Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 28-ի նիստում բնակելի տարածքներ նվիրելու որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կլուծվի ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվի բնակչության սոցիալական պայմանները, այլ նաև բնակիչների մոտ խթաններ կառաջացնի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերը լուծելու գործում (բնակելի տարածքներն անմխիթար վիճակում են և օրեցօր ավելի անմխիթար են դառնում): ՀՀ ՏԿԵ նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե են մուտքագրվել տեղաբնակ քաղաքացիների դիմումներ՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն…
Կարդալ ավելինԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ, Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։ Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատվոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող…
Կարդալ ավելին«Ադրբեջանը ձերբակալում է Արցախի առաջնորդներին՝ մի տարածքի, որը երբեք չի վերահսկել: Մարդու իրավունքների ոտնահարում»․ Սերժ Թանկյանը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին
System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր օգտահաշվի Stories բաժնում կիսվել է գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի կողմից ձերբակալման մասին լուրով, որին կից գրել է․ «Ադրբեջանը ձերբակալում է Արցախի առաջնորդներին՝ մի տարածքի, որը երբեք չի վերահսկել: Մարդու իրավունքների ոտնահարում»։ Նշենք, որ ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր ամուսնու գերեվարման եւ ձերբակալման մասին․ «Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար եւ Արցախի Հանրապետության նախկին…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կազմել է 388.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.88 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 410.04 դրամ (նվազել է 0.70 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 471.71 դրամ (նվազել է 0.64 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.03 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 386-388 դրամով, վաճառվում է 393-395 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 402-408 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՌԴ աճող առեւտուրը յուանով կարող է հանգեցնել ամերիկյան դոլարի փլուզման
Յուանով Ռուսաստանի աճող առեւտուրը կարող է ի վերջո հանգեցնել ամերիկյան դոլարի փլուզման, նշել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ), գրել է Bloomberg-ը։ «Չինական արժույթի օգտագործման ավելացումը տեղի է ունենում ԱՄՆ դոլարի հաշվին»,- ասել է ՎԶԵԲ գլխավոր տնտեսագետ Բեաթա Յավորչիկը։ Պատժամիջոցները «խթան են հանդիսացել, որպեսզի մտածեն արժույթների դիվերսիֆիկացման մասին, եւ երկարաժամկետ հեռանկարում դա կարող է խափանել դոլարի գերազանցությունը»։ Ռուսաստանի եւ Չինաստտանի միջեւ առեւտուրն ավելացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ եւ նրա դաշնակիցների մտցրած պատժամիջոնցերը…
Կարդալ ավելինՀայաստանում շատերը կան, որոնք ցանկանում են կորցնել Ռուսաստանը և գտնել նոր ընկերներ. Լավրով
Հայաստանում շատերը կան, որոնք ցանկանում են կորցնել Ռուսաստանը և գտնել նոր ընկերներ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Բայց նախ՝ պատմական, աշխարհագրական, աշխարհաքաղաքական առումով անհնար է կորցնել Ռուսաստանը՝ Անդրկովկասում նրա շահերն ամբողջությամբ անտեսելու իմաստով։ Բայց երեւանյան որոշ ղեկավարներ նման հույսեր են կապում, եւ այդ մասին ուղղակիորեն խոսում են։ Փաստորեն, նման միտք հայտնվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում, ով խոսեց չկայացած դաշինքների փոխհատուցման անհրաժեշտության մասին, որոնց վրա Հայաստանը հույս էր դնում իր…
Կարդալ ավելինԱդրբեջանը խափանել է «Ղարաբաղ Տելեկոմի» աշխատանքը
Արցախում դադարեցվել է «Ղարաբաղ Տելեկոմ» բջջային օպերատորի աշխատանքը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ այսուհետ զանգեր կկատարվեն միայն Ադրբեջանի հեռահաղորդակցության օպերատորների միջոցով։ Նշենք, որ համացանցում լուսանկար են հայտնվել, որ քանդվել է Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող բլրին տեղադրված խաչը, որը նաև բջջային կապի գործառույթն էր կատարում։
Կարդալ ավելինՎԵՐՈՆԻԿԱ ԶՈՆԱԲԵՆԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԳԵՐԵՎԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Հարգելի հայրենակիցներ այսօր հաստատվեց, որ Արցախից դուրս գալու ժամանակ ադրբեջանական իշխանությունները գերևարել են «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին: Այս մասին հայտնել է Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը: Նրա հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին…
Կարդալ ավելինԱրցախից ցամաքային և օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 237 տուժած քաղաքացի
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարունակում են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ժամը 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից` 142-ը` ուղղաթիռովներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով: Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն: Վիրավորների տեղափոխման գործընթացը այս պահին էլ շարունակվում է:
Կարդալ ավելինՀաստատվել է մանկապարտեզի տնօրենի ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ սեպտեմբերի 26-ի 1186-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի /հավաստագրման/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համաձայն հրամանի՝ հավակնորդների քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 3-18-ը ներառյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Հավակնորդների հավաստագրման գործընթացն իրականացվում է համաձայն նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման, քննությունների և հավաստագրման կազմակերպման կարգի: Թեստավորմանը մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հավակնորդների մուտքը…
Կարդալ ավելին