Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով: Այս առնչությամբ ՄԻՊ-ի տարչածած հայտարարության մեջ ասվում է. «Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Ըստ օրենսդրության՝ տվյալ դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում։ Տիկին Գրիգորյանը պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի…
Կարդալ ավելինԹուրքիան բացահայտ միացել է Ադրբեջանի իշխանությունների՝ Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների քարոզչությանը
Տարածաշրջանային խաղաղության մասին խոսակցությունների ֆոնին Ադրբեջանը եւ Թուրքիան քարոզչություն են ծավալում Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների մասին։ Հիմա նաեւ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին է միացել «արեւմտյան Ադրբեջան» նախաձեռնությանը։ Հիշեցնենք, որ այդ նախաձեռնությունը Հայաստանի ներկայիս ամբողջ տարածքի հանդեպ է հավակնություններ ներկայացնում։ «Ամբողջ պատմության ընթացքում Ադրբեջանը եւ Թուրքիան միասին պայքարել են արտաքին թշնամիների դեմ»,- ասել է դեսպանը «արեւմտյան Ադրբեջանի համայնքում» անցկացված հանդիպման ժամանակ։ Դեսպանը նշել է, որ «Թուրքիան միշտ օգնել է Ադրբեջանին դժվար ժամանակներում, եւ Ադրբեջանը եւս…
Կարդալ ավելինՖրանսիան պատրաստ է մասնակցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական նոր առաքելությանը
Ֆրանսիան պատրաստ է մասնակցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական նոր առաքելությանը։ Այս մասին Twitter-ում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնան։ «Սա շատ կարեւոր որոշում է, եւ Ֆրանսիան հաճույքով կմասնակցի այս եվրոպական առաքելությանը»,- ասել է նա։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն (EUMA) ստեղծել՝ Անվտանգության եւ պաշտպանության համընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում։ Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանն աջակցելն է, տեղերում վստահություն ձեւավորելը եւ բարենպաստ միջավայր ստեղծելը՝ ԵՄ աջակցությամբ…
Կարդալ ավելին«Խնջույքը կազմակերպել է ՊԲ հրամանատարի եւ դիվիզիայի հրամանատարի թույլտվությամբ». Մատաղիսի հրամանատարի գործը դատարանում է
Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է: Նախնական դատալսումները տեղի են ունեցել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: NEWS.am-ը Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանից տեղեկացավ, որ գործը տեղափոխվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, առայժմ նիստի օրը հայտնի չէ:
Կարդալ ավելինՀամաձայնագրով շահավետ միջավայր եւ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման պայմաններ կստեղծվեն ԵԱՏՄ անդամ պետությունների եւ Սինգապուրի միջեւ
Օրենքի նախագծի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր եւ պայմաններ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կողմերի միջեւ տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաեւ վերացնել կողմերի միջեւ առեւտրային եւ ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը եւ բարձրացնել տնտեսական արդյունավետությունը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` հունվարի 23-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացնելով ««Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության`…
Կարդալ ավելինԱդրբեջանի քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների. Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական, Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կրկին բնական գազի մատակարարումը դադարեցնելուն: «Նման քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների, երբ խոշտանգումներն ու ծեծը որոշ ժամանակ ընդհատվում են, հետո նորից վերսկսվում։ Հարց է առաջանում՝ դո՞ւր է գալիս այս քաղաքականությունը Ադրբեջանի հասարակ ու շարքային քաղաքացիներին։ Գո՞հ են արցախյան անմեղ երեխաների տառապանքներից: Սա նրանց համար բարեպաշտ արա՞րք է, թե՞ մեղք։ Արդյո՞ք Ադրբեջանի շարքային քաղաքացիներն ավելի երջանիկ կլինեն,…
Կարդալ ավելինԱդրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը
Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, միջազգային հանրության թողտվության պայմաններում, վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն։Նշենք, որ ավելի վաղ՝ հունվարի 9-ին, ադրբեջանական կողմի միջամտությամբ խափանվել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝…
Կարդալ ավելին«ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ «ՍՎԱՂՈՒՄ ԵՆ» ԺԱՄԱՆԱԿԻ ԳՈՐԾՈՆԻՆ» . ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Գեղարքունիքում տեղակայված զինվորական կացարանի ողբերգական հրդեհի առնչությամբ պաշտոնական տեղեկատվությունը մի շարք հարցեր է առաջացրել: Ինչո՞ւ էին տղաները 20 հոգով բնակվում գյուղական հին, երեքսենյականոց տանը, որը չէր համապատասխանում զորանոցի անվտանգային չափանիշերին: Ինչո՞ւ էին նրանք փորձում բենզինով կրակ վառել , եթե նախարարությունը, ինչպես իշխանությունն է վստահեցնում, ապահովել էր նրանց ջեռուցման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Զինվորականները պատմում են, որ օրվա մեջ մի քանի անգամ ստիպված են եղել որպես կպչան դիզվառելիքով թրջված կտոր օգտագործել: Մինչդեռ վարչապետը կառավարության նիստում վստահեցնում…
Կարդալ ավելինԶինվորական կացարանի հրդեհի վերաբերյալ առաջ են քաշվել նաեւ այլ վարկածներ. Արշակ Մարտիրոսյան
Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ այս պահի դրությամբ որեւէ հաստատված վարկածի մասին խոսելը վաղ է: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Հանրայինի եթերում ասաց Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը: «Ձեռնարկվում են լայնամասշտաբ գործողություններ: Համատեղ առաջ են քաշվել մի շարք վարկածներ, որոնց ստուգման համար միաժամանակ ձեռնարկվում են տարատեսակ գործողություններ: Զինվորական դատախազի կողմից նշված վարկածը կապիտանի անզգուշության վերաբերյալ քննության առարկա դարձել…
Կարդալ ավելին14 զինծառայողի դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, մեկինը՝ դռան մուտքի մոտ. փրկարար ծառայության գնդապետ
Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի զոհված 14 զինծառայողի դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, մեկինը՝ դռան մուտքի մոտ: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Հանրային եթերում ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը։ «Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են երկու տեղամասով: Մեկ տեղամասը, որը փլուզվել էր, որովհետեւ մեքենայով փորձել էին փլուզել պատը, եւ մյուս տեղամասը եղել է այն սենյակի մուտքը, որով հնարավոր է եղել անցնել: Հիմնականում այրվել է նախասրահը, որը գնում էր դեպի քնելու վայր,…
Կարդալ ավելին