Ամիօ բանկը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական ծրագրի շրջանակներում ստորագրել են համագործակցության հուշագիր: Հուշագրի շրջանակներում համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել Ամիօ ժամանակաշրջան բարեգործական ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի փոխհատուցում բանկի կողմից, ինչպես նաև հետագայում բանկում աշխատելու հնարավորություն: Ամիօ ժամանակաշրջան կրթական բարեգործական ծրագիրը ներդրում է բարձրագույն կրթության մեջ: Ամիօ ժամանակաշրջանը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է ուսանողների համար: Ծրագրին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար այցելեք նախագծի…
Կարդալ ավելինԱրամ Խաչատրյանի տուն-թանգարանն ամփոփում է հոբելյանական տարին
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը Մաեստրոյի ծննդյան նախաշեմին ամփոփում է իր գործունեությունը: Աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդյան 120-ամյա հոբելյանը նրա տուն-թանգարանը նշել է բազմաթիվ նշանավոր իրադարձություններով՝ այդ թվում ՝ համերգների, դասախոսությունների, կրթական ծրագրերի, ժամանակավոր ցուցադրությունների, գիտաժողովների իրականացում, նոր հրատարակություններ, տուն-թանգարանի ֆոնդերի համալրում, ֆիլմերի, հաղորդումների նկարահանումների աջակցություն և մասնակցություն, համագործակցություններ, նորամուծություններ մշտական ցուցադրությունում և այլն: Թանգարանի մշտական ցուցադրությունում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում ՝ QR կոդեր, որոնց միջոցով այցելուները կարող են լսել և դիտել երաժշտական բացառիկ ձայնագրություններ, վիրտուալ իրականության…
Կարդալ ավելինՊարզաբանում. չեն պատճառվել ո՛չ գույքային եւ բարեբախտաբար ո՛չ էլ մարդկային վնասներ
Պարզաբանում․ Հունիսի 4-ին, հրդեհ էր բռնկվել Կոմիտասում` եկեղեցու հարեւանությամբ, նոր կառուցվող բազմաբնակարան համալիրի տանիքում՝ ( մոտ 20 քմ) ոչ բնակելի հատվածում: Տեղեկացնենք, որ բռնկված հրդեհի պատճառով, այրվել էր տանիքում աշխատակիցների կողմից անզգուշությամբ լցված փայտերը, ըստ էության չպատճառելով ո՛չ գույքային եւ բարեբախտաբար ո՛չ էլ մարդկային վնասներ: Եւ քանի որ նորակառույց բազմաբնակարան շենքի հրդեհային անվտանգության եւ քաղաքաշինական հարմարավետության բոլոր նորմերը համապատասխանում էին անհրաժեշտ պահանջներին եւ չափանիշներին, փրկարար ծառայության պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, րոպեների ընթացքում հրդեհը մարվել է:…
Կարդալ ավելինԻրանի նախագահի ընտրությունների համար գրանցվել է չորս կին
Չորս կին գրանցում է ստացել Իրանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար, տեղեկացրել է IRNA գործակալությունը։ Գործակալությունը նշել է նրանց անունները՝ Զոհրե Էլահիյան, Սեյեդեհ Համիդե Զարաբադի, Խաջար Չենարանի եւ Ռաֆաթ Բայաթ։ Նրանք բոլորը Իրանի խորհրդարանի (մեջլիսի) նախկին պատգամավորներ են։ Էլահիյանը 56 տարեկան է, կրթությամբ՝ բժիշկ, այժմ աշխատում է Իրանի Բժշկական գիտությունների ակադեմիայում։ Զարաբադին 45 տարեկան է, ներկայացնում է բարեփոխիչների թեւը։ Իր թեկնածության գրանցումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում նա հայտնել է, որ արտաքին քաղաքականույունում կողմ է «դեէսկալացիային» եւ…
Կարդալ ավելինԱնկարան ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում. Էրդողան
Պաշտոնական Անկարան ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում եւ հուսով է, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի առաջիկայում։ Այս մասին նշվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա բացման արարողության մասնակիցներին հղած ուղերձում, որն ընթերցել է երկրի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հաղորդագրությունում ասված է, որ Անկարան ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջին դրական իրադարձությունները եւ խաղաղության համաձայնագրի ստորագրումը համարում է պատմական հնարավորություն տարածաշրջանի ապագայի համար։ Էրդողանը նաեւ հայտնել…
