ՆԱՏՕ-ի պավիրակությունը ժամանել է Ադրբեջան
ՆԱՏՕ-ի պավիրակությունը ժամանել է Ադրբեջան։ Ինչպես տեղեկացրել է երկրի պաշտպանության նախարարությունը, 2023թ. երկրի պաշտպանության նախարարության եւ ՆԱՏՕ-ի միջեւ անհատական գործընկերության գծով համագործակցության ծրագրի շրջանակում տեղի է ունեցել խորհրդակցական հանդիպում ինքնագնահատման զորավարժությունների վերաբերյալ՝ Ռամշթայնում ՆԱՏՕ-ի ՌՕՈւ-ի հրամանատարության թրենինգային խմբի մասնակցությամբ։ ՆԱՏՕ-ի պատվիրակությանը ներկայացվել է տեղեկություն վարչարարական հարցերի վերաբերյալ, տեղի են ունեցել ճեպազրույցներ ստորաբաժանման գործունեության մասին։
Կարդալ ավելինԱրցախում 5 պատանի մոլորվել են անտառում. ՆԳՆ ծառայողները վերջիններիս տեղափոխել են Ստեփանակերտ
Ապրիլի 22-ին՝ ժամը 11 :38-ին, Ստեփանակերտ քաղաքի 15-ամյա բնակիչը ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հեռախոսով հաղորդել է, որ բացօդյա հանգստանալու նպատակով 5 ընկերներով դուրս են եկել Ստեփանակերտ քաղաքից, Դաշուշեն տանող արահետային ճանապարհից անցել անտառային գոտի, կորցրել տեղանքը և մոլորվել: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Անչափահաս պատանիներին օգնություն ցուցաբերելու և որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով, ժամը 11 :40-ին կանչի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումը և ոստիկանության Ստեփանակերտ…
Կարդալ ավելինՔրեական պատասխանատվություն է նախատեսվում ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների համար
Նախագծի նպատակն է նախատեսել պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցներ. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարը նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ կհամարվեն ինքիշխանությունից հրաժարվելու, բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություներ կատարելը եւ դրան ուղղված կոչ անելը: Հիմնական զեկուցողի խոսքով…
Կարդալ ավելինԳործադիրը լրացում է առաջարկում «Հանրային ծառայության մասին» օրենքում. հանձնաժողովը կողմ է քվեարկել առաջարկին
Կառավարության անդամն իր լիազորությունները ստանձնում եւ դադարեցնում է ՀՀ նախագահի հրամանագրի հրապարակման պահից: Թեեւ նշված մասերով նախատեսված է` ո՞ր պահից է Կառավարության անդամը ստանձնում եւ դադարեցնում իր լիազորությունները, սակայն պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ Կառավարության անդամը նշանակվում եւ ազատվում է ՀՀ նախագահի հրամանագրով: Այս օրենքով սահմանված չեն վարչապետի որոշմամբ հանրային պաշտոնին նշանակված եւ ազատված անձի լիազորությունների ստանձման եւ դադարեցման պահը կանոնակարգող հարաբերությունները: Ելնելով վերոնշյալից` օրենքը լրացվել է նոր կետով,…
Կարդալ ավելինԱդրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում
Այսօր Ադրբեջանական ԶԼՄ-ները միմյանց հերթ չտալով հաղորդում էին իրենց իշխանությունների հաղորդումը , առա այն մասին , որ իբր ՀՀ-ից Արցախ է տեղափոխվել ռազմական ավտոշարասյուն ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ: Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապրիլի 21-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր արձանագրվել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ, չի համապատասխանում իրականությանը: Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ, ռազմամթերք և ռազմական տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի…
Կարդալ ավելինԿին գյուղապետի հաջողության գրավականը եվ սպասվող ընտրությունները
Կին գյուղապետի հաջողության գրավականը եվ սպասվող ընտրությունները «Զրույց» թերթը և «progressarmenia.com» էլեկտրոնային կայքը հերթական հանդիպումն է ունեցել Վերին Դվին ասորական համայնքի երկարամյա համայնքապետ Լյուդմիլա Պետրովայի հետ, ով Արարատի մարզում միակ կին համայնքապետն է և ղեկավարում է համայնքը: Նրա խոսքերով ՝ գյուղը կուռ է և միասնական , որտեղ կողք-կողքի ապրում ու արարում են ազգային այլ փոքրամասնություններ հաշտ ու միասնական որոշումներ են կայացնում ի նպաստ համայնքային զարգացման: Վերին Դվինի խնդիրների , ձեռքբերումների և ընթացիկ ծրագրերի…
Կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բրազիլիայի դեսպանին
Ապրիլի 20-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Կարդալ ավելին«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ». Սերգեյ Ղազարյան
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ: Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը ասել է «Արցախպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: Հարցազրույցը ստորև․ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի ապրիլի 18-ի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղում ապրող հայերը պետք է կամ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ փնտրեն բնակության այլ վայր։ Ադրբեջանի նախագահն առաջին անգամ չէ, որ անում է հայտարարություններ, որոնք բացահայտում են Արցախն էթնիկ զտման ենթարկելու և Արցախի բնիկ ժողովրդին իր պատմական հայրենիքից վտարելու Ադրբեջանի իրական նպատակները։…
Կարդալ ավելինՀայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով վերջին 30 տարում մոտ 80 հազար աղջիկ չի ծնվել. առողջապահության նախարար
Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով վերջին 30 տարում մոտ 80 հազար աղջիկ չի ծնվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Իշխող խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ հարց ուղղելով, նշեց, որ ինքը տեղեկություն է ստացել, որ բժիշկները ոչ աշխատանքային ժամերին գաղտնի աբորտ են անում: Դա, նախարարի խոսքով, հրեշավոր թիվ է։ «Առողջ եւ կայուն հասարակություն ունենալու…
Կարդալ ավելին