«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է

Շվեյցարիան դարձավ «Եվրատեսիլ 2024»-ի հաղթող։ Հայաստանը զբաղեցրեց 8-րդ տեղը։ Շվեյցարիան մրցույթում ներկայացնում էր Նեմոն՝  The Code երգով։ Ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում նա հավաքեց 591 միավոր՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Խորվաթիան (547 միավոր) եւ Ուկրաինան (453 միավոր) զբաղեցրին, համապատասխանաբար, երկրորդ եւ երրորդ տեղերը։ Այս տարվա մրցույթի եզրափակիչ փուլ էր անցել 25 երկիր։ Հայաստանը ներկայացնում էր «Լադանիվա» խումբը՝ «Ժակո» երգով։ Հայաստանի ներկայացուցիչները մրցույթն ամփոփեցին 183 միավորով (101-ը` ժյուրիի կողմից, 82-ը՝ հանդիսատեսի)։ Հայաստանի ազգային ժյուրին իր 12 միավորը…

Կարդալ ավելին

Եգիպտոսը պաշտոնապես կմիանա Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի ՄՔԴ ներկայացրած հայցին

Եգիպտոսը պաշտոնապես կմիանա Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի ՄՔԴ ներկայացրած հայցին

Եգիպտոսը հայտարարել է, որ պաշտոնապես կմիանա Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի Արդարադատության միջազգային դատարան ներկայացրած հայցին, որով մեղադրում է Իսրայելին Գազայի հատվածում Ցեղասպանության մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ: Եգիպտոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ այդ քայլը պայմանավորված է Պաղեստինի քաղաքացիական բնակչության դեմ Իսրայելի ագրեսիայի սրմամբ: «Դա տեղի է ունենում Գազայի հատվածում պաղեստինցի խաղաղ բնակիչների վրա Իսրայելի հարձակումների ծանրության և մասշտաբների վատթարացման, ինչպես նաև Պաղեստինի ժողովրդի դեմ շարունակվող պարբերական գործողությունների պայմաններում, ներառյալ ուղղակի հարձակումները խաղաղ…

Կարդալ ավելին

Իրանի արտգործնախարար. Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չի ծառայում ոչ մեկի շահերին

Իրանի արտգործնախարար. Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չի ծառայում ոչ մեկի շահերին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ «մենք անցել ենք իրանա-արաբական երկխոսության փուլը»՝ նշելով, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չի ծառայում որևէ մեկի շահերին, գրում է Mehr-ը։ «Մենք անցել ենք իրանա-արաբական երկխոսության փուլը և մտել ենք տարածաշրջանային երկխոսության մեջ, և ավելին, մենք գտնվում ենք տարածաշրջանային համագործակցության փուլում», – ասել է Իրանի արտգործնախարարը Իրանա-արաբական երկխոսությունների երրորդ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում։ Ըստ նրա,  Իրանը վճռական է տարածաշրջանի երկրների միջև փոխըմբռնման խորացման հարցում։ «Տարածաշրջանային անվտանգությունը հնարավոր…

Կարդալ ավելին

Էրդողան. ԱՄՆ-ն և Եվրոպան բավարարը չեն անում, որպեսզի Իսրայելին ստիպեն համաձայնել հրադադարին

Էրդողան. ԱՄՆ-ն և Եվրոպան բավարարը չեն անում, որպեսզի Իսրայելին ստիպեն համաձայնել հրադադարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները բավականաչափ ջանքեր չեն գործադրում Իսրայելին ստիպելու համաձայնել Գազայում կրակի դադարեցմանը այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն ընդունել է հրադադարի առաջարկը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Ստամբուլում մուսուլման գիտնականների առջև ելույթի ժամանակ Էրդողանն ասել է, որ ՀԱՄԱՍ-ն ընդունել է Քաթարի և Եգիպտոսի հրադադարի առաջարկը, որը դարձել է «քայլ դեպի կայուն հրադադար», սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կառավարությունը չի ցանկանում, որ պատերազմն…

Կարդալ ավելին

Պապուա Նոր Գվինեայի բնակիչները հազվագյուտ գեների կրողներ են, ինչը օգնում է նրանց պայքարել վարակների դեմ

Պապուա Նոր Գվինեայի բնակիչները հազվագյուտ գեների կրողներ են, ինչը օգնում է նրանց պայքարել վարակների դեմ

Պապուա Նոր Գվինեայի բնակիչները, որոնք գենետիկորեն մեկուսացված են եղել հազարամյակների ընթացքում, հազվագյուտ գեների կրողներ են, ինչը օգնել է նրանց պայքարել վարակների դեմ, և այդ գեների մի մասը գալիս է մեր անհետացած ազգականից՝ դենիսովյան մարդուց, պարզել են գիտնականները: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ լեռնային շրջանների և հարթավայրերի բնակիչների մոտ տարբեր մուտացիաներ են առաջացել, որոնք օգնել են նրանց հարմարվել բնակության տարբեր պայմանների: «Նորգվինեացիները եզակի են, քանի որ նրանք մեկուսացված են եղել ավելի քան 50․000 տարի առաջ…

