ԿԽՄԿ ներկայացուցիչները մայիսին տեսակցել են Բաքվում պահվող հայերին։ Այս մասին հայտնում է ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։ «Մայիսին հերթական տեսակցության շրջանակներում առանձնազրույցների ֆորմատով հնարավորություն է ընդձեռնվել նաև կապ հաստատել իրենցց հարազատների հետ»,- իր խոսքում նշեց Ամատունին։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 5-ի դրությամբ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին…
Կարդալ ավելինՆիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի գլխավորած պատվիրակությունը մայիսի 16-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի և ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ: Պարոն Սթիվեն Վան Վեյենբերգը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հոլանդիայից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և…
Կարդալ ավելինՎերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը
Ամիօ բանկի ժպիտն արդեն ավելի մոտ է Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներին. Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը: Մենք ուրախ ենք, որ Շենգավիթ համայնքում ու հարակից տարածքներում բնակվող մեր հաճախորդներն այսուհետ կունենան հնարավորություն սպասարկվելու առավել ժամանակակից և ընկերական միջավայրում: «Բանկն առաջին անգամ թողարկել է պարտատոմսեր, որն ի տարբերություն ավանդի, ավելի գրավիչ և իրացվելի ներդրումային գործիք է, որը թույլ է տալիս հաճախորդին ցանկացած պահի մինչև մարման ժամկետը վաճառել իր պարտատոմսը՝ առանց կորցնելու կուտակված տոկոսագումարները»,- ասել է Սոֆյա…
Կարդալ ավելինՀույս ունենք՝ ԼՂ հայրենակիցները աշխատանք կգտնեն ՀՀ-ում, աջակցությունը կտրամադրվի սոցիալական խոցելի խմբերին․ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, որ բնակարանային վարձակալության ծրագիրը, որտեղ 40 հազար, գումարած 10 հազար կոմունալ ծախսերի համար աջակցություն է տրամադրվում ԼՂ հայրենակիցներին, շարունակվելու է մինչև 2024 թվականի ավարտը։ Վերջինս շեշտեց՝ չկա որևէ դեպք, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում աջակցությունը կդադարի։ «ԼՂ հայրենկիացները կշարունակեն ծրագրից օգտվել նույն կերպ, ինչպես մինչև քաղաքացիություն ընդունելն է եղել։ Այդ առումով փոփոխություններ չկան։ 2025 թվականի հունվարի մեկից այդ աջակցության պայմանները որոշակիորեն կփոխվեն, ընդգծված կլինի սոցիալական թիրախավորումը,…
Կարդալ ավելինՈՉ ՄԻ ՏԵՂ ՄԱՐԴՆ ԱՅՆՔԱՆ ՄՈՏ ՉԷ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆԸ, ՈՐՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ ՄԻԽԱԻԼ ԿԱԶԻՆԻԿ
Արվեստաբան Միխայիլ Կազինիկը համաշխարհային հռչակ է ձեռք բերել շնորհիվ հանճարների ստեղծագործության խորը գաղտնիքների մեջ խորանալու և իր հայտնագործությունները հանդիսատեսի հետ կիսելու ունակության: Նա այս գիտելիքներով կիսվում է աշխարհի միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր ներկա են լինում նրա համերգներին, լսում հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ և կարդում նրա գրքերը: Արևմուտքում նրան անվանում են «Մշակույթի առաքյալ»։ Համաշխարհային երաժշտական մշակույթի մասին ավելի քան 60 ֆիլմերի հեղինակ, «Օրփեոս», «Արծաթե անձև», Չիկագոյի United for Good, Australian SBS, «Ռուսաստանի ձայն» և այլ ռադիոկայաններ հաղորդավար։ Համերգներով…
Կարդալ ավելինԽաղողի մթերման գծով վարկերի մարման ժամկետը երկարաձգվում է մեկ տարով
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց, որ խաղողի մթերման ուղղությամբ 2023-ին տրամադրված վարկերի համար կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 12 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 12 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները, ընդ որում տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորվող 9 տոկոսային կետը մնում է անփոփոխ։ Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ…
Կարդալ ավելին«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն». Փաշինյանը նշեց, թե որ թվականի քարտեզով է արվել սահմանազատումը
Երեկ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ի կատարում ապրիլի 19-ին ընդունված հմատեղ նիստի ընդունած արձանագրության, համաձայնեցրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղա Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խերիմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կզըլ Հաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածները: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նրանք ստորագրել են այս սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները: Ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն երկու պատճառով: Առաջինը, մեր ինքնիշխանության եւ…
Կարդալ ավելին«Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ». Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը կարող է հաղթել Գազայում առանց ԱՄՆ-ի օգնության
Իսրայելը կկարողանա հաղթել Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ հակամարտությունը նույնիսկ առանց ԱՄՆ-ի օգնության։ Նման կարծիք է հայտնել Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNBC-ին տված հարցազրույցում։ Կառավարության ղեկավարին հարցրել են, թե արդյոք Իսրայելը կարո՞ղ է «հաղթել այս ճակատամարտում առանց ամերիկյան աջակցության»։ «Պատասխանը՝ այո», – ասել է նա։ «Չնայած մենք գնահատում ենք ամերիկյան աջակցությունը, մենք ցանկանում ենք ամերիկյան աջակցությունը: Մենք պետք է հաղթենք. Մենք այլընտրանք չունենք»,- ասել է Նեթանյահուն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Axios…
Կարդալ ավելինԿառավարության մոտ շարժման ակցիան ավարտվեց. կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակում
Կառավարության մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան քիչ առաջ ավարտվեց։ Ակցիային զուգահեռ կառավարության նիստն էր ընթանում, որը վարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեծաթիվ ոստիկանական ուժեր մի քանի շարքով պատ էին կազմել Մելիք Ադամյան փողոցի վրա, թույլ չտալով ակցիայի մասնակիցներին անցնել այդ հատված։ Նշենք, որ ակցիայի ընթացքում 3 քաղաքացի է բերման ենթարկվել։ Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ այսօր՝ 19։00-ին, կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ քննարկելու հետագա անելիքները։
Կարդալ ավելինՈ՞նց է լինում, որ ավելացնում ենք, պարզվում է՝ չի հերիքում․ վարչապետը՝ առողջապահության ծախսերի մասին
ՀՀ կառավարության որոշմամբ՝ բյուջեի վերաբաշխման արդյունքում 3 մլրդ դրամ կհատկացվի առողջապահական ծառայությունների ֆինանսավորմանը։ Հարցը ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ այդ գումարներից շտապօգնության ծառայությանը տրամադրվելու է 400 մլն դրամ, հեմոդիալեզին եւ պերիտոնյալ դիալեզին՝ 500 մլն դրամ, ուռուցքաբանական եւ արյունաբանական հիվանդությունների բուժմանը՝ 300 մլն դրամ, ոչ վարակիչ հիվանդությունների բուժմանը՝ 800 մլն դրամ, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բուժօգնության համար՝ 1.5 մլրդ դրամ, փոխպատվաստման ծառայություններին՝ 200 մլն դրամ, ինֆեկցիոն հիվանդությունների բուժմանը՝ 100 մլն դրամ։ «Այս…
Կարդալ ավելին