Այսօր Քննչական կոմիտեի դիմացից ձերբակալվեց ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը և տեղափոխեցին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունք: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերասիմ Վարդանյանը ներկայացել է Քննչական կոմիտե: «Շուրջ երեք օր է՝ մամուլում հայտնված ձայնագրության հետ կապված ինչ-որ ձերբակալություններ են իրականցնում՝ ինձ հետ կապելով դրանք: Տասնյակից ավելի մարդկանց են արդեն 72-ժամյա ռեժիմով ձերբակակել՝ նրանց թվում նաև երկու կնոջ: Իբր թե իմ դեմ քրեական գործի շրջանակներում է, նույնիսկ մեկին այսօր տանում են կալանքի՝ ինձ օժանդակելու մեղադրանքով, բայց իմ նկատմամբ որևէ…
Կարդալ ավելինՀայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ բազմոլորտ համագործակցությունը և կառուցողական երկխոսությունը. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Ակնհայտ է, որ Ձեր ղեկավարությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը տպավորիչ արդյունքների է հասել՝ առաջընթաց գրանցելով տարբեր բնագավառներում և արձանագրելով անշեղ զարգացում։ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ առկա ավանդական բարեկամական հարաբերությունները, բազմոլորտ համագործակցությունը և կառուցողական երկխոսությունը՝ բարձր գնահատելով Ձեր անձնական ներդրումը այդ ամենի ամրապնդման գործում: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-չինական փոխգործակցության առավել ընդլայնմանը և…
Կարդալ ավելինՀունիսի 17-ին, ժամը 18։30-ին հավաք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում․ հայտարարություն
Կրկին գործ ունենք անելու։ Հունիսի 17-ին, ժամը 18։30-ին հավաք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը: «Սրբազան Հոր հորդորով ընդդիմադիր խմբակցություններն այդ օրն ու այդ ժամին մարդու որդու հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ են հրավիրել։ Մենք պետք է տեղում լինենք։ Հավաքի ընթացքում Բագրատ Սրբազանը կխոսի նաև Շարժման վերադասավորման գործընթացի մասին՝ ներկայացնելով առաջիկայի անելիքները։ Սիրելի հայրենակիցներ, մենք պետք է տեր լինենք մինչ օրս ունեցած հաղթանակներին և դրանց հիման վրա կառուցենք ամենամեծ…
Կարդալ ավելինԻրանի սահմանապահները տեղեկացրել են երկրի հարավարեւելյան սահմաններին ահաբեկիչների հետ բախումների մասին
Սիստան եւ Բելուջիստան նահանգի սահմանապահները հարավարեւելյան սահմաններին հայտնաբերել են պայթուցիկ նյութերի զգալի քանակություն ահաբեկիչների հետ բախման ժամանակ՝ խոչընդոտելով նրանց մուտքին, տեղեկացրել է Իրանի սահհմանապահ ոստիկանությունը, հայտնել է Mehr-ը։ Հաշվի առնելով երկրում գալիք օրերի լարվածությունը՝ ահաբեկչական խմբավորման անդամները մտադրվել էին թափանցել երկիր Սարավան քաղաքի սահմանով, որպեսզի իրականացնեն քայքայիչ գործողություններ, բայց նրանց չի հաջողվել հասնել իրենց չարամիտ նպատակներին իրանցի սահմանապահների զգոնության շնորհիվ, հայտնել է Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ալի Գուդարզին։ Մեկնաբանելով սահմանապահների եւ ահաբեկչական…
Կարդալ ավելինՍպանություն մայրաքաղաքի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է.Տեսանյութ
Ոստիկանության փոխանցմամբ ՝ հունիսի 10-ին, գիշերվա ժամը 1.25-ին, ոստիկանոթյան օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում գետնին ընկած է մի արնաշաղախ երիտասարդ: Օպերատիվ խումբ մեկնեց ոստիկանության Կենտրոնական բաժնից, տեղյակ պահվեցին պարեկները: Պարզվեց, որ ահազանգից րոպեներ առաջ այդ նույն վայրում, երեք երիտասարդ վիճել են իրար հետ, հնչեցրել հայհոյանքներ, և վիճաբանության ընթացքում էլ նրանցից մեկը իր մոտ եղած դանակով հարվածել է մյուս երկուսին: Շտապօգնության խումբը «կրծքավանդակի արնահոսող թափանցող վերք» ախտորոշմամբ արնաշաղախ երիտասարդին տեղափոխել է…
Կարդալ ավելինՀունիսի 15-ից ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելու. Տեղեկատվական շտաբ
ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն` սույն թվականի հունիսի 15-ից ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելու։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Նշվում է, որ խոսքը վերաբերում է մասնավոր տրանսպորտային միջոցներին։
Կարդալ ավելինՔՊ խմբակցության անդամները խորքային ատելություն են քարոզում ու հրահրում թշնամանք. «Թաթոյան» հիմնադրամ
ԱԺ ՔՊ խմբակցության անդամները խորքային ատելություն են քարոզում ու հրահրում թշնամանք՝ հասարակության ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով ու անպարկեշտ արտահայտություններով անցնելով բոլոր սահմանները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կառավարող խմբակցության անդամը ԱԺ ամբիոնից ժողովրդի իրենցից դժգոհ մասին անվանում է «ներքին թշնամի», իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրապարակայնորեն դիմում է բացահայտ արհամարհանքով, «դու»-ով ու անպարկեշտ բառերով, իշխանությունից դժգոհ մարդկանց անվանում բորենի և այլն։ Սա թշնամանքի հրահրում է: Սա…
Կարդալ ավելինՀայաստանը բողոքի նոտա է հղել բելառուսական կողմին. ԱԳՆ խոսնակ
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր: Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,- հավելել է նա: Հիշեցնենք՝ Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի հաշվետվության վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Բելառուս չի այցելի, քանի դեռ այնտեղ նախագահն Ալեքսանդր…
Կարդալ ավելինՄարտունու ԲԿ-ի կառուցումն արժեցել է 2.58 մլրդ դրամ, իսկ բժշկական սարքերով, կահույքով հագեցնելը՝ 462 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում գույք ներդնել և կանոնադրական կապիտալն ավելացնել: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վարկային համաձայնագրով իրականացվել են Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կառուցման շինարարական աշխատանքները։ Համաձայնագրով նախատեսված էր նաև Բժշկական կենտրոնը հագեցնել ժամանակակից չափանիշներին համապատասխան բժշկական կահույքով, սարքավորումներով և պարագաներով։ 2023 թվականի վերջին Բժշկական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքներն ավարտվել են (նոր մոդուլային շինություն՝ շուրջ 4800 քմ մակերես տարածքով և շուրջ…
Կարդալ ավելինՊուտինը խորհուրդ է տվել Եվրոպային լավ հարաբերությունների մեջ լինել Ռուսաստանի հետ
Եվրոպային պետք են լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, եթե նա ցանկանում է մնալ համաշխարհային զարգացման կենտրոններից մեկը։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Եթե Եվրոպան ցանկանում է իրեն պահպանել որպես համաշխարհային զարգացման անկախ կենտրոններից մեկը և մոլորակի մշակութային ու քաղաքակրթական բևեռներից մեկը, ապա, անշուշտ, պետք է լավ, բարի հարաբերությունների մեջ լինի Ռուսաստանի հետ»,- նշել է պետության ղեկավարը։ «Եվ, ամենակարևորը, մենք պատրաստ ենք դրան»,- ընդգծել է Պուտինը։
Կարդալ ավելին