ՄԱԿ-ում հայտնել են, որ մոտ 100 հազար տոննա պարեն սպասում է Գազա առաքման

Ավելի քան 100 հազար տոննա պարեն սպասում է անհրաժեշտ թույլտվությունների եւ Գազայի հատված հասնելու հնարավորության։ Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցչությունը օկուպացված պաղեստինյան տարածքներում։

«Հոկտեմբերի կեսի դրությամբ առնվազն 100 հազար տոննա պարեն (Գազայի հատվածին երկու ամսում անհրաժեշտ պարենի քանակությունը) նախկինի պես սպասում է անկլավի սահմաններից դուրս եւ պետք է շտապ առաքվի [այնտեղ] տարբեր միջանցքներով»,- նշված է փաստաթղթում։

Ինչպես նշված է զեկույցում, միջազգային հումանիտար կազմակերպությունները կոչ են անում արագացնել այդ բեռների առաքումը Գազա, քանի որ երկարատեւ սպասումը կարող է հանգեցնել մթերքների փչացման, միջատների կողմից վարակման։

Մինչ այդ վարչությունը տեղեկացրել էր, որ սեպտեմբերին Իսրայելը մերժել է 285 հումանիտար առաքելությունների մուտքը Գազա։ Զեկույցում նշվել է, որ սեպտեմբերին Գազայի հատվածում նախատեսված էր ընդհանուր առմամբ 667 հումանիտար առաքելություն։ Դրանցից 305-ի գործողություններին աջակցություն է ցուցաբերվել, 138 առաքելություն մերժում է ստացել։

Spread the love