Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղեր. ԱՍՀ նախարար

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղեր. ԱՍՀ նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ «Սիրելի՛ քաղաքացիներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Լավագույնս գիտակցելով աշխատանքի դերը և՛ քաղաքացու ինքնիրացման, և՛ երկրի զարգացման գործում՝ պետությունը շարունակում է ոլորտային քաղաքականության առանցքում դիտարկել արժանապատիվ աշխատանքի իրավունքի ու զբաղվածության ապահովումը։ Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ, պատշաճ կատարել իր քաղաքացիական պարտավորությունները, զարգացնել տնտեսությունն ու ենթակառուցվածքները, աշխատանքի արդյունքում կուտակվող հարկերից՝ վճարել կենսաթոշակ, ստեղծել…

Կարդալ ավելին

«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է ամբողջ մայիս ամսվա եղանակի կանխատեսումը: Համաձայն դրա՝ օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր մինչև 1 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից ավել։ Կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, իր էջում կիսվելով կանխատեսմամբ, գրել է, որ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս:

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Ամփոփելով Կատար պաշտոնական այցը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Անդրադարձ է կատարվել Կատարի գործընկերների հետ կայացած քննարկումներին և երկկողմ օրակարգի ընդլայնմանն ուղղված հետագա քայլերին:

Կարդալ ավելին

Ալիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ

Ալիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ

  Մամուլում շրջանառվում է  Ադրբեջանի նախագահը խոստովանությունը , ըստ  որի  ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ։ Իր անշրջահայաց կիսախոստովանությունն Իլհամ Ալիեւն արել է Բաքվում, մայիսի 1-ին, «Երկխոսություն հանուն խաղաղության եւ գլոբալ անվտանգության» միջմշակութային VI համաշխարհային համաժողովի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում։ «Ադրբեջանը խաղաղությունն ապահովել է պատերազմի միջոցով։ Կարծում եմ, որ այս հարցը պետք է մանրակրկիտ հետազոտվի»,- ասել է Ալիեւը, եւ այդ պնդմանը չի կարելի չհամաձայնել, առավել եւս խոստովանությունից հետո հարցը պետք է…

Կարդալ ավելին

Իսրայելի բանակը կմտնի Ռաֆահ՝ անկախ ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից. Նեթանյահու

Իսրայելի բանակը կմտնի Ռաֆահ՝ անկախ ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է ռազմական գործողություն ծավավել Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում՝ անկախ հրադադարի և Գազայում պատանդների ազատ արձակման վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից։ «Մինչև մեր բոլոր նպատակներին չհասնենք՝ մեր կողմից պատերազմը դադարեցնելու մասին խոսք լինել չի կարող։ Կմտնենք Ռաֆահ և լիակատար հաղթանակի հասնելու համար կկործանենք ՀԱՄԱՍ-ի գումարտակները՝ համաձայնությամբ, թե առանց դրա»,- ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ ասել է Նեթանյահուն։ Նեթանյահուն շեշտել է, որ իսրայելցի զինվորականները պետք է մտնեն Ռաֆահ՝…

Կարդալ ավելին

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխման կարևորությունը. Հունաստանի ԱԳՆ

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխման կարևորությունը. Հունաստանի ԱԳՆ

«Ընդգծելով Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման անհրաժեշտությունը՝ ողջունում ենք ապրիլի 19-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև Պետական ​​սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների 8-րդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը»,- հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ն՝ X-ի պաշտոնական միկրոբլոգում։ «Նշենք՝ երկու կողմերն էլ պայմանավորվել են, որ սահմանների սահմանազատման գործընթացը հիմնված կլինի Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա։ Կողմերին հորդորում ենք շարունակել համաձայնեցված քայլերի իրականացումը և ընդգծում հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը»,- ասված է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Կարդալ ավելին

Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին

Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին

Առաջին F-16-ները Ուկրաինայում ռազմադաշտում կհայտնվեն Սուրբ Զատիկից հետո։ Ըստ УНИАН-ի՝ դրա մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Իլյա Եվլաշը։ Բարձրաստիճան զինվորականը ստույգ ժամկետներ չի նշել և ժամկետներին վերաբերող հարցերին հիմնականում պատասխանել է կատակով ՝ նշելով, որ դրանք արդեն մի քանի անգամ փոխվել են, ուստի ամեն ինչ կախված է բարձրագույն զինվորական ղեկավարության ընդունած որոշումներից։ Եվլաշը հավելել է, որ երբ F-16-ները հայտնվեն Ուկրաինայում, իրենք անպայման կհայտնեն դրա մասին:

Կարդալ ավելին

2024 թվականի առաջին եռամսյակում 12 ամսյա գնաճը շարունակում է նվազել.ԿԲ նախագահ

2024 թվականի առաջին եռամսյակում 12 ամսյա գնաճը շարունակում է նվազել.ԿԲ նախագահ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք այսօր ԿԲ նախագահը ներկայացրեց ամփոփ տեղեկատվություն, որը  վերաբերվում է  ընթացիկ տարվա  գնաճի  նվազմանը ՝  2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել, մարտին արձանագրվել է գնանկում՝ 1,2%։ Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա հավելեց, որ 12-ամսյա բնական գնաճը նույնպես նվազել է, մարտին արձանագրվել է 0.7% գնանկում։ «2024 թ-ի առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը…

Կարդալ ավելին

Երևանը չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, ուստի ամսաթիվ որոշված չէ. Ղազախստանի ԱԳՆ

Երևանը չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, ուստի ամսաթիվ որոշված չէ. Ղազախստանի ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Ղազախստանում նախատեսված բանակցությունների ժամկետը դեռ որոշված ​​չէ, քանի որ Երևանը դեռևս չի արձագանքել այս առաջարկին։ Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի հետ Տնտեսության և համագործակցության արաբական ֆորումի երրորդ նստաշրջանի շրջանակում հայտնել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ալիբեկ Բակաևը։ Ղազախստանի փոխարտգործնախարարը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իր իրավասության տակ չեն, և հանդիպման օրը դեռ որոշված ​​չէ, քանի որ ոչ բոլոր ապագա մասնակիցներն են պատասխան ստացել: «Որքան գիտեմ Հայաստանն իր համաձայնությունը…

Կարդալ ավելին
1 293 294 295 296 297 671