Նախորդ տարի ԿԳՄՍ նախարարությունը նախորդ տարի միջին մասնագիտական կրթություն ստացողների համար ավելի խրախուսվեց մի օրինագիծ , որն առաջիկա տարիներին կընդլայնի իր աշխարհագրությունը մասնավորապես մարզերում, որը կարևոր է մեր երիտասարդ սերնդի համար: ԿԳՄՍ նախարարությունը նախորդ տարի ներկայացրել էր ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումները, որոնք խթանելու են միջին մասնագիտական կրթության հասանելիությանը և արդիականությանը մեր երիտասարդների շրջանում:Անդրադարձ է եղել նաև Կառավարության նիստում հավանության արժանացած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագծին, որն ըստ բանախոսի, լիարժեք արտացոլում է այն բարեփոխումների ուղղությունները,…
Կարդալ ավելինՍրտի կանգից մահացել է վաստակաշատ սիրված պարուսույց ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԸ
58 տարեկանում հանկարծամահ է եղել «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան, հասարական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը։ Ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի ԽՍՀ Ախալցխա քաղաքում։ Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա 1992 թվականի օգոստոսին ընդգրկվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակում։ Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Բերձորի, Քարվաճառի ազատագրական մարտերին։ 1994-1996 թվականներին ծառայել է ՀՀ…
Կարդալ ավելին«Ես»-ի և «Այն»-ի միջև
progressarmenia.com -ն տեղեկացնում են, որ Ս/թ փետրվարի 13-ին Հ․ Իգիթյան գեղագիտական կենտրոնում(Աբովյան 13) տեղի կունենա քանդակագործ Նարեկ Հայրապետյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվելու են արվեստագետի վերջին տարիների ստեղծագործությունները՝ քանդակներ և գրաֆիկաներ։ Քանդակը ստեղծում է իր ժամանակային միջավայրը, որը արտահայտված է հոսունությամբ։ Իրենից անվերջ հեռացող մենության քո՞ղ… անորոշ դարձած ժամանա՞կ․․․ չկռահված անցյա՞լ, թե՞ ներկայի սպասում։ Սա և՛ երկխոսություն է, և՛ ինքնաճանաչողություն, սակայն առավել ինքնահանդիպում կամ հանդիպում «Ես»-ի և «Այն»-ի միջև։
Կարդալ ավելինԿրկեսային նոր ձևաչափ. «Կայսրուհին», հայտնի ծաղրածուն և մյուսները
Առաջին անգամ Հայաստանում միանգամայն նոր կրկեսային ծրագիր արտասովոր՝ շոու-բալետային ձևաչափով, որը կներկայացնեն հայտնի ուժային ակրոբատներ, Երևանի «Վարդանյան եղբայրներ» կրկես-շապիտոյի սեփականատերեր Անդրանիկ և Գևորգ Վարդանյանները։ Հանդիպման վայրը անփոփոխ է՝ կրկեսային վրանն իր ջերմ մթնոլորտով։ Բայց փոխվել է ամսաթիվը. ներկայացումները կսկսվեն փետրվարի 17-ին։ Ծրագիրը չափազանց տպավորիչ է։ Մարմնամարզուհի, որն ապշեցնում է հանդիսատեսին իր մազերի ուժով, որոնցով նա ասես ճախրում է մանեժի վրայով իրեն բնորոշ նրբագեղությամբ ու թեթևությամբ։ «Կայմ» կոչվող համարը, որը հիացնում է իր ինքնատիպ կոնցեպտով և…
Կարդալ ավելին«ՏԵՐՅԱՆԻ ՀԵՏ» միջոցառում՝ նվիրված Վահան Տերյանի ծննդյան 139-ամյակին
2024թ. փետրվարի 9-ին՝ ժամը 13:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի կունենա մեծագույն բանաստեղծ, քնարերգու Վահան Տերյանի շիրմաքարի ծաղկեդրման և խնկարկման ամենամյա «ՏԵՐՅԱՆԻ ՀԵՏ» ավանդական արարողությունը՝ նվիրված մեծ պոետի ծննդյան 139-ամյակին։ Վահան Տերյանին նվիրված ամենամյա միջոցառումներին մասնակցում են պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, գրողներ, մշակույթի և արվեստի, կրթության և գիտության բնագավառների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երկրպագուներ: Տերյանի 139-ամյակին նվիրված միջոցառմանը ելույթով հանդես կգա տերյանագետ Առուշան Հակոբյանը: Հրաշալի առիթ է ևս մեկ անգամ ներկայացնելու և գնահատելու Տերյանի…
Կարդալ ավելինՄիգրացիայի ծառայությունն անդրադարձել է Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային ծառայությունները փակելու խոսակցություններին
Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն անդրադարձել է շրջանառվող խոսակցություններին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակելու վերաբերյալ։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից «Արմենպրես»-ին պարզաբանել են, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։ Նշվում է, որ բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածել տարածքային ստորաբաժանումների, որտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլև այլ ծառայություններ՝ կացության կարգավիճակների դիմումների ընդունում, ապաստանի հայցերի ընդունում, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների ընդունում և այլն։ «Այս…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում. ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Հայաստանի առանձին հատվածներում փետրվարի 7-ի գիշերը սպասվում են թույլ և կարճատև տեղումներ։ Լեռնային շրջաններում տեղումները կտեղան ձյան տեսքով: Մնացած օրվա ընթացքում ամենուր կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավ-արևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի: Ինչպես հայտնում է «Հայգոսհիդրոմետ»-ից, Երևանում գիշերը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ, իսկ մնացած օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +11+13։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ 0-4,…
Կարդալ ավելինՊԵԿ-ը ներկայացրել է հունվարի 1-31-ի՝ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
ՊԵԿ-ը հրապարակել է հունվարի 1-31-ը ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած՝ հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները: Ըստ այդմ՝ 7 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու՝ ընդհանուր 1․198․238 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 5․000․000 ՀՀ դրամ։ 36 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 12․007․649 ՀՀ դրամ:…
Կարդալ ավելինԼուկաշենկոն զինվորականներին թույլ է տվել կրակել քաղաքացիականներին
Բելառուսում զինվորականներն իրավունք են ստացել զենք կիրառել քաղաքացիների դեմ։ Այս մասին տեղեկացրել է «Беларускі Гаюн» խումբը։ Բելառուսի նախագահը, մասնավորապես, կարգադրել է փոխել Զինված ուժերի ներքին կանոնադրության 11-րդ հոդվածը։ Այժմ զինծառայողներն իրավունք ունեն ֆիզիկական ուժ եւ զենք կիրառել քաղաքացիների դեմ։ Քաղաքացու վիրավորվելու կամ մահվան դեպքում անմիջապես տեղեկացվում է դատախազին, ինչպես նաեւ նախաքննության մարմնին, բայց զինծառայողը պատասխանատվություն չի կրում պատճառած վնասի համար, եթե զենքը կիրառվել է «համազորային կանոնների պահանջներին համապատասխան», նշվել է փաստաթղթում։ Ինչպես նշել է «Беларускі…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն շարունակում է էժանանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 6-ին, կազմել է 404.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 433.71 դրամ (նվազել է 0.58 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 506.80 դրամ (նվազել է 2.04 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.45 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 407-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 425-432 դրամով,…
Կարդալ ավելին