Ամիօ թվային քարտերն ամպի չափ հնարավորություններով ու 5% քեշբեքով

Ամիօ թվային քարտերն ամպի չափ հնարավորություններով ու 5% քեշբեքով

Հնարավորություններն ամպի չափ են, երբ օգտագործում եք Ամիօ թվային քարտերը՝ պարզեցնելով առանց այն էլ հագեցած առօրյան: Մեր սոցիալական ցանցերում (bit.ly/4cxv6IW, bit.ly/49Y6uay) անցկացվող ՙԱմպի չափ հնարավորություններ՚ արշավի շրջանակներում շարունակում ենք ցուցադրել հասարակ իրավիճակներ առօրյայից, երբ Ամիօ թվային քարտ օգտագործելը միայն հեշտացնում է կյանքը: Սրճարանում, ընկերական միջավայրում, հանգիստը վայելելիս կատարեք անհպում վճարում Ամիօ թվային քարտով՝ միևնույն ժամանակ կուտակելով 5 տոկոս քեշբեք: Եթե փորձում եք հաշվարկել, թե տաքսի ծառայության վրա ամսական որքան գումար եք ծախսում, ապա կցեք Ամիօ…

Կարդալ ավելին

Անխափան ընթացք եմ մաղթում Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակին. Արարատ Միրզոյանի ուղերձը

Անխափան ընթացք եմ մաղթում Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակին. Արարատ Միրզոյանի ուղերձը

ՀՀ ԱԳ նախարարն ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2024 թվականի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ: Այս մասին են  տեղեկանում  ԱԳՆ-ից: «Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի հետ միասին այսօր նշում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, և ավանդական երկամսյակն այս տարի մեկնարկում է մեզ համար միանգամայն նոր ու պատասխանատու հանձնառությամբ՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը 2027 թվականին Հայաստանում անցկացնելու մասին կարևորագույն որոշման համատեքստում։ Միջազգային այս հեղինակավոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու միաձայն որոշումը վկայում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դավանած արժեքներին…

Կարդալ ավելին

Անահիտ Ավանեսյանը կարևորել է էլեկտրոնային դեղատոմսի ներդրման գործում ԱՆ-ի և ԱԱՏՄ-ի միջև ակտիվ գործակցությունը

Անահիտ Ավանեսյանը կարևորել է էլեկտրոնային դեղատոմսի ներդրման գործում ԱՆ-ի և ԱԱՏՄ-ի միջև ակտիվ գործակցությունը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստ: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Ներկայացվել են խմելու ջրի որակի, ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման նվազեցմանը, ինչպես նաև` դեղերի շրջանառության ոլորտին առնչվող օրենսդրական պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության, ստուգումների արդյունքները և խնդիրները։ Պատասխանատուների հետ քննարկմանը նախարարը կարևորել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, այդ թվում` էլեկտրոնային դեղատոմսի սահուն և արդյունավետ ներդրման գործում գերատեսչությունների միջև ակտիվ գործակցությունը, խոչընդոտների շուրջ հետադարձ…

Կարդալ ավելին

ՄՊՀ-ն հրապարակել է պահնորդական գործունեության ոլորտի ուսումնասիրության արդյունքները

ՄՊՀ-ն հրապարակել է պահնորդական գործունեության ոլորտի ուսումնասիրության արդյունքները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է պահնորդական գործունեության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել Հանձնաժողովի կողմից նախկինում իրականացված վարչական վարույթների ընթացքում բացահայտված խնդիրները, ինչպես նաև հնարավոր խնդիրների առնչությամբ ստացված ազդակները։ Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Պահնորդական ծառայությունների մատուցումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, իսկ պահնորդական գործառույթներ իրականացնելու իրավունք ունեն պահնորդի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները։ Պահնորդական ծառայություններ մատուցած տնտեսավարող սուբյեկտների թիվը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 18 տոկոսով՝ 96-ից դառնալով 113, իսկ պահնորդական…

Կարդալ ավելին

Պեսկով. Ադրբեջանը համաձայն չէր Հայաստանում ԵՄ առաքելության հետ

Պեսկով. Ադրբեջանը համաձայն չէր Հայաստանում ԵՄ առաքելության հետ

Կրեմլը կասկածելի է համարել Եվրամիության դիտորդական առաքելության արդյունավետությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Այսպես է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին մեկնաբանել Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ դիտորդներին անձեռնմխելիություն տրամադրող համաձայնագրի վավերացումը, ինչպես նաև առաքելության ընդլայնումը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ «Այստեղ, թերևս, արժե կասկածի տակ դնել նման առաքելության պոտենցիալ արդյունավետությունը… Հարցն այն է, թե ո՞րն է մոնիտորինգի առարկան և արդյոք այդ առաքելությունը ճանաչված է ադրբեջանական կողմից։ Եթե ​​ճիշտ հասկանանք, ադրբեջանական կողմը շատ բացասական է վերաբերվում այդ առաքելության գործառույթներին,…

