Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը

Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը

«Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է ներկայացնել իրադարձային համերգների շարքը: Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը: Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Անդրեա Մորիկոնե: Տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից https://tickets.hayafest.com/event/Morricone https://www.facebook.com/YerevanPerspectives https://www.youtube.com/watch?v=qPJK8yamGBE

Կարդալ ավելին

Եղիազար Վարդանյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Եղիազար Վարդանյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում որոշեց Եղիազար Վարդանյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ՀՀ կառավարությունը որոշում է. Եղիազար Վարդանյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի Հագվի բնակավայրի նորակառույց մոդուլային դպրոց, որտեղ կատարված աշխատանքներից դժգոհ էր մնացել: Ցնցուղի ու կախիչների հայտնի պատմությունից հետո հունվարի 4-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Ղուլարյանն ազատվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահի…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն թանկացել է

Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 21-ին, կազմել է 398.48  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.29 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 435.10 դրամ (աճել է 1.75 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 508.70 դրամ (աճել է 1.19 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.35 դրամ (աճել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 393-397 դրամով, վաճառվում է 400-402 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 425-431 դրամով,…

Կարդալ ավելին

Աննա Վարդապետյանը բազմաթիվ կադրային փոփոխություններ է կատարել Դատախազությունում

Աննա Վարդապետյանը բազմաթիվ կադրային փոփոխություններ է կատարել Դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Ֆիլիանա Բելլույանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Դավիթ Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ Կիմ Հարությունյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական…

Կարդալ ավելին

23 համայնքում նոր ամբուլատոր շենքեր են կառուցվում

23 համայնքում նոր ամբուլատոր շենքեր են կառուցվում

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում: 2023-2026 թթ․ ընթացքում նախատեսվում է արդիականացնել ՀՀ մարզերում գործող և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների շենքերը։ Ըստ այդմ՝ Առողջապահության նախարարությունը գրությամբ դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ բժշկական կազմակերպությունների համար նոր շենքերի կառուցման նպատակով համապատասխան հողամասերի հատկացման գործընթացը մարզպետարանների հետ կազմակերպելու խնդրանքով։ Ըստ տրամադրված տեղեկատվության՝ անհրաժեշտություն է առաջացել 23 համայնքներում կառուցվող նոր ամբուլատոր շենքերին հատկացնել հողամասեր:…

Կարդալ ավելին

Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է տնային կալանքով. փաստաբան

Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է տնային կալանքով. փաստաբան

Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է տնային կալանք խափանման միջոցով։ Այս մասին հայտնում է Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։ «Միանշանակ համաձայն չենք դատարանի որոշմանը, քանի որ առավել քան հիմնավորվել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, առավել ևս առերես հարցաքննության արդյունքներով հաստատվել էր միակ ցուցմունք տվողի հայտնած տվյալների իր իսկ բնորոշմամբ որպես հանցագործություն անլուրջ ընդունելը։ Իսկ իրականում տվյալ անձը անլուրջ էր ընդունել ամբողջ ԱԱԾ կառույցին, որի ցավալի հետևանքը Բազեյանի շուրջ վեց ամիս ապօրինի կալանքի տակ գտնվելն էր։…

Կարդալ ավելին

Այսուհետ դպրոցների համար գնումները կիրականացվեն կենտրոնացված կարգով

Այսուհետ դպրոցների համար գնումները կիրականացվեն կենտրոնացված կարգով

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում որոշում կայացրեց, որով նախատեսվում է դպրոցների վարչատնտեսական գործառույթների պատվիրակում իրավաբանական անձին, մասնավորապես նախատեսվում է դպրոցների համար իրականացնել հանրային հատվածի հաշվապահության և գնումների համակարգողի ծառայությունների ձեռք բերում՝ կենտրոնացված կարգով: Գործող կարգավորումների շրջանակում նախարարությունը կարող է կենտրոնացված կարգով գնում կատարել միայն իր կառավարման համակարգում գործող դպրոցների համար: Սակայն նկատի ունենալով, որ կոնկրետ բնագավառում քաղաքականություն մշակող մարմինը առավելագույնս կարող է տիրապետել այդ բնագավառի առանձնահատկություններին, հետևապես կոնկրետ բնագավառում միասնականության ապահովման, մասնավորապես՝ նախարարության կողմից…

Կարդալ ավելին

ԱՀԿ-ն գրանցել է ավելի քան 400 գրոհ Գազայի հատվածի առողջապահական օբյեկտների դեմ

ԱՀԿ-ն գրանցել է ավելի քան 400 գրոհ Գազայի հատվածի առողջապահական օբյեկտների դեմ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գրանցել է 410 գրոհ Գազայի հատվածի առողջապահական օբյեկտների դեմ։ Ինչպես նշվել է կազմակերպության օկուպացված պաղեստինյան տարածքի ներկայացուցչության զեկույցում, այդ հարձակումների հետեւանքով զոհվել է մոտ 700 մարդ։ «Հոկտեմբերի 7-ից ԱՀԿ-ն գրանցել է 410 հարձակում Գազայի հատվածի առողջապահական համակարգի դեմ։ Այդ գրոհները հանգեցրել են 685 մարդու մահվան, 902 հոգի վիրավորվել է»,- ասված է փաստաթղթում։ Կազմակերպությունը նշել է, որ վնասվել են 30 հիվանդանոց, 54 շտապօգնության մեքենա։ ԱՀԿ ներկայացուցչության տվյալներով՝ եւս 403 նման հարձակում կատարվել…

Կարդալ ավելին

Մարգարին, մայոնեզ, կետչուպ, տոմատ արտադրող ընկերությունն արտոնություն ստացավ. Խոստանում է 2,37 մլրդ դրամի ներդրում

Մարգարին, մայոնեզ, կետչուպ, տոմատ արտադրող ընկերությունն արտոնություն ստացավ. Խոստանում է 2,37 մլրդ դրամի ներդրում

Կառավարության այսօրվա՝ մարտի 21-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մարգարինի, սպրեդի, բուսայուղային խառնուրդների, մայոնեզի, կետչուպի, խտացրած կաթի, տոմատի մածուկի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2.37 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 30 աշխատատեղ՝ 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։…

Կարդալ ավելին

Այսուհետ ֆիզիկական անձանցից գնումների դեպքում պետք է հաշվարկեն եւ պահեն եկամտային հարկը. Դա կկրճատի ստվերը. Բադասյան

Այսուհետ ֆիզիկական անձանցից գնումների դեպքում պետք է հաշվարկեն եւ պահեն եկամտային հարկը. Դա կկրճատի ստվերը. Բադասյան

Կառավարության այս որոշմամբ հաստատում ենք հատուկ փաստաթղթավորման կարգ, ըստ որի ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս անձինք պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել՝ նշելով մի շարք տեղեկություններ: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, կառավարության նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները սահմանելու մասին» նախագիծը: «Ներկա կարգավորումներով շրջանառության հարկ վճարողներն ազատված են հարկային գործակալի պարտականությունից, երբ շուկայից ձեռքբերում են անում ֆիզիկական անձանցից եւ չեն…

Կարդալ ավելին
1 319 320 321 322 323 669