«Վագներ» ՄՌԿ-ի մարտիկները, որոնք հունիսի 23-ին Եվգենի Պրիգոժինի հրամանով գրավել էին Դոնի Ռոստովի կենտրոնը, սկսել են հեռանալ քաղաքից, հայտնում է 161.ru-ն։ Դա տեղի է ունեցել նրանից հետո, երբ Պրիգոժինը հայտարարեց, որ ավարտում է «արդարության երթը» դեպի Մոսկվա։ ՌԻԱ Նովոստին հրապարակել է կադրեր Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբից, որում «Վագներ»-ի մարտիկները տանկեր են գործարկում և բեռնում զինամթերք։ Ինչպես հայտնել է վարձկաններից մեկը, «Վագներ» ՄՌԿ-ն նախատեսում է վերադառնալ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դաշտային ճամբար: Ինչպես երեւում…
Կարդալ ավելինՌուբլու փոխարժեքը կտրուկ նվազել է
Ռուսական ռուբլու փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կտրուկ նվազել է հունիսի 24–ին Դոնի Ռոստովի գրավումից սկսված «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինված խռովության ֆոնին։ Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալով՝ ռուսական ռուբլու փոխարժեքը երեկ՝ հունիսի 23-ին, կազմել էր 4.57 դրամ։ Հունիսի 24–ին Երեւանի փոխանակման կետերում ռուբլին գնվում է 3․90 դրամով, վաճառվում՝ 4.50։
Կարդալ ավելինԱդրբեջանի գործողությունները հետեւողականորեն տանում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների․ ԱԳՆ
Տարածաշրջանում իրական եւ տեւական խաղաղություն կառուցելու նպատակով Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցային գործընթացում պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնեն գոյություն ունեցող բոլոր խնդիրների համար՝ կանխելով ատելության եւ թշնամանքի հետագա դրսեւորումները: Այս մասին հայտարարություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը։ «Այդ խնդիրների թվին, ի թիվս այլոց, պատկանում են ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման համար ամուր իրավական հիմքերի ամրագրումը՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի եւ խորհրդային շրջանի ամենավերջին քարտեզների, ինչպես տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ հիմնված երկրների ինքնիշխանության, իրավազորության,…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հայտնում են ՀՀ կառավարությունից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ՌԴ-ում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ: ՌԴ նախագահը վարչապետին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին:
Կարդալ ավելինԼուկաշենկոն Պրիգոժինին համոզել է կանգ առնել․ «Վագների» մարտիկներին անվտանգության երաշխիքներ են տրամադրվել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ ողջ օրը բանակցություններ է վարել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ, ինչի արդյունքում քիչ առաջ հայտնի դարձավ, որ Պրիգոժինը համաձայնել է կանգնեցնել Ռուսաստանի տարածքում առաջխաղացումը։ Այս մասին գրում է Риа Новости-ն՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը։ Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել Վագներ առաջխաղացումը Ռուսաստանի տարածքում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ Լուկաշենկոյի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այս պահին կա ՄՌԿ «Վագների» հետ…
Կարդալ ավելինՄահացել է Սերգո Երիցյանը
Երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ում մահացել է Կրթության եւ գիտության նախկին նախարար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հեռուստալրագրող Սերգո Երիցյանը։ Նա 66 տարեկան էր։ Սերգո Երիցյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 11-ին Ալավերդու շրջանի Ճոճկան գյուղում։ 1996-2003 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր 2003-2006 թվականներին` ՀՀ կրթության և գիտության նախարար 2006-2008 թվականներին՝ ՀՀ նախագահի խորհրդական 2010 թվականին ղեկավարել է ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը։
Կարդալ ավելինԶԼՄ-ները հայտնում են Դոնի Ռոստովի Հարավային ռազմական օկրուգի շտաբի մոտ կրակոցների մասին
Դոնի Ռոստովի Հարավային ռազմական օկրուգի շտաբում, որը շրջափակել են «Վագներ» խմբավորման մարտիկները, ուժեղ պայթյուն է լսվել։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ուժեղ պայթյունը լսվել է Բուդենովսկիի պողոտայի եւ Պուշկինսկայա փողոցի խաչմերուկում, որտեղ գտնվում է Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Չի բացառվում, որ ձայնը եղել է պայթուցիկ փաթեթից։ Ականատեսները հաղորդում են նաեւ ավտոմատներից օդ արձակված մի քանի կրակոցների մասին։ ՄՌԿ «Վագները» շաբաթ գիշեր Դոնի Ռոստովում գրավել է Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Քաղաքում շրջում…
Կարդալ ավելինՉեչենական ստորաբաժանումների մեծ ռազմական շարասյունը շարժվում է Ռոստով
Ռազմական տեխնիկայի մեծ շարասյունը շարժվում է դեպի Ռոստովի ուղղությամբ։ «Ростов Главный» տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ զրահատեխնիկայի ու ռազմական մեքենաների շարասյունը ձգվում է կիլոմետրեր։ «Բոլորը չեչենները գնում են Ռոստով»,- տեսանյութում ասում է տղամարդը։ Նա հավելել է, որ տեսանյութը նկարահանվել է Ռոստովից 75 կիլոմետր հեռավորության վրա։ «Большая мобилизация» ալիքը հայտնում է, որ զինվորական մեքենաների մեջ նկատելի են զրահափոխադրիչներ՝ բեռնված կործանիչներով և զրահամեքենաներով։ Ալիքը հաղորդում է, որ ավտոշարասյունը շարժվում է Ռոստովի մարզի Սամբեկ գյուղ։
Կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Կանզասի նահանգապետ Լորա Քելիին և ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդիին
ՊՆ -ից փոխանցում են progressarmenia.com -ին որ երեկ՝ հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին և ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը: Անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարարի՝ նախորդ տարվա…
Կարդալ ավելինԱդրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի, Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ
Հունիսի 22-ին՝ ժամը 22:55-00:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան:
Կարդալ ավելին