Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ։ Ոսկեպարի ու Կիրանցի բնակիչների հետ հանդիպումից հետո վարչապետը հանդիպում է ունեցել նաև Բերքաբերի բնակիչների հետ։ Այդ հանդիպումները փակ են եղել, մարդկանց արգելել են լուսանկարել կամ տեսագրել: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հանդիպել բնակիչների հետ: Այն ժամանակ նա խոստացել էր հաջորդ հանդիպումն անցկացնել 10 օր անց, սակայն միայն այսօր է հանդիպել սահմանամերձ գյուղի բնակիչների հետ։
Կարդալ ավելինՎաշինգտոնի օգնության նոր օրինագծով նախատեսվում է 61 միլիարդ դոլարի հատկացում Կիևին
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում չորեքշաբթի ներկայացված նոր առանձին օրինագծով նախատեսվում է 61 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային։ Այդ գումարից մոտ 23 միլիարդ դոլարը, ըստ օրինագծի, պետք է ուղղվի ամերիկյան զինանոցների համալրմանը։ «Տարածաշրջանում ԱՄՆ-ի ընթացիկ ռազմական գործողությունների համար նախատեսվում է ծախսել 11,3 միլիարդ դոլար, իսկ սպառազինությունների առաջադեմ համակարգերի, պաշտպանական արտադրանքի և պաշտպանության ոլորտում ծառայությունների համար կծախսվի 13,8 միլիարդ դոլար: Նախագծի վերջնական քվեարկությունը կանցկացվի ապրիլի 20-ին:
Կարդալ ավելինԿենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես կազմակերպել է ՀՀ բոլոր մարզկենտրոններում
/progressarmenia.com-ին ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ օրերս կայացավ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Ըստ տեղեկության բացման արարողությանը հանդես եկան Սիսիանի մշակութային կենտրոնի ժողովրդական գործիքների համույթի մենակատարները՝ Սիսիանի Էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի և Աղվան Մինասյանի անվան ստեղծագործական կենտրոնի սաների հետ միասին։ Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը և Սիսիան խոշորացված համայնքի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը։ Այցելուները ծանոթացան պատմական և ժամանակակից մետաղադրամներին, հուշադրամներին,…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը մեկնում է Ոսկեպար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ոսկեպար։ Նշենք, որ Փաշինյանն այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է գնում Ոսկեպար։ Նախորդ հանդիպումը ոսկեպարցիների հետ հարթ չի անցել։ Հանդիպման թեման եղել է Տավուշի 4 բնակավայրերն Ադրբեջանին հանձնելը, ինչին ոսկեպարցիները դեմ են արտահայտվել։ Փաշինյանը գյուղացիներին ասել է, որ այդ գյուղերը պետք է հանձնվեն, հակառակ դեպքում պատերազմ է սկսվելու։ Խոսքը Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի եւ Ղըզըլհաջիլի գյուղերի մասին է։ Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ գյուղերը ՀՀ…
Կարդալ ավելինՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 3 օրով գործուղվում է Լոնդոն: Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2024 թվականի մայիսի 20-22-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)` Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցելու նպատակով: Ժաննա Անդրեասյանի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի…
Կարդալ ավելինԹաղման բյուրոյի սեփականատերերը խաբեությամբ ավելի քան 880,000 դոլար են ստացել՝ որպես Covid-19-ից տուժածներ
Կոլորադոյի թաղման բյուրոյի սեփականատերեր Ջոն և Քերի Հոլֆորդները, որոնք նախկինում մեղադրվում էին մոտ 200 մարդկային մասունքների նկատմամբ սխալ վարվելու մեջ, այժմ մեղադրվում են այն բանի համար, որ նրանք խաբեությամբ ավելի քան 880,000 դոլար են ստացել Covid-19-ից տուժածների համար ստեղծված հիմնադրամներից և օգտագործել դրանք անձնական ծախսերի համար, ինչպիսիք են ճանապարհորդությունը և զարդերը, հաղորդում է CNN-ը: Հոլֆորդներին 13 կետով դաշնային մեղադրանք է առաջադրվել էլեկտրոնային կապի միջոցներով խարախության համար: Հոլֆորդները մեղադրվում են 882,300 դոլար համավարակի օգնության վարկեր օգտագործելու…
Կարդալ ավելինՄարտին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր են արձանագրվել 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը մոտ 35 մլն դրամ է
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 70 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 34.750 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 17 դեպքով 17 հարկ վճարող տուգանվել է 19.750 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ շինարարության ոլորտում (բացառությամբ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու…
Կարդալ ավելինԿարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 92 տարեկան. նա իր անանց հետքն է թողել հայոց պատմության մեջ. Արմեն Սարգսյան
Հայաստանի ազգային հերոս, խարիզմատիկ ականավոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 92 տարեկան: Ծննդյան տարեդարձը նշվեց իր շիրմի առաջ, որտեղ հավաքվել էին Դեմիրճյանի հարազատները մտերիմները, բարեկամներն ու հասարակական գործիչներ: Ծաղկեպսակ դրվեց հերոսի շիրիմին:
Կարդալ ավելինԱնմոռանալի հույզեր…
Անմոռանալի հույզեր…այն ամենն, ինչ կմնա ԴԴՏ-ի երևանյան համերգից հետո «ԴԴՏ» ռուսական կուլտային խումբ է, առանց որի անհնար է պատկերացնել ռուսական ռոքը որպես երևույթ: Խումբը կազմվել է 1980 թվականին՝ Յուրի Շևչուկի նախաձեռնությամբ։ Այդ ժամանակներից ի վեր նրա երգերը՝ «Ինչ է աշունը», «Ես գնում եմ հայրենիք», «Մի՛ կրակիր» և շատ ուրիշներ տասնամյակներ շարունակ միավորում են սերունդներին՝ մշտապես ներկայացնելով ազատ ստեղծագործության և մարդկանց հանդեպ անկեղծ սիրո օրինակ։ «ԴԴՏ»-ի ներկայացումները հանդիսանում են դիտարժան տեսողական կենդանի շոուի և երաժշտության որակի…
Կարդալ ավելինԻնձ համար գլխավոր գաղափարներից մեկը հույսն է. Կիրիլ Ռիխտեր
Դաշնակահար և կոմպոզիտոր Կիրիլ Ռիխտերն ապրիլի 21-ին համերգով հանդես կգա Երևանում՝ իր անսամբլի՝ Richter Trio-ի հետ։ Յուրահատուկ շոուի նախօրեին Կիրիլ Ռիխտերը հարցազրույց է տվել. որում կիսվել է ժամանակակից հանդիսատեսի երաժշտական պահանջների, արհեստական ինտելեկտի սպառնալիքի, Հայաստանի երաժշտական ժառանգության մասին իր մտքերով։ Երաժշտական արվեստում ձեզ անվանում են ռուսական մինիմալիզմի ամենանշանավոր ներկայացուցիչներից ։ Եթե այդպես են անվանում, հիանալի: Ընդհանրապես, իհարկե, ես մինիմալիստ չեմ, ես մաքսիմալիստ եմ։ Իսկ ես ընդամենը մի երկու պիես եմ գրել մաքուր մինիմալիզմով։ Սցենոգրաֆիայի, ինստալյացիաների…
Կարդալ ավելին