Կարդալ ավելինՀՀ ԱԳՆ-ն 2023թ. ծախսել է ավելի քան 25 մլրդ դրամ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2023թ. ծախսել է պետբյուջեից հատկացված 25 մլրդ 57 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի կատարողականի իրականացման մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 4-ին հայտնել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։ Միջոցները տրամադրվել են 6 ծրագրերի իրականացման համար՝ 15 միջոցառումներով։ Փաստացի կատարողականը կազմել է 99,8 տոկոս։ Ծախսերի աճը, 2022թ. համեմատ, պայմանավորված էր աշխատանքային հարթակի ապահովմամբ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների համար, որոնք գտնվում են աշխարհի տարբեր երկրներում։ Միջոցների…
Կարդալ ավելինԳուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան լինելու ագրեմանի հաստատման կամ չհաստատման գործընթացը գաղտնի է. ԱԳՆ գլխավոր քարտուղար
Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան լինելու ագրեմանի հաստատման, կամ չհաստատման գործընթացը գաղտնի է, և հանրային արձագանք այդ թեմայով չի լինելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագորողների հետ զրույցում ասաց ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, ով մինչ այդ երկար ժամանակ հանդիպում էր Գուրգեն Արսենյանի հետ: Հարցին՝ ի՞նչ էին քննարկում, Կարապետյանը պատասխանեց. «Պարոն Արսենյանի հետ մտերիմ եմ, քննարկել եմ աշխատանքային եւ ոչ աշխատանքային հարցեր»: Նա այլ հարցերի չպատասխանեց եւ հեռացավ: Հիշեցնենք, որ տևական ժամանակ է լուրեր են…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հունիսի 5-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +31+33։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+28, Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +23+26, Կոտայքի նախալեռներում գիշերը՝+14+16, ցերեկը՝ +28+30, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +22+25, Լոռիում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +25+28, Տավուշում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +29+32, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +22+25, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+13+17,…
Կարդալ ավելինՀայաստանը շատ է աշխատում Եվրամիության հետ. արտաքին գործերի նախարար
Հայաստանը շատ է աշխատում Եվրամիության հետ։ Կան գերակայություններ, որոնք, նոր իրողությունների հետ կապված, վերանայվում են։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի կատարողականի իրականացման մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 4-ին ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Դրա շնորհիվ, ինչպես նշելէ նախարարը, կողմերը փորձում են նոր փաթեթ մշակել։ Նա, մասնավորապես, նշել է երկու ուղղություն։ Դրանցից մեկը գերակայությունների վերանայումն է նոր իրողությունների հետ կապված։ «Մենք հիմա վերանայում ենք եւ շուտով կներկայացնենք…
Կարդալ ավելին2023թ. Հայաստանը ԵՄ-ից ստացել է բազմաթիվ գրանտներ՝ 10 մլրդ դրամ ընդհանուր գումարով. ֆիննախ
2023թ. Հայաստանը ԵՄ-ից ստացել է բազմաթիվ գրանտներ՝ 10 մլրդ 186 մլն դրամ ընդհանուր գումարով։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի կատարողականի իրականացման մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 4-ին հայտնել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։ Նրա խոսքով՝ այս միջոցները տրամադրել են ինչպես ԵՄ առանձին անդամ երկրներ, այնպես էլ որոշակի կառույցներ։ «Դրանցից նպատակային գրանտները կազմել են 6 մլրդ 421 մլն դրամ, իսկ ոչ պաշտոնականները՝ 3 մլրդ 765 մլն դրամ»,- նշել է…
Կարդալ ավելին