2024թ. հուլիսի 26-ին «Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը՝ կայուն հեռանկարով: Վարկանիշի պահպանման հիմքում ընկած են բնակչության մեկ շնչին ընկնող եկամտի ու կառավարման ՝ համեմատվող երկրների հետ համադրելի ցուցանիշները, տնտեսական աճի կայուն հեռանկարները, երկրի ամուր մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը: Գործակալության գնահատմամբ` տնտեսական աճի վրա շարունակում են դրական ազդեցություն ունենալ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, այժմ նաև` Լեռնային Ղարաբաղից միգրացիան: Ակնկալվում է, որ տուրիզմի և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտները կլինեն…
Կարդալ ավելինԱդրեբեջանի ՊՆ-ն նորից ստում է. հայկական կողմը հետախուզական թռիչքներ չի իրականացրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են Հայաստանի Պն-ից:
Կարդալ ավելինՆախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 440.812 ուղևոր
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։ Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 440.812 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից 720-ըч երեք վագոնանի, 1214-ըч երկու վագոնանի և 1028-ըч մեկ վագոնանի։ Կատարողականըч 100,2%։
Կարդալ ավելին2024-ին Հայաստանում կարմրուկի 540 դեպք է գրանցվել
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 540 դեպք. 323-ը երեխաներ են, 217-ը՝ մեծահասակներ:
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հայաստանում հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ: Արմավիրի մարզում երեկոյան ժամերին Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը երեքշաբթի և չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայգոսհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Այս գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +31+33 տաքություն։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +24+28, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝…
Կարդալ ավելինԵրեխաների բռնության դեպքերը բազմաթիվ են. Դպրոցներում չգիտեն՝ ինչ պետք է անել բուլինգի դեպքում. ՄԻՊ ներկայացուցիչ
Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը բազմաթիվ են, ոչ միայն ֆիզիկական բռնությունն է տարածված, այլև հոգեբանական, դպրոցներում նաև տարածված են բուլինգի հետ կապված խնդիրները: Այս մասին, այսօր՝ «Երեխաների նկատմամբ բռնության տարածվածությունը մանկապարտեզներում. ո՞րն է իրավական գնահատականը» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը: «Մենք հատուկ անդրադարձել ենք այն հարցին, որ անհրաժեշտ է հստակ մեխանիզմներ նախատեսել, որ բռնության դեպքերում նախ լինեն կանխարգելման մեխանիզմներ եւ դպրոցներում, եւ մանկապարտեզներում եւ այլ…
Կարդալ ավելինՀայաստանը ծրագրում է մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Կիպրոսում. Միրզոյան
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս մեկնարկել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին նախարար Միրզոյանի մասնակցությամբ։ Վերջինս կայացել է Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով, միջոցառմանը ներկա են եղել շուրջ 50 դեսպաններ, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար կազմը։ Նախարար Միրզոյանը հանդես է եկել ներածական խոսքով, որից հետո պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախարարին հրավերի համար, որն առաջին է իր ձևաչափով։ Արարատ Միրզոյանն…
Կարդալ ավելինԴոլարն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 29-ին, կազմել է 387.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.75 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.02 դրամ (նվազել է 1.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 497.86 դրամ (նվազել է 2.13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.53 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 389.5-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 413-418 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՀեղուկ գազի կտրուկ գնաճը ոչ թե արտաքին, այլ ներքին գործոններով է պայմանավորված. Թադևոս Ավետիսյան
Հեղուկ գազի շուկան փոքր է, և այս գնային վայրիվերումների միջոցով խոշոր խաղացողները մտադիր են փոքր ներկրողներին սնանկացնել և դուրս մղել շուկայից: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբացկության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ խոսելով այն մասին, որ վերջին շրջանում հեղուկ գազի գինը հայաստանյան շուկայում գրեթե 2.5 անգամ աճել է: «Հեղուկ գազի գնի թռիչքային տատանումների պատճառը կարծում եմ ՝ մրցակցային դիրքի չարաշահումն է. եթե դիտարկենք օբյեկտիվ գործոնները՝ ներկրվող վառելիքի գինը այդ չափով չի…
Կարդալ ավելինԿենդանական կաթի առատ օգտագործումը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի վտանգը. IJE
Լոմա Լինդա համալսարանի գիտնականները կապ են հաստատել ակտիվ կաթի օգտագործման և քաղցկեղի 70-80%-ով աճող ռիսկի միջև։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Epidemiology (IJE) ամսագրում: Հետազոտությանը մասնակցել են 52795 ամերիկուհիներ՝ առանց քաղցկեղի պատմության: Հետազոտման 7,9 տարվա ընթացքում 1057 մասնակցի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղ: Այս հիվանդության զարգացման գործոնները բացահայտելու համար գիտնականները վերլուծել են սննդի օրագրերի գրառումները, որոնք մասնակիցները պահել են ուսումնասիրության մեկնարկից 24 ժամ առաջ: Արդյունքները ցույց են տվել, որ կաթի սպառման ավելացումը…
Կարդալ ավելին