Անահիտ Մանասյանն ընդգծել է Օվիեդոյի կոնվենցիայի կարևորությունը

Անահիտ Մանասյանն ընդգծել է Օվիեդոյի կոնվենցիայի կարևորությունը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ապրիլի 13-ին և 14-ին մասնակցել է Օվիեդոյի կոնվենցիայի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման երկօրյա դասընթացին։ Դասընթացի նպատակն էր բարձրացնել Եվրոպայի խորհրդի՝ կենսաբանության և բժշկության կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիայով (Օվիեդոյի կոնվենցիա) ամրագրված մարդու իրավունքների և էթիկայի սկզբունքների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի կարողություններն ու հմտությունները։ Մասնակիցներին ողջունել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։ Անահիտ Մանասյանն իր խոսքում շնորհակալություն է…

Կարդալ ավելին

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 191 դեպք. Գրանցվել է 30 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 45 մարդ

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 191 դեպք. Գրանցվել է 30 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 45 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 12-15-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 191 դեպք: Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 23, թմրամիջոցի հայտնաբերման` 21, ֆիզիկական ներգործության՝ 18, անձնական ունեցվածքի գողության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 17-ական, հոգեկան ներգործության՝ 16, խարդախության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 9-ական, դրամանենգության և դատական ակտը չկատարելու՝ 4-ական, շորթման, խուլիգանության, թմրանյութի մաքսանենգության ու…

Կարդալ ավելին

Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվն ավելացել է 29-ով

Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվն ավելացել է 29-ով

Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը վերջին մեկ շաբաթում ավելացել է 29-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Ըստ կենտրոնի տվյալների` 2024 թվականի հունվարի 1-ից ի վեր կարմրուկով վարակվելու 305 դեպք է արձանագրվել։ Վերջին մեկ շաբաթում վարակվածներից 15-ը երեխաներ են, 14-ը` մեծահասակ։ Հոսպիտալացված է 9 մարդ։

Կարդալ ավելին

Վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է տարածաշրջանում լուրջ բնապահպանական խնդիրների. Կիրակոսյան

Վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է տարածաշրջանում լուրջ բնապահպանական խնդիրների. Կիրակոսյան

Վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է տարածաշրջանում լուրջ բնապահպանական խնդիրների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպայի վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստի ընթացքում այս մասին ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Լսումները տեղի են ունեցել Հաագայում՝ Արբիտրաժային մշտական դատարանում: Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ բնապահպանության ոլորտում Հայաստանի հետագիծն ինքնին խոսուն է. Հայաստանը բազմիցս է վերահաստատել իր հանձնառությունը տարածաշրջանում վայրի ֆլորայի ու ֆաունայի…

Կարդալ ավելին

Թվայնացման ծրագրի համար Հայաստանի համապատասխան նախարարությունը 10 մլրդ դրամ է ստացել

Թվայնացման ծրագրի համար Հայաստանի համապատասխան նախարարությունը 10 մլրդ դրամ է ստացել

Թվայնացման ծրագրի համար մեր նախարարությունը ստացել է 10 մլրդ դրամ։ Այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նրա խոսքով, թվայնացման գործում ներգրավված են մի քանի սուբյեկտներ, նախարարությունը քաղաքականություն է մշակում, բայց չի այն իրականացնում։ «Ներկայացվել է կիբերանվտանգության մասին օրինագիծ, որն ուղղված է տեղեկատվական համակարգերում և կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքներում կիբերանվտանգ միջավայր ստեղծելուն։ Նախագծի ընդունմամբ կստեղծվի իրավական դաշտ՝ կիբերանվտանգության մարտահրավերներին արձագանքելու, կիբերանվտանգության ամրապնդման և կիբեր գրագիտության բարելավման համար:…

Կարդալ ավելին

Սպաասվում է անզուգական երաժշտական իրադարձության

Սպաասվում է անզուգական երաժշտական իրադարձության

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 26-ին ժամը 19:00-ին «Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնին հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու մշակութային սահմանները չեղքող անմոռանալի համերգ։ Առաջին անգամ Հայաստանում #MoricconeConductsMorricone խորագրի ներքո կհնչեն լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի խորհրդանշական ստեղծագործությունները։ Մորիկոնեի հավերժական մեղեդիներն ու գրավիչ մշակումները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ և կոմպոզիտորի որդու՝ Անդրեա Մորիկոնեի ղեկավարությամբ։ Բացառիկ ու շքեղ երեկոյին միանալու է նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։ Գրեթե վեց տասնամյակ հարուստ պատմություն…

