Նախագծերի ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը: Խախտումների հայտնաբերման պարագայում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք` կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը: Նաեւ սահմանվում են լիազորող նորմեր, որպեսզի նոր մշակվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախաբանում հնարավոր լինի սահմանել այն լիազորող նորմերը, որոնք լիազորում են Կառավարությանը` ընդունելու համապատասխան իրավական ակտերը: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Անասնաբուժության մասին» օրենքում…
Կարդալ ավելին«Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է առեւտրի եւ արդյունաբերության ճյուղերի զգալի աճը».Մարտին Գալստյան
Այսօր Խորհրդարանում Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Մասնավորապես ՝ 2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների եւ պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը եւ պահանջարկը շարունակել են դանդաղել: Վերոնշյալ զարգացումների եւ մի շարք երկրներում իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության պարագայում միջազգային ապրանքահումքային շուկաներում դիտվել է հատկապես պարենամթերքի եւ էներգակիրների գների էական նվազում, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսությունում գնաճային միջավայրը որոշակիորեն մեղմվել է: Այս պայմաններում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության…
Կարդալ ավելինՎնաս պատճառելու դիտավորությամբ կրակել էր համաքաղաքացիների մեքենաներին ու փախել
ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, համատեղ իրացնելով մայիսի 9-ին ստացված օպերատիվ տեղեկությունները և ձեռնարկելով համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ մայիսի 9-ի ժամը 20.30-ին Աշտարակ քաղաքի բնակիչ 50-ամյա տղամարդը Գետափնյա փողոցի տներից մեկի մոտ հրազենով կրակոց է արձակել համաքաղաքացի 24 և 57 տարեկան երկու համաքաղաքացիների կայանված «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի մեքենաների ապակիներին և դիմել փախուստի: Ոստիկանությունից հայտնում են, որ հետագա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 10-ի…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
ՀՀ մարզերի մեծ մասում մայիսի 14-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ տեղումներն ավելի ինտենսիվ կլինեն, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կիջնի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 16-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +15+17։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+10, Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+9,…
Կարդալ ավելինՀՀ արտգործնախարարը տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահին Ալմաթիի հանդիպման արդյունքների մասին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական գործերի եւ առեւտրի նախարար Յան Բորգին տեղեկացրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ Ալմաթիում ունեցած բանակցությունների արդյունքների մասին։ Մայիսի 13-ի համատեղ մամուլի ասուլիսում Միրզոյանը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է մարտահրավերներն աշխարհում եւ կազմակերպության պատասխանատվության գոտում։ «ԵԱՀԿ-ի առջեւ կանգնած են լրջագույն մարտահրավերներ, որոնք բոլոր մեխանիզմենրի արդյունավետ օգտագործում են պահանջում»,- փաստել է Միրզոյանը՝ ավելացնելով, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում եւս կան լրջագույն…
Կարդալ ավելինՈ՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետը. Խաչիկ Ասրյանն առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը
Մամուլում շրջանառվու է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Խաչիկ Ասրյանը հանդես է եկել ուղերձով. «Հա՛յ ժողովուրդ: Ո՞վքեր իրավունք ունեն խոսել Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի անունից․ միանշանակ, բացառապես այն մարդիկ, կրկնում եմ, բացառապես այն մարդիկ, ովքեր Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի դեմ թշնամու կողմից սանձազերծված պատերազմի (ների) ժամանակ, կամավոր հիմունքներով, գնացել և մասնակցել են և, իրենց…
Կարդալ ավելինԿալանավորը ՔԿՀ-ից տեղափոխվել է բժշկական կենտրոն, սոնոգրաֆիայի սենյակում փորձել են թմրանյութ փոխանցել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում տեղեկություններ են փոխանցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժին այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հ․ Ս․-ն բժշկական հետազոտություն անցնելու պատրվակով տեղափոխվելու է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, և այնտեղ նրան փոխանցվելու է թմրանյութ։ Քրեակատարողական ծառայողները ոստիկանության Վաղարշապատի ՔՀԲ աշխատակիցների հետ համատեղ, ըստ սահմանված կարգի, խուզարկել են բժշկական կենտրոնի սոնոգրաֆիայի սենյակը, որի արդյունքում հատակից հայտնաբերել են կաուչուկից պատրաստված, կասկածելի…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն էժանացել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 13-ին, կազմել է 387.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.37 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.91 դրամ (նվազել է 0.33 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 485.83 դրամ (նվազել է 0.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.24 դրամ (աճել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-387 դրամով, վաճառվում է 390-392.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410-415 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԱկնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով
Ամիօ բանկը, միակը Հայաստանում առաջարկում է ակնթարթային դրամական փոխանցում Հայաստանից դեպի Ռուսաստան` Ֆորա-Բանկի հաճախորդի քարտին կամ բանկային հաշվին МИГ ծառայության միջոցով: Փոխանցում կատարելու համար բավական է միայն նշել ստացողի հեռախոսահամարը, և գումարը ակնթարթորեն հասանելի կդառնա ստացողի համար: Նոր մեկնարկված ծառայությունից օգտվելու համար պարտադիր չէ լինել Ամիօ բանկի հաճախորդ, բավական է միայն մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ` մենք հասանելի ենք բոլորի համար: Ծառայության պայմաններ` Փոխանցման արժույթ – ՌԴ ռուբլի Միջնորդավճար – 1% Նվազագույն գումար – 100 ռուբլի…
Կարդալ ավելինԵՄ ղեկավարությունը քննադատել է Իսրայելին պաղեստինցիներին Ռաֆահից տարհանելու կոչերի համար
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննադատել են Իսրայելին՝ պաղեստինցիներին Ռաֆահից տարհանելու կոչերի համար։ Մասնավորապես, ըստ Բորելի, անընդունելի է քաղաքացիական անձանց ստիպել Ռաֆահից հեռանալ անապահով շրջաններ։ «Իսրայելը, միջազգային իրավունքի համաձայն, պարտավոր է ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը։ Մենք շարունակում ենք կոչ անել Իսրայելին չշարունակել ցամաքային գործողությունը Ռաֆահում։ Սա էլ ավելի կխորացնի առանց այն էլ ծանր հումանիտար ճգնաժամը»,- նշված է Բորելի X-ի միկրոբլոգում հրապարակված կոչում: Իր հերթին, Շառլ Միշելը հայտարարել է, որ…
Կարդալ ավելին