Ապրիլի 25-ին, ժամը՝ 19։00-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

Ապրիլի 25-ին, ժամը՝ 19։00-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

Ապրիլի 25-ին, ժամը՝ 19։00-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։Վավերագրական ֆիլմը Հայաստանի և Ադրբեջանի սահմաններում կյանքի մասին է․ այն պատմում է արցախցի փախստականների պատմությունները, ովքեր ներկայումս ապրում են Սյունիքում, նրանց, ում արմատախիլ են արել Արցախից՝ իրենց պատմական հողերից։ «Մոռացված հայրենիք» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2020 թվականի պատերազմից մեկ տարի անց՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Այն նկարագրում է հայ քաջ կանանց պատմությունը՝ միահյուսված Հայաստանի պատմությանը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Երևանի…

Կարդալ ավելին

Իշխանությունն ունի արտաքին սատարում. Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին չհեռացնելու պատճառների մասին

Իշխանությունն ունի արտաքին սատարում. Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին չհեռացնելու պատճառների մասին

Դեռեւս 2006 թվականից Հայաստանում Ցեղասպանության ժխտումը կամ մեղմումը պատժվում է Քրեական օրենսգրքի 379/1 հոդվածով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին: Նա ասաց, որ այս իշխանություններին պետք է ուղարկել իրենց տեղերը: Հարցին, թե իշխանություններին հեռացնելու պահը երբ է գալու, նա պատասխանեց. «Երբ որ դուք պատրաստ լինեք»: Հարցին՝ ինչւ չի հաջողվում հեռացնել այս իշխանությանը, նախկին նախագահը պատասխանեց. Մի քանի պատճառներ կան. Կան,…

Կարդալ ավելին

ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել

ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել

Եվրահանձնաժողովը (ԵՀ) Ուկրաինային 1,5 միլիարդ եվրոյի չափով բյուջետային օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել՝  մինչև 2027 թվականը նախատեսված 50 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով ծրագրի շրջանակներում: «Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը՝  Ուկրաինայի համար հիմնադրամի շրջանակներում՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով», – ասվում է ԵՀ-ի հայտարարության մեջ:

Կարդալ ավելին

Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան

Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ խոսնակ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների կապակցությամբ», հայտնում է ՏԱՍՍ-ը։ Իսպանիայում ԵՄ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովում Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարել է, որ հաշվի առնելով, որ «համաժողովի առանցքում Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունը», ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։ «Ես ուզում եմ իմ գործընկերոջը՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին, հարց ուղղել՝…

Կարդալ ավելին

Բայդեն. Մենք հիշում ենք Մեծ եղեռնի ժամանակ կորսված կյանքերը և վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը

Բայդեն. Մենք հիշում ենք Մեծ եղեռնի ժամանակ կորսված կյանքերը և վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով՝ վերահաստատելով իր խոստումը՝ երբեք չմոռանալ 20-րդ դարասկզբի ոճրագործությունը։ ԱՄՆ նախագահի ուղերձում նշվում է. «Այսօր մենք մի պահ կանգ կառնենք, որպեսզի հիշենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը և վերահաստատենք այն երբեք չմոռանալու մեր խոստումը։ Դաժանության արշավը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականության ներկայացուցիչներին և համայնքների ղեկավարներին։ Հաջորդող օրերին, ամիսներին և տարիներին 1,5 միլիոն հայեր…

Կարդալ ավելին

Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին

Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին

Այս գործընթացը որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ։  Այս մասին նշել է  ՔԿ նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով  հարցին, թե ինչ գործով են պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին այսօր հրավիրել ՔԿ: Գոռ Աբրահամյանը, մասնավորապես, ասաց. «Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական գործողությունների մասին։ Բայց քանի որ Մախսուդյանն արդեն հայտնել է, թե իրեն ինչ քրեական վարույթի շրջանակներում են հրավիրել ՀՀ քննչական կոմիտե և փորձ է արվում…

Կարդալ ավելին

Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ

Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև ապրիլի 22-ին տեղի են ունեցել բանակցություններ երկու երկրների գործարար և առևտրային հարաբերությունների շուրջ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: «Արդյունքում վերսկսվել է կաթնամթերք արտադրող հայկական ևս 4 կազմակերպությունների՝ «Լուլա» ՍՊԸ, «Էկոտավուշ» ՍՊԸ, «Էրփին» գյուղատնտեսական կոոպերատիվ և «Գոլդեն Գոութ» ՓԲԸ, արտադրանքի մատակարարումը Ռուսաստանի Դաշնություն։ Մատակարարումների վերսկսմանը նպաստել են ինչպես լիազոր մարմինների միջև նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունները, այնպես…

Կարդալ ավելին

Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ

Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի և NewsMedia.am կայքի ղեկավար, լրագրող Գայանե Զարգարյանի հետ՝ քննարկելու նրանց մասնագիտական գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ լրագրողները պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները՝ կապված սոցիալական հարթակներում իրենց նկատմամբ հնչող բռնության կոչերի, ատելության խոսքի, պաշտոնատար անձանց կողմից լրագրողների նկատմամբ վերաբերմունքի հետ։ Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ նշված բոլոր դեպքերն աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են,…

Կարդալ ավելին

Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ

Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից: Սերգեյ Նշանի Ավագյանի կենսագրությունը Ծնվել է 1987թ. փետրվարի 2-ին, Երևան քաղաքում: 2009թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիաի իրավագիտության ֆակուլտետը: Աշխատանքային գործունեություն VIII-VIII.2009թ.`  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ…

Կարդալ ավելին

Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն

Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն

Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար` վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից: «Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում: Տեղեկացնում ենք նաև, որ լուրերը, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը: Ընդգծում ենք, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում: Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի…

Կարդալ ավելին
1 296 297 298 299 300 667