Կարդալ ավելին

Իսրայելն ԱՄՆ-ին հայտնել է, թե Իրանի հարձակմանը պատասխանելուց զատ՝ այլ ելք չունի

Իսրայելն ԱՄՆ-ին հայտնել է, թե Իրանի հարձակմանը պատասխանելուց զատ՝ այլ ելք չունի

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կիրակի ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ զրույցում հայտնել է, թե Իսրայելը Իրանի շաբաթավերջյան աննախադեպ հարձակմանն արձագանքելուց զատ այլ ելք չունի: Ըստ Axios-ի՝ Բայդենի վարչակազմը և Իսրայելի հետ դաշնակից մի քանի այլ արևմտյան երկրներ Բենիամին Նեթանյահուի գլխավորած կառավարությանը հորդորել են չշտապել Իրանի դեմ պատասխան միջոցներ ձեռնարկել, քանի որ դա կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի: Իրաքի փոխվարչապետի հետ հանդիպումից առաջ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ը լարվածության հետագա սրացումը…

Կարդալ ավելին

Ապրիլի 27-ին «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնին կմասնակցեն նաև Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի « Renaissance» և Լիոն քաղաքի «Նաիրի» պարային անսամբլները

Ապրիլի 27-ին «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնին կմասնակցեն նաև Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի « Renaissance» և Լիոն քաղաքի «Նաիրի» պարային անսամբլները

Ապրիլի 27-ին «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնին կմասնակցեն նաև Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի « Renaissance» և Լիոն քաղաքի «Նաիրի» պարային անսամբլները Ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը։ Պարի միջազգային օրվան նվիված` «Կամուրջ» մշակութային կենտրոնը կազմակերպել է նախադեպը չունեցող մեգա նախագիծ: Ս.թ. ապրիլի 27-ին տեղի կունենա «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնը, որը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Կամուրջ» մշակութային կենտրոնը կազմակերպում և անցկացնում է լայնածավալ թեմատիկ համերգային ու փառատոնային ծրագրեր՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս:…

Կարդալ ավելին

Մերօրյա նոր Ռիխտերը Երևանում Ապրիլի 21-ին

Մերօրյա նոր Ռիխտերը Երևանում Ապրիլի 21-ին

Մերօրյա նոր Ռիխտերը Երևանում Ապրիլի 21-ին Կիրիլ Ռիխտերն իր Richter Տրիո անսամբլի հետ հանդես կգա միակ համերգով Երևանում: Կիրիլ Ռիխտերը մեծ հարգանք է վայելում երաժշտության սիրահարների շրջանում՝ շնորհիվ պրոֆեսիոնալիզմի և արտիստիզմի: Հարկ է նշել, որ Ռիխտերը չունի ակադեմիական կրթություն։ Այդ պատճառով նա իրեն անվանում է «ինքնուսույց»: Ավարտել է (МИФИ) միջուկային ֆիզիկայի ինստիտուտի մասնաճյուղի գրաֆիկական ֆակուլտետը, որպես ֆրիլանսեր զբաղվել է ամսագրերի դասավորությամբ և լոգոների մշակմամբ։ Սովորել է բրիտանական դիզայնի բարձրագույն դպրոցում ՝ fashion բաժնում։ Սակայն դիպլոմային…

Կարդալ ավելին

Թույլ տված խախտումների համար 2 քննիչ աշխատանքից ազատվել է. ՔԿ

Թույլ տված խախտումների համար 2 քննիչ աշխատանքից ազատվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հետևողականորեն շարունակում է համապատասխան միջոցներ ձեռնարկել  համակարգում  քրեադատավարական և կարգապահական կանոնների խախտումները բացառելու, իսկ այդպիսիք արձանագրվելու դեպքում իրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ։ ՔԿ-ից  հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է կարգապահական վարույթ հարուցել ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ։ Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ նրանցից մեկը, ունենալով անհրաժեշտ փաստական և իրավական հիմքեր, ինչպես նաև իր լիազորություններն իրացնելու բավարար ժամանակ և ողջամիտ ժամկետներում…

Կարդալ ավելին
1 304 305 306 307 308 667