Կարդալ ավելին

Իսրայելի կառավարությունում հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդը Ռաֆահում չի թաքնվում

Իսրայելի կառավարությունում հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդը Ռաֆահում չի թաքնվում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Յահյա Սինվարը չի թաքնվում Ռաֆահում, տեղեկացրել է Times of Israel-ը՝ հղում կատարելով հարցին ծանոթ երկու պաշտոնյաների։ Իսրայելական ուժերը վերջին ամիսներին սպանել են ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի փոխհրամանատար Մարվան Իսային, որը համարվում է Գազայի խմբավորումներից մեկի առաջնորդը, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան հրամանատարների։ Սակայն Սինվարը եւ նրա տեղակալը՝ ռազմական թեւի ղեկավար Մոհամեդ Դեյֆը, մնում են անորսալի՝ չնայած իսրայելցի պաշտոնյաների բազմակի հայտարարություններին, թե ՑԱԽԱԼ-ը մոտենում է նրանց։ Times of Israel-ի հետ զրուցած երկու պաշտոնյաները չեն…

Կարդալ ավելին

Այսօր Ալմաթիում կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները

Այսօր Ալմաթիում կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները

Այսօր Ալմաթիում կշարունակվեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, որոնք մեկնարկել էին երեկ՝ Բարեկամություն տուն կոչվող հաստատությունում։ Հիշեցնենք, մայիսի 10-ին կայացած հանդիպումը տևել է ավելի քան 4 ժամ։ Արարատ Միրզոյանը բանակցությունների շրջանակում հայտարարել է, որ Ադրբեջանը չպետք է սահմանափակվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ․ «Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաները»։ Հայաստանի արտգործնախարարը հավաստիացրել է, որ Երևանը հակված է խաղաղության ու խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը․ «Մենք բանակցային գործընթացում…

Կարդալ ավելին

«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին

«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին

Այսօր երեկոն եվրատեսիլյան է: Երեւանի ժամանակով 23:00-ին Մալմյոյում կմեկնարկի մրցույթի եզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը՝ «Ժակո» երգով: Առաջին ալիքը ներկայացրել է, թե որ երկրից ինչպես կարելի է քվեարկել «Լադանիվա»-ի օգտին: Հայաստանի օգտին քվեարկելու համար հարկավոր է 19 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար պետք է մրցույթին հետեւեք ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ: Եզրափակչում քվեարկում են «Եվրատեսիլին» մասնակցող բոլոր երկրները: Քվեարկել հնարավոր է նաեւ աշխարհի այլ երկրներից՝ www.esc.vote կայքի միջոցով:…

Կարդալ ավելին

Ֆրանսիան դատապարտում է Իսրայելի ցամաքային ներխուժումը Ռաֆահ

Ֆրանսիան դատապարտում է Իսրայելի ցամաքային ներխուժումը Ռաֆահ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով մայիսի 7-ին սկսված իսրայելական բանակի ցամաքային ներխուժումը Ռաֆահ քաղաք։ «Ինչպես Ֆրանսիան արդեն նշել է, նման գործողությունը սպառնում է աղետալի իրավիճակ ստեղծել Գազայի խաղաղ բնակչության համար, որն արդեն մի քանի անգամ տեղահանվել է։ Այսօր Գազայի խաղաղ բնակիչները անվտանգ գոտի չունեն։ Մենք կոչ ենք անում իսրայելական իշխանություններին անհապաղ դադարեցնել այս ռազմական գործողությունը և վերադառնալ բանակցություններին, որը միակ հնարավոր ճանապարհն է, որը տանում է դեպի պատանդների անհապաղ ազատում և տեւական հրադադարի ձեռքբերում»,-…

Կարդալ ավելին

Անդրեա Մորիկոնեի ուղերձը

Անդրեա Մորիկոնեի ուղերձը

Անդրեա Մորիկոնեի ուղերձը մայիսի 26-ին ժամը 19:00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգից ընդռաջ: Սիրով հրավիրում ենք բոլորին՝ վայելելու Էնիո Մորիկոնեի երաժշտությունը, որդու՝ Անդրեայի ղեկավարությամբ: Դիրիժոր՝ Անդրեա Մորիկոնե Roma Sinfonietta նվագախումբ Մանրամասների համար՝ +374 77 805687 #MorriconeConductsMorricone համերգի տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից՝

Կարդալ ավելին
1 257 258 259 260 261 643