Կարդալ ավելին

ԵՄ առաքելությունը Հայաստանում լրտեսում է Ռուսաստանին, Իրանին եւ Ադրբեջանին. Զախարովա

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի դրական դինամիկան նկատվել է այն ժամանակ, երբ ակտիվ կերպով կատարվել են բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները, երբ իրականացվել են կանոնավոր շփումներ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ չկան այլ տեսական հնարավորություններ։ Սակայն հենց այդ ժամանակ է եղել դինամիկա՝ կապված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման եւ այն ձեւաչափերի հետ, որոնք թելադրվել են դրանցով։ Զախարովան նշել է, որ ավելի ուշ …

Կարդալ ավելին

Հայաստանին, ինչպես Վրաստանին, չի հաջողվի լիովին վերացնել Ռուսաստանից տնտեսական կախվածությունը. Վրացի փորձագետ

Հայաստանին, ինչպես Վրաստանին, չի հաջողվի լիովին վերացնել Ռուսաստանից տնտեսական կախվածությունը. Վրացի փորձագետ

Հայաստանին չի հաջողվի լիովին վերացնել իր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից: Այս մասին մարտի 20-ին «Հարավային Կովկաս. միտումներ և հեռանկարներ ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է վրացի քաղաքագետ Թոռնիկե Շարաշենիձեն։ Նա սա շատ բարդ խնդիր անվանեց՝ բացատրելով, որ նույնիսկ Վրաստանը չի կարող դրան հասնել։ Քաղաքագետը մտահոգություն հայտնեց, որ Ադրբեջանը կարող է խախտել Հայաստանի հետ պետական ​​սահմանը. «Վրաստանը, որը տարածաշրջանում կայուն խաղաղության կողմնակից է, կարող է աջակցել Հայաստանի ջանքերին՝ մերձենալու Արևմուտքին», – հավելել է նա։

Կարդալ ավելին

Արցախցիների վերադարձի իրավունքը պետք է Հայաստանի կողմից քննարկման առարկա լինի. Գեղամ Ստեփանյան

Արցախցիների վերադարձի իրավունքը պետք է Հայաստանի կողմից քննարկման առարկա լինի. Գեղամ Ստեփանյան

Միջազգային հանրությունը  համապատասխան լրջությամբ չի վեաբերվել Արցախի ժողովրդի պահանջներին և էթնիկ զտման ու ցեղասպանության մասին ահազանգումներին: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա նշեց, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տարբեր, երբեմն նաև  անհոդաբաշխ ելույթներ ձոնելը չի նշանակում, որ մեխանիզմը կիրառության մեջ է դրվել։ «Մեր խնդիրն այն է, որ մեխանիզմը կիրառության մեջ չի դրվել»,- ասաց Գ.Ստեփանյանը։ Գեղամ Ստեփանյանն ասաց. «Արցախցիների խնդիրները վերաբերում են ինչպես սոցիալական բնույթին,…

Կարդալ ավելին

Արվեստը (հյուսքն) օգնում է հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց հանգիստ ու հստակ մտածել. JOS

Արվեստը (հյուսքն) օգնում է հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց  հանգիստ ու հստակ մտածել. JOS

Գյոթեբորգի համալսարանի շվեդ գիտնականները ապացուցել են, որ հյուսքը զգալի օգուտ է բերում այն մարդկանց, որոնք տառապում են հոգեկան խանգարումներով։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Occupational Science (JOS) գիտական պարբերականում։ Մասնագետները գնահատել են հյուսքով զբաղվող ավելի քան 600 մարդկանց արձագանքները իտերատիվ կոնտենտ-անալիզի մեթոդների օգնությամբ։ Արդյունքները ցույց են տալիս երեք ակնհայտ միջոց, որոնցով հյուսելը նպաստում է հոգեվիճակի բարելավմանը։ Հյուսքն օգնում է թուլանալ, կարգավորում է կյանքը եւ մասնակիցներին տալիս է ինքնության զգացում, ինչն ընդհանուր առմամբ նվազեցնում է տագնապը։…

Կարդալ ավելին

Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ

Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 20-ին, կազմել է 399.77  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.50 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 433.35 դրամ (նվազել է 1.79 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.51 դրամ (նվազել է 1.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.31 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 395-398 դրամով, վաճառվում է 401-403.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 424-432 դրամով,…

Կարդալ ավելին
1 319 320 321 322 323 668