ԱԱԾ-ն մտել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տուն

ԱԱԾ-ն մտել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տուն

ՍԵպտեմբերի 23 -ին  ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը մտել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տուն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:  

Կարդալ ավելին

Վեց պայմանավորվածություն Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ

Վեց պայմանավորվածություն Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ իրականացվում են հետևյալ աշխատանքները. -Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքների զուգահեռ, -որոնողական աշխատանքներ զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ, -ծանր և ծայրահեղ ծանր վիրավորների ու հիվանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատություններ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, -Արցախ հումանիտար բեռների, բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտության…

Կարդալ ավելին

Շոլցը Փաշինյանին հայտնել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու կարեւորության մասին

Շոլցը Փաշինյանին հայտնել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու կարեւորության մասին

Շոլցը Փաշինյանին հայտնել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու կարեւորության մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր կրկին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։ Ուշադրության կենտրոնում է եղել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը եւ տեղի բնակչությանը հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցը, այդ թվում ՝ Լաչինի միջանցքով, նշվում է հաղորդագրության մեջ: Գերմանիայի կանցլերը դեմ է արտահայտվել ռազմական ուժի կիրառմանը։ Նա ընդգծել է, որ դաշնային կառավարությունը հավատարիմ է Հայաստանի եւ…

Կարդալ ավելին

Տեղահանվածներն Արցախում ապագա չեն տեսնում .ո՛չ Ադրբեջանի խոստումներին են հավատում, ո՛չ էլ՝ խաղաղապահների երաշխիքներին

Տեղահանվածներն Արցախում ապագա չեն տեսնում .ո՛չ Ադրբեջանի խոստումներին են հավատում, ո՛չ էլ՝ խաղաղապահների երաշխիքներին

Ադրբեջանի վերջին ռազմագործողության հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տարհանված հազարավոր  արցախցիներ շարունակում են մնալ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում: Արցախի հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը պատմում է, որ այստեղ հիմնականում տարեցներ, կանայք ու երեխաներ են. արդեն 5-րդ օրն է՝ ոմանք բաց երկնքի տակ են գիշերում, ոմանք մեքենաներում, որոշներն էլ վրաններ են տեղադրել: Սնունդը, վառելափայտը, խմելու ջուրն այստեղ հայթայթում են՝ ով ինչպես կարողանում է: Հաթերքի բնակիչ 78-ամյա Վալերի Հայրապետյանը մի կերպ է շարժվում, հիվանդ են ոտքերը, ոչ նստել է…

Կարդալ ավելին

Զինված ուժերի համար անվադողերի հավաքման անհրաժեշտություն չկա. ՊՆ ռազմական ոստիկանություն

Զինված ուժերի համար անվադողերի հավաքման անհրաժեշտություն չկա. ՊՆ ռազմական ոստիկանություն

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից հայտնում են, որ վերջին օրերին սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար անվադողերի հավաքման տասնյակից ավելի դեպքեր: «ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է մտահոգ և զինված ուժերին աջակցել ցանկացող քաղաքացիների պատրաստակամությունը, սակայն այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքման անհրաժեշտություն չկա: Ուստի կոչ ենք անում զերծ մնալ բանակի կարիքների համար անվադողերի հավաքման նախաձեռնություններից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին

ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ՝ անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում

ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ՝ անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը սեպտեմբերի 23-ին մեկնել են ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: «Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը: Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ: Պաշտպանը նաև կոչ է…

Կարդալ ավելին

Լավրով․ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն իրենց ծառայություններն են պարտադրում Երեւանին եւ Բաքվին՝ ապակայունացում բերելով

Լավրով․ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն իրենց ծառայություններն են պարտադրում Երեւանին եւ Բաքվին՝ ապակայունացում բերելով

ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն իրենց ծառայություններն են պարտադրում Երեւանին եւ Բաքվին՝ ապակայունացում բերելով Հարավային Կովկասի տարածաշրջան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Այժմ Բրյուսելն իր միջնորդական ծառայությունները պարտադրում է Ադրբեջանին եւ Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկաս»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներն ամեն կերպ կնպաստեն ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ կյանքի հաստատմանը։

Կարդալ ավելին

100 զոհվածների աճյուններ Ստեփանակերտից կտրված բնակավայրերում են, մեկ ընտանիքից մի քանի սպանված կա․ Արման Թաթոյան

100 զոհվածների աճյուններ Ստեփանակերտից կտրված բնակավայրերում են, մեկ ընտանիքից մի քանի սպանված կա․ Արման Թաթոյան

Արցախում մոտ 100 զոհվածների մարմիններ գտնվում են Ստեփանակերտից կտրված բնակավայրերում (Մարտունի, Մարտակերտ և այլն): Կան դեպքեր, երբ մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչներ կան: Այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «Մարդիկ չեն կարողանում զոհվածների մարմինները բժշկական փորձաքնությունների տանել, որ կարողանան հուղարկավորել, քանի որ ադրբեջանական զինված ծառայողները բնակավայրերն իրարից կտրած են պահում: Կան դեպքեր, երբ մարդիկ ստիպված են հուղարկավորություններն անել առանց բժշկական փորձաքննությունների: Հազարավոր մարդիկ չեն կարողանում գտնել իրենց հարազատներին….

Կարդալ ավելին

Սեպտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ

Սեպտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ

Մայրաքաղաքի ավագանու  ընտրություններին մասնակցած և հաղթանակած «Մայր Հայաստան »   դաշինքի  ավագանու անդամ   Գևորգ Ստեփանյանը , ով հայտն է իր  քաղաքական դիրքորոշմամբ ՝ այսօր  Արցախում ստեղծված իրավիճակով պայմանվորված նա վերջին շրջանում ակտիվ մասնակցում է  հրապարակախոսական  հայտարարությամբ, կոչ անելով ազգի միավորման գաղափարն առաջնային պլան համարել օրակարգ բերել և հետևել նրա իրականացմանը: Վերոհիշյալ  գաղափարի ֆոնին վերջինս  գրառում է կատարել  սեպտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ և իր ֆեսբուքյան պաշտոնական էջում մասնավորապես ասում է՝ «Իսկ կարողա կոչով՝ խնդրանքով դիմենք… Բոլոր…

Կարդալ ավելին

Պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ–ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր:

Կարդալ ավելին
1 409 410 411 412 413 643