Հունվարի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնվեց Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Վեհափառ Հայրապետը պետական պարգևին արժանացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։ Արարողությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, հայաստանյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և տարբեր կառույցների ղեկավարներ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարողակարգային և արտաքին…
Կարդալ ավելինԿապանցին ծեծելով սպանել էր հարազատ հորեղբորը
Հունվարի 8-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի տներից մեկը: Ոստիկանությունից հայտնում են, որ տարբեր աստիճանի այրվածքներ ստացած 52-ամյա տանտերը հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության մեքենայում մահացել էր: Հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Ըստ դատաբժշկի՝ դիակի վրա առկա են բռնության հետքեր՝ կտրած-ծակած վերքերի տեսքով: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի…
Կարդալ ավելինԹուրքիայի ՍԴ–ն Մուսա լեռան հայկական գյուղերի ունեցվածքը տերերին վերադարձնելու որոշում է կայացրել
Թուրքիայի Սահմանադրական դատարանը հակօրինական է ճանաչել Սամանդաղի շրջանում հայկական եկեղեցուն պատկանող կալվածքները պետությանը փոխանցելու որոշումները։ Ստամբուլի հայկական «Ակոս»–ի հետ զրույցում Թուրքիայի միակ հայկական գյուղ Վագըֆի եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Ջեմ Չափարը նշել է, թե իրենք մեծ ուրախությամբ են ընդունել Սահմանադրական դատարանի որոշումը, քանի որ այն ոչ միայն եկեղեցուն պատկանող կալվածքների վերադարձի մասին է, այլ նաեւ Մուսա լեռան հայկական գյուղերի մի շարք կալվածքների։ Նա շեշտել է, որ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա սկսում են 27 կալվածքի…
Կարդալ ավելինՎահե Ղազարյանը նշանակվեց ներքին գործերի նախարար
Հայաստանի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարար նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահե Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարար»,- նշված է հրամանագրում:
Կարդալ ավելինԱսկերանի շրջանում վաղուց արդեն չափաբաժնով էր…
«1 լիտրանոց ձեթը 1 կտրոն է լինելու 1 շնչի համար». Արցախում կտրոնային համակարգի ներդրման համար մշակվում են մեխանիզմներ… Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն օպերատիվ շտաբի հանձնարարությամբ կտրոնային համակարգի ներդրման համար մշակում է համակարգի ներդրման մեխանիզմները: Այս մասին հաղորդում է Արցախի հեռուստաընկերությունը: Ծրագիրը հնարավորություն կտա առավելագյույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները, նաեւ խուսափել հերթերից: Սկզբնական շրջանում այն նախատեսվում է կիրառել առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար: Ապրանքատեսակների ցանկն արդեն հստակ է՝ մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար, շաքարավազ եւ…
Կարդալ ավելինՃանաչեք Արցախի անկախությունը, պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ. Գեղամ Ստեփանյան
Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներն իրենց բանաձեւերում նշել են «Այլևս երբեք», ապացուցեք, որ հավատարիմ եք ձեր՝ «Այլևս երբեք» հայտարարությանը: Այս մասին Թվիթերում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը; «Ճանաչեք Արցախի անկախությունը, պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ, պատասխանատվություն ստանձնեք արցախահայության կյանքի և իրավունքների պաշտպանության համար և ապացուցեք, որ հավատարիմ եք ձեր՝ «Այլևս երբեք» հայտարարությանը»,- նշել է նա։
Կարդալ ավելինՈչ մի շրջափակում ի զորու չէ կոտրել արցախցու ոգին եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը․ Ռուբեն Վարդանյան
Այս տարի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը չափազանց անսովոր պայմաններում ենք նշում Արցախում, բայց մեր ժողովրդին հնարավոր չէ ընկճել դժվարություններով․ ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը, հայրենի հողում ապրելու վճռականությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա լուսանկարներ է նաեւ հրապարակել Ստեփանակերտի Մայր Տաճարում մատուցված պատարագից, որին ներկա են գտնվել նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու…
Կարդալ ավելինԹուրքական կողմն այսօր հայտնել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է․ Վահան Հունանյան
Իրապես, թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ հաստատելով թուրքական մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ հունվարի 1-ից Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքները վերացվել են։ «Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը,…
Կարդալ ավելինՀայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը
Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից:Քրիստոսի ծննդյան ժամանակաշրջանում Իսրայելը գտնվում էր Հռոմեական կայսրության իշխանության տակ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում սկսվում է մարդահամար: Յուրաքանչյուր ոք պետք է գնար իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփը Ս. Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց: Նրանք ստիպված մի քարայրում տեղավորվեցին: Այդ ժամանակ էր, որ Ս.Կույսի հղության օրերը…
Կարդալ ավելինԱդրբեջանական ուժերը կրակ են բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա
Ադրբեջանական զինուժը Արցախի Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից։ Այսօր՝ ժամը 13:35-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանություն է դիմել, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությանբ։ Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։ Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ռուս խաղաղապահներին։
Կարդալ ավելին