Ադրբեջանը 2025թ. պաշտպանության վրա կծախսի 5 մլրդ դոլար։
«Հաջորդ տարի պաշտպանության եւ ազգային անվտանգության համար պետական բյուջեի ծախսերը կկազմեն 8 396 297 596,0 մանաթ (5 մլրդ դոլար)։ Դա իր արտացոլումն է գտել «Ադրբեջանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի մասին» օրինագծում»,- տեղեկացրել է APA-ն։
Հիշեցնենք, որ բանակի հսկայական ծախսերի ֆոնին Ադրբեջանը Հայաստանից պահանջում է հրաժարվել պաշտպանական համակարգի զարգացումից։