Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առիթով. «Այսօր մենք տոնում ենք Հայոց ազգային բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը: Սա իսկապես շատ կարևոր ու նշանակալից տոն է բոլոր հայերիս համար: Հայոց բանակի դերն ու նշանակությունն անուրանալի է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և, իհարկե, Արցախը հայկական պահելու հարցում, իսկ դա հայկական աշխարհի պաշտպանության երաշխիք է: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմներում Հայոց բանակի բազմաթիվ կամավորներ անձնվիրաբար կռվել են և պաշտպանել Արցախը՝ կանխելով Արցախի ժողովրդի դեմ իրագործվող էթնիկ…
Կարդալ ավելինԼՂ-ում տեղակայված այսպես կոչված ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում. Քերեն Դոնֆրիդ
Հարավային Կովկասի տարածաշրջանում Մոսկվայի ու Թեհրանի ակտիվությունը մտահոգիչ է: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված այսպես կոչված ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում, իսկ Իրանը Հարավային Կովկասում ակտիվորեն փորձում է ընդլայնել իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական դերը: Այս մտահոգություններն ավելացել են վերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով, նկատել է Քերեն Դոնֆրիդը՝ շեշտելով, որ Ռուսաստանի…
Կարդալ ավելինՆախկինի պես կարծում ենք, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի․ Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն եւ Երեւանը պետք է խաղաղության պայմանագիր կնքեն հարաբերությունները կարգավորելու համար։ «Հայ-ադրբեջանական, լեռնայինղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, այս հակամարտությունն արդեն լուծված է։ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի անբաժանելի մասը եւ ընդմիշտ այդպես կլինի»,- շաբաթ օրը հայտարարել է Ալիեւը։ «Սակայն, առայժմ խաղաղություն չի հաստատվել։ Խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, կհանգեցնի խաղաղության հաստատման։ Մենք արել ենք մեր առաջարկները եւ, ինչպես նախկինում, կարծում ենք, որ խաղաղության պայմանագիրն անպայման պետք է…
Կարդալ ավելինԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Հայկական բանակը տոնում է սկզբնավորման 31 ամյակը , այն նշվեց հանրապետություն ամբողջ մարզերում և համայնքներում : Դիլիջանի համայնքապետարանի պաշտորական էջից ծանոթանում ենք համայնքապետ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ շնորհավորական ուղերձին:՝«Սիրելի՛ հայրենակիցներ,Հայոց բանակի նվիրյալ զինվորներ,Շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ:Այս օրը մեր անվտանգության երաշխավոր Հայ զինվորի ու սպայի օրն է. նրանց ամենօրյա պայքարի ու նվիրման շնորհիվ է, որ այսօր մենք շարունակում ենք ապրել ու արարել: Իհարկե, բոլորիս քաջ հայտնի են այն դժվարությունները, որոնց միջով անցել և շարունակում է…
Կարդալ ավելինԱդրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Այս մասին հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից:Դրանով պայմանավորված՝ առաջիկայում կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը: Բնակչությանը հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Կարդալ ավելինԱրման Եղոյանը բարձր է գնահատել ԵՄ մոնիտորինգային առաքելության աշխատանքը եւ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունվարի 27-ին Ազգային ժողովում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերին եւ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Հայաստանի հետ հարաբերությունները համակարգող ներկայացուցիչ Մարտի Լուցարին: Շնորհակալություն հայտնելով մեր տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված ԵՄ ջանքերի համար՝ Արման Եղոյանը բարձր է գնահատել ԵՄ մոնիտորինգային առաքելության աշխատանքը եւ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը: Հանձնաժողովի նախագահը հյուրերին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված իրադրությունը…
Կարդալ ավելինՎահան Կոստանյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԱԳ նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահան Կոստանյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Նշենք, որ մինչ այս նշանակումը Վահան Կոստանյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խորհրդականն էր։ Կոստանյանը 28 տարեկան է, բանակում չի ծառայել:
Կարդալ ավելինԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԷՐ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
Արարատի մարզպետարանի պաշոտանական էջից տեղեկանում ենք՝ Արարատի մարզում էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը , ով մարզպետ Սեդրակ Թևոնյանի և մարզի առողջապահական կազմակերպությունների ղեկավարների հետ աշխատանքային խորհրդակցություն է ունեցել:Ներկայացվել է բարեփոխումների այն փաթեթը, որն առողջապահության նախարարությունը իրականացնելու է: Բժշկական կենտրոնները ներկայացրել են իրենց կատարողականները, առկա խնդիրները:Նախարարը նշել է, որ բարեփոխումների շրջանակներում արվում է ամեն բան, որպեսզի համակարգը պատրաստ լինի առողջապահական համապարփակ ապահովագրության ներդրմանը: Ապահովագրությունից բացի, քննարկվել են նաև առաջնային օղակի բարելավման ծրագրերը, որի արդյունքում կունենանք վերազինված,…
Կարդալ ավելինԱդրբեջանի՝ այս շրջափակմանը դիմելու պատճառն էթնիկ զտումների համար հող նախապատրաստելն է. Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ-ում արձագանքել է ադրբեջանցի պատվիրակների ելույթներին
Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Նիստի ընթացքում կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանն արձագանքել է ադրբեջանցի պատվիրակների ելույթներին: «Չեմ կարծում, որ 3 րոպեն բավական է արձագանքնելու համար բոլոր այն կեղծ թեզերին, որոնք հնչեցրեցին Ադրբեջանի ներկայացուցիչները: Բայց, հարգելի՛ գործընկերներ, դուք բոլորդ տեսնում եք ստեղծված իրավիճակը: Աշխարհը, բոլոր միջազգային կառույցները ու մի շարք պետություններ հայտարարում են, որ առկա է շրջափակում, առկա է հումանիտար աղետ, իսկ մի քանի հոգի այս դահլիճում փորձում են հայտարարել, որ նման…
Կարդալ ավելինԲացօթյա վայրերում ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները նախատեսվում է վերապահել համայնքի ավագանուն
Փողոցներում ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն համայնքի ավագանուն, որը կսահմանի բացօթյա վայրերում՝ փողոցներում, մայթերին, հրապարակներում, այգիներում, պուրակներում եւ այլ տեղերում, մշակութային գործունեության իրականացման կարգը: Խոսքը վերաբերում է շրջիկ երաժիշտներին, նկարողներին, երգող-պարողներին եւ նմանատիպ գործունեություն իրականացնողներին: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական…
Կարդալ ավելին