Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Ղոլամհոսեյն Էսմայիլին, որը եղել է Էբրահիմ Ռայիսիին ուղեկցող մյուս ուղղաթիռում, մանրամասներ է ներկայացրել Ռայիսիի ուղղաթիռի վթարից: Ըստ պաշտոնյայի՝ թռիչքի ժամանակ եղանակային պայմանները բարենպաստ են եղել և միայն մի հատվածում է ամպ եղել: «Թռիչքից կես ժամ անց Սունգունի պղնձի հանքի մոտ ամպակույտ կար, բայց մառախուղ չէր: Հնարավոր է, որ ձորի խորքում մառախուղ լիներ, բայց մեր թռիչքի ճանապարհին մառախուղ չկար։ Ամպերը ուղղաթիռից մի փոքր բարձր էին։ Նախագահին տեղափոխող ուղղաթիռի օդաչուն, որպես հրամանատար, հրահանգեց,…
Կարդալ ավելինԿնորոգվեն Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային-արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հուշարձաններ՝ ընթացիկ մշտադիտարկումներ կատարելու նպատակով։ Հայտնում են ԿԳՄՍ մամուլի ծառայությունից: Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սբ Աստվածածին (7-րդ դար) եկեղեցու տանիքածածկերը խիստ քայքայված են, ծածկասալերը՝ մաշված և վնասված, մթնոլորտային տեղումների արդյունքում առաջացած խոնավությունը ներթափանցում է եկեղեցի։ Մշտադիտարկման արդյունքերի ամփոփումից հետո կազմվել են եկեղեցու տանիքածածկերի նորոգման…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին ներկայացրել է ՄԻՊ-ի 2023 թվականի տարեկան հաղորդումը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։ ՄԻՊ-ից հայտնում են, որ Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների, քաղաքացիական, սոցիալ֊տնտեսական իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի ոլորտները։ Այս համատեքստում Պաշտպանը ներկայացրել է…
Կարդալ ավելինԻսրայելական զորքերն ավիահարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» ռազմական համալիրներին
Իսրայելական կործանիչները Կունինում և Խիամում հարձակվել են «Հեզբոլլահի» հրթիռակոծման և ռազմական համալիրների վրա, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Պաշտպանության ուժերին (ՑԱԽԱԼ): Զինվորականները նաև հայտնել են, որ հրթիռակոծել են Հանինի մոտ գտնվող տարածքները՝ «վտանգը վերացնելու համար»: Այսօր առավոտյան Լիբանանից երկու արկ է արձակվել սահմանին գտնվող Բիրանիտ բանակային բազայի ուղղությամբ, հայտնել են զինվորականները՝ հավելելով, որ զոհեր և ավերածություններ չկան։
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` մայիսի 18-ի գիշերը առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 17-18-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։ «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են՝ Երեւանում մայիսի 18-ի գիշերը, 19-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +19+21։ Օդի ջերմաստիճանը…
Կարդալ ավելինՏավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը. թյուրքագետ
Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ Հայաստանի մնացած հատվածին։ 2022 թ. բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը այս կարևորագույն քաղաքը՝ հազարավոր հայերի տներով հանձնեց թշնամուն, որը թույլ տվեց Ադրբեջանին մի…
Կարդալ ավելինՏրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն
Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Փարիզի տրանսպորտի կենտրոն, որն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է քաղաքի երթուղային ցանցի բնականոն աշխատանքը:Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Իլ դը Ֆրանսի մեր գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային և ճանապարհային ցանցի վերաբերյալ արված ուսումնասիրությունը և այն քայլերը, որոնք անհրաժեշտ են տրանսպորտային համակարգի բարելավման համար»,- գրել է նա:
Կարդալ ավելինՄինչեւ 2025թ. կյանքի տեւողությունն աշխարհում կավելանա մոտ հինգ տարով. The Lancet
Նոր հետազոտության արդյունքների համաձայն՝ մինչեւ 2025թ. կյանքի տեւողությունն աշխարում կավելանա մոտ հինգ տարով, բայց այնպիսի գործոններ, ինչպիսին են ճարպակալումը եւ արյան բարձր ճնշումը, նշանակում են, որ մարդիկ ավելի երկար տարիներ կանցկացնեն վատ առողջության պայմաններում։ The Lancet բժշկական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները կազմել են «2021թ. հիվանդությունների, վնասվածքների եւ ռիսկի գործոնների գլոբալ բեռը» (Global Burden of Diseases, Injuries and Risk Factors Study 2021) հետազոտության մի մասը։ Հիվանդությունների գլոբալ բեռի ուսումնասիրման խմբի կանխատեսումների համաձայն՝ սպասվում է կյանքի տեւողության…
Կարդալ ավելինԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Գազայում բռնություններին վերջ տալու միակ միջոցը Պաղեստինի ստեղծումն է, X-ի իր միկրոբլոգում գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Գազայի պատերազմը բաց վերք է, որը սպառնում է վարակել ողջ տարածաշրջանը։ Բռնության և անկայունության ցիկլը վերջ տալու միակ մշտական ճանապարհը երկու պետությունների լուծումն է՝ Իսրայելը և Պաղեստինը կողք կողքի խաղաղության և անվտանգության պայմաններում՝ Երուսաղեմով իրենց մայրաքաղաքով», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում. ձյուն և ցրտահարություն` լեռներում
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել է, որ առաջիկա գիշերը Սևանա լճի ավազանում, ինչպես նաև Վայոց ձորի և Սյունիքի լեռներում սպասվում են տեղումներ` ձնախառնուրդի և ձյան տեսքով։ Ծովի մակարդակից 1800-2000 մ բարձրության վրա լեռներում ամենուրեք օդում սպասվում են սառնամանիքներ -1-ից -3: Հայաստանի առանձին հատվածներում մայիսի 18-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է` կարկուտ: Օդերևութաբանները կանխատեսում են նաև հյուսիս-արևմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ ամպրոպի ժամանակ։ «Հայգոսհիդրոմետ»-ից հաղորդում են՝ Երեւանում գիշերը հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի…
Կարդալ ավելին