Պատմական Արտաշատին շարունակում է նոր գույներ հաղորդել Արտաշատ համայնքի ղեկավարը(ֆոտոշարք)

Այսօր ԱՐՏԱՇԱՏ պատմական ՀԱՅԱՍՏԱՆԻ չորրորդ մայրաքաղաքի  ծնունդն էր:  Արտաշատ խոշորացված համայնքը վերջին տարիներին  դարձել է   համայնքային ենթակառուցվածքներով արագ զարգացող   հանրապետության  առաջադեմ համայնքերից մեկը, որի մասին մենք դեռ կանրադառնանք  փաստերով առաջիկա մեր հոդվածներում, իսկ մինչ այդ   պետք է  այսօր կենտրոնանանք մեր սիրելի Արտաշատին եվ արտաշատցիներին:

  Քաղաքի տոնը մեկնարկել է  մեր հերոսների  հուշակոթողի մետ ծաղիկների խոնարհումով նրանց  երկնային  կյանքի ոգեշնչման  հարգանքի տուրքով, որին մասնակցում էին  Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի մարզպետի աշխատակազմի,  Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը ինչպես նաև համայնքապետարանի աշխատակիցներ,  Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում տեղադրված հիշատակի խաչքարերին`  հարգանքի տուրք մատուցեցին քաղաքացիները ,  ովքեր  հավերժ փառք տալով խոնարհվում էին  հայրենիքի համար բոլոր ժամանակներում ընկած մարտիկների, այդ թվում` արտաշատցի անմահների պայծառ հիշատակին։
Եկեղեցու հոգևոր հովիվները աղոթք են հնչեցրել առ Աստված։
  Առանձնակի շնորհավորական ուղերձով հանդես է եկել  Արտաշատ համայնքի ղեկավար ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ, որոմ մասնավորապես ասում է ,-«Սիրելի՛ արտաշատցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մեր բոլորի սիրելի քաղաքը, մեր ծննդավայրն ու օրրանը տոնում է իր հիմնադրման 2213–ամյակը։
«Հայկական Կարթագեն», «Նոր քաղաք,  «թագավորանիստ, մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք»՝ այդպես են անվանել Արտաշատը, որը ժամանակի ամենահզոր ու զարգացած քաղաքներից մեկն էր, մշակութային ու առևտրի խոշոր կենտրոն և հայ թատրոնի բնօրրանը։
Արտաշատը կառուցվել է Արտաշես Առաջին թագավորի կողմից՝ կարթագենցի հզոր զորավար Հանիբալի խորհրդով ու նախագծով։ Բոլորովին վերջերս Հին Արտաշատի տարածքում հայտնաբերվել են Հայաստանի ամենահին քրիստոնեական եկեղեցու մնացորդները, որոնք թվագրվում են 4-րդ դարի կեսերին: Սա ևս մեկ անգամ հաստատում է հնամյա Արտաշատի հարուստ պատմությունը։ Մի քաղաքի, որը շուրջ 4 դար Հայաստանի մայրաքաղաքն էր և որի փառքը խամրեցնել չկարողացան ոչ պատուհասած աղետները և ոչ էլ պատերազմները։
Եվ այսօր բոլորիս համար պատիվ ու մեծ պատասխանատվություն է ապրել ու արարել պատմական փառահեղ անցյալ ունեցող քաղաքի իրավահաջորդ նորօրյա Արտաշատում, ամենօրյա ջանք ու եռանդ ներդնել՝ այն ավելի զարգացած ու ներկայանալի համայնք դարձնելու համար։
Եվ, հուրախություն բոլորիս, մեր սիրելի քաղաքը՝ նորօրյա Արտաշատը, այսօր ունի իր ուրույն գույնը, դիմագիծն ու մշակույթը։
Վերջին տարիներին համայնքում սկիզբ առած բարենորոգման լայն աշխատանքների արդյունքները ևս տեսանելի են, Արտաշատն օր օրի գեղեցկանում է՝ դառնալով առավել հարմարավետ, լուսավոր, մաքուր ու շեն համայնք բնակիչների, գրավիչ ու գեղեցիկ՝ զբոսաշրջիկների համար։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով շենացնում են մեր համայնքը։
Տոնական այս օրը, շնորհավորանքների հետ մեկտեղ, ուզում եմ իմ և բոլոր արտաշատցիների անունից ևս մեկ անգամ խոնարհվել հայրենիքի համար բոլոր ժամանակներում նահատակված հայորդիների, արտաշատցի մեր անմահների պայծառ հիշատակի առջև։
Մեր երկրին մաղթում եմ կապույտ ու խաղաղ երկինք, թող հայ ազգն այլևս ցավ ու արհավիրք չտեսնի։
   Տո’նդ շնորհավոր, մեր հնամյա ու նոր քաղաք, մեր սիրելի Արտաշատ»։
Spread the love