31-ին
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում ՀՀ 2024 թվականի հերթական գյուղատնտեսական համատարած հաշվառման ծրագիրը (հարցաշարը) հաստատելու մասին որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ: Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է, որ համատարած հաշվառում անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում են համատարած հաշվառման անցկացման ժամկետները, ընդունում է ՀՀ կառավարությունը ոչ ուշ, քան համատարած հաշվառումը սկսելուց երկու տարի առաջ: Ըստ այդմ, Կառավարության որոշմամբ ՀՀ-ում հերթական…
Կարդալ ավելինԱԳՆ պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների վարձատրությունը կաճի. 5 մլն դրամ է հատկացվել
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշեց ԱԳՆ-ի միջոցներից 5 մլն դրամ հատկացնել ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների վարձատրությունը լավարկելու նպատակով: Հիմնավորման մեջ նշվում է, որ պետական արարողակարգի ծառայության բնականոն աշխատանքն իրականացնելու համար անհրաժեշտ են ժամանակակից պահանջներին համապատասխան մրցունակ կադրեր։ Սակայն, ցածր վարձատրությամբ պայմանավորված, խնդիր է առաջանում ինչպես փորձառու կադրերի արտահոսքի, այնպես էլ նոր ռեսուրսների ներգրավման տեսանկյունից:Աշխատանքի ծավալները, պատասխանատվությունը, մասնագիտական հմտությունները, լեզուների իմացության պահանջը չեն համապատասխանում դրա դիմաց ստացած վարձատրությանը։ Պետական արարողակարգում աշխատանքը պահանջում է…
Կարդալ ավելինԵկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն ապրիլին կազմել է 747 419. Աճը` 5,2 տոկոս
Հարկ վճարողների կողմից 2024թ. ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747 419, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 37 269-ով կամ 5.2%-ով: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
Կարդալ ավելինՀենց այսօր պետությանն է վերադարձվում Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում 253.8 քմ ներքին մակերեսով տարածքները. դատախազ
Կառավարության նիստում, այսօր՝ մայիսի 23-ին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց, թե նախորդ 8 ամիսների ընթացքում ինչ գույքեր են ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին։ «Նշեմ, որ ընդհանուր առմամբ մեր երկու բացառիկ լիազորությունների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում պետությանն արդեն վերադարձվել է 11 մլրդ դրամի գույք և արժույթ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և մեկ շարժական գույք՝ ընդհանուր 4 մլրդ 118…
Կարդալ ավելինՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ ԼՂ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ 2 երկրների մասնակցության մասին հայտարարությանը
Հիշո՞ւմ եք, նման մի երգ կար և դրա մեջ «Իմ սիրելի, գուշակիր ինքներդ» արտահայտությունը: Անկեղծ ասած, ինձ հետաքրքրում է, թե ինչ երկրների մասին էր խոսում Հայաստանի վարչապետը։ Մենք բոլորս պետք է դա պարզենք ինքնե՞րս, թե՞ հետո մեզ կասեն։ Այս մասին մայիսի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Դրանց բարձրաձայնելը միանգամայն տրամաբանական կլինի, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է։ Սա թողնենք պաշտոնական Երևանին»,- հավելել է նա։ Զախարովան վստահեցրել է, որ…
Կարդալ ավելինՀայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դիվանագետ
Թուրքիայի Ապագա կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել կարգավորել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, երկկողմ դեսպանատներ բացել եւ բացել սահմանները։ Դավութօղլուն պնդել է, որ չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս։
Կարդալ ավելին