Շարունակվում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անակնկալ ստուգայցերը ՊՆ զորամասեր

Շարունակվում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անակնկալ ստուգայցերը ՊՆ զորամասեր

Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասում: Պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված ուսումնական մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայությամբ: Պաշտպանության նախարարը հորդորել է զինծառայողներին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ ուսումնական գործընթացին, սերտել առավելագույնը՝ մշտական ծառայության վայրերում կրտսեր հրամանատարի պարտականությունները պատշաճ կատարելու համար: Նախարար Պապիկյանը շրջել է զորամասում, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին և հետևել նոր կառուցվող ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ հարգանքի…

Կարդալ ավելին

Պեսկովը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Պուտինի եւ Փաշինյանի հանդիպման ծրագրեր կան

Պեսկովը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Պուտինի եւ Փաշինյանի հանդիպման ծրագրեր կան

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հաջորդ շաբաթ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին հարցին, ասել է, որ «որոշակի ծրագրեր» քննարկվում են, սակայն հորդորել է «առաջ չընկնել», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Դեռ առաջ չընկնենք։ Որոշակի ծրագրեր քննարկվում են։ Կախված նրանից, թե ինչպես կավարտվի քննարկումը, մենք համապատասխան հայտարարություն կանենք։ Դեռ վաղ ենք համարում այդ մասին ասել», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ծրագրվում են բանակցություններ։ Ավելի վաղ Մոսկվա…

Կարդալ ավելին

Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարեւանների նկատմամբ, նույնը ակնկալում ենք նրանցից. Ալեն Սիմոնյանն՝ Անկարայում

Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարեւանների նկատմամբ, նույնը ակնկալում ենք նրանցից. Ալեն Սիմոնյանն՝ Անկարայում

Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ վերահաստատել է բարիդրացիական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքները. Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարեւանների նկատմամբ եւ ակնկալում ենք, որ մեր հարեւանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Անկարայում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նաեւ ընդգծել է. «2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի…

Կարդալ ավելին

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի եզրագիծը հատելուն. Էնթոնի Բլինքեն

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի եզրագիծը հատելուն. Էնթոնի Բլինքեն

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները ԱՄՆ–ում մի քանի օր տեւած բանակցություններում գրանցել են շոշափելի առաջընթաց եւ խաղաղության համաձայնագիրն արդեն շատ մոտ է։ Այս մասին այսօր՝  մայիսի 4–ին ԱՄՆ–ում բանակցությունների եզրափակիչ նիստում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը ընդունում են, որ կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսության միջոցով է։ Կողմերը շատ ծանր հարցեր են քննարկել վերջին օրերին, եւ շոշափելի առաջընթաց են գրանցել տեւական խաղաղության պայմանագրի հարցում։ Հուսով եմ եւ կարծում եմ, որ ինչպես…

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ

Մայիսի 4-ին զորամասեր կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել ՊՆ N զորամասի սպայակազմի հետ: Առանձնազրույցների ընթացքում նախարարն անդրադարձել է ԶՈՒ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի: Սպաների հետ նախարար Պապիկյանը զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ սպաների ծառայության արդյունավետության ու որակի բարձրացումը, նրանց սոցիալական ապահովության ուղղությամբ մի շարք ծրագրերի իրականացումը մշտապես գտնվում են ՀՀ ռազմաքաղաքական…

Կարդալ ավելին

Ադրբեջանի իշխանությունները Լաչինի անօրինական անցակետը ներառել են «սահմանային անցակետերի» ցուցակում

Ադրբեջանի իշխանությունները Լաչինի անօրինական անցակետը ներառել են «սահմանային անցակետերի» ցուցակում

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել բոլոր կոչերը եւ Բերձորի (Լաչինի) միջանցքի անօրինական անցակետը ներառել են «սահմանային անցակետերի» ցուցակում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս որոշումն ընդունել է կառավարությունը, «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանով անցակետերի քանակի եւ դրանց գտնվելու տարածքների ցուցակի» փոփոխություններ են կատարվել։ Դրանով իսկ Բաքուն հերթական անգամ ցուցադրել է, որ պայմանավորվելու ունակություն չունի։ Թե ինչպես կկատարի Բաքուն «խաղաղության համաձայնագիրը»՝ կարելի է կռահել։

Կարդալ ավելին

Պաշտպանության նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի

Պաշտպանության նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի

Մայիսի 4-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի: Սահմանագոտու մարտական դիրքեր այցի ընթացքում նախարարը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող վարժական հավաքի մասնակիցների հետ, զրուցել ծառայությանն առնչվող հարցերի շուրջ, լսել է բարձրացրած հարցերը և առաջարկները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վարժական հավաքի մասնակիցներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը: Նախարար Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանման հրամանատարին հանձնարարել է ներկայացնել այն կարիքները, որոնք առաջնահերթ են մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների ծառայությունը լիարժեք և արդյունավետ կազմակերպելու, մարտական դիրքերն առավել անխոցելի դարձնելու…

Կարդալ ավելին

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ. Ամրացել է նաեւ ռուբլին

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ. Ամրացել է նաեւ ռուբլին

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 4-ին, կազմել է 387.31 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.33 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.44 դրամ (աճել է 1.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 486.89 դրամ (աճել է 2.93 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.95 դրամ (աճել է 0.08 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-386 դրամով, վաճառվում է 389-390 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 418-423 դրամով,…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա

Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա

Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Մոսկվա։ Այս մասին մայիսի 4-ին Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ պետք է քննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ «Սակայն մենք դա չենք տեսնում։ Պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեին, ինչը չեղավ։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք աշխատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ»,- ասել է նա։

Կարդալ ավելին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին: Պաշտոնական հանդիպումից առաջ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները մոտ 20 րոպե տեւողությամբ առանձնազրույց են ունեցել: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կառուցողական ներգրավվածություն է ցուցաբերում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ: Թուրքիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը ՍԾՏՀ ԽՎ-ում նախագահության շրջանակում…

Կարդալ ավելին
1 457 458 459 460